ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեծ հայրս 1936 թվականին «Սինայա» շոգենավով Ֆրանսիայից Հայաստան՝ առաջին ներգաղթյալներից էր․ նույն նավի վրա Հայրենիք՝ վերջին հանգրվան տեղափոխվեց Մեծի՝Կոմիտասի աճյունը 04/24/2021 12:53 | Հարցազրույց
Ես պահանջատեր եմ՝ ասում է նկարիչ-դիզայներ Արթուր Մանուկյանը
- Հայտնի բան է և մեր հռչակավոր ազգակիցներն՝ Ազնավուրից Վիլյամ Սարոյան ու Արամ Խաչատրյան իրենց ճակատագրով են փաստում՝ որպեսզի կարողանաս դրսևորվել, ուժեղ պետություն պիտի ունենաս թիկունքում։ Այսինքն, առաջին խնդիրը պետություն ունենալն է։ Աղասի Այվազյանը ճշգրիտ է ձևակերպում՝ «Պետությունը ամենամեծ մշակույթն է, նկարչություն, գրականություն, երաժշտություն՝ այդ մշակույթի բջիջներն են։ Որքանո՞վ է հայ արվեստագետը գիտակցում այս բանաձևային խոսքերն այսօր, 21-րդ դարում, երբ կորցրել ենք Արցախի 80 տոկոսը և Հայաստանի Հանրապետությունն ամեն օր մի քայլ նահանջ է գրանցում անկախությունից։ Այսինքն, երբ վտանգված է մեր պետությունը, պետականությունը, որ սնունդ է տալիս մշակույթի տարբեր ձևերին։
-Գիտեք, ես հետևում եմ քաղաքական իրադարձություններին և ինձ մոտ այնպիսի տպավորություն է, թե պետության ու պետականության անհրաժեշտության ամբողջական գիտակցումը չկա մեր ժողովրդի մոտ։ ՈՒ առաջին պահ ինձ մոտ հարց է առաջանում՝լավ, այդ դեպքում մեր ինչի՞ն է պետք պետությունն ու պետականությունը, 1600 տարի չունեինք, բայց եկել- հասել ենք այսօրվան։ Այսինքն, մինչև մենք չձևակերպենք, թե մեզ ինչու է պետք պետություն, դրա գիտակցումը չենք ունենա, ձեռք չենք բերի։ Իսկ պետությունն, իմ խորին համոզմամբ՝ երեք կարևոր հարցերի լուծման համար պետք է ունենալ՝ մեր էթնոսի ֆիզիկական գոյության և խաղաղ զարգացման, մեր ֆիզիկական և հոգևոր սահմանները ճշտել-ճանաչելու և ամենակարևորը՝ ազգային պետության ստեղծման ու զարգացման համար։ Պետությունը ազգային պետության ձգտելու և հասնելու ճանապարհն է։ Ի՞նչ դեր է խաղում սրա մեջ մշակույթը։ Մշակույթի դերն, այս համատեքստում, իմ ընկալմամբ շատ միանշանակ է՝ արվեստը տվյալ էթնոսի, տվյալ հոգևոր, մշակութային միավորի զարգացման, պահպանման և փոխանցման խնդիր է լուծում սերունդների համար։ Այս բանաձևի առանցքում է գտնվում արվեստագետը։
-Գլոբալացում, ժողովրդավարություն, կորոնավիրուս, պատերազմ, ցեղասպանության ճանաչման խնդիր՝ այս թեմաներին որպես արվեստագետ ձեր արձագանքը հիմնականում պլակատային է։ Դա հասկանալի է, քանի որ դոկումենտալիզմի, լակոնիկ, կարճ տեքստերով մտքեր արտահայտելու ժամանակներ են։ Ոմանք խոսում են, գրում, ձեզ էլ ա՞յս կերպն է հոգեհարազատ․․․
-Սկսեմ նրանից, որ պլակատն ինձ համար քաղաքացիական դիրքորոշում արտահայտելու մի ձև է։ Դուք ճիշտ նկատեցիք խոսելու, գրելու փոխարեն՝ ես այսպես եմ արտահայտում դիրքորոշումս։ Իմ խորին համոզմամբ՝ պլակատի ազդեցությունը շատ ավելի մեծ է, քան՝ որևէ այլ դրսևորման։ Մանավանդ, պլակատն ունի նաև քարոզչական գործառույթ։ Եվ հետո՝ պլակատն անմիջական զրույց է հանդիսատեսի հետ, ես մարդուն հրավիրում եմ զրույցի՝ ամենաքիչը՝ գոնե մտածել տալով տվյալ թեմայի շուրջ։ Եթե այդքանը հաջողվում է, ուրեմն, հաջողված է պլակատը։ Իսկ այստեղ հիմնականը տեսողական ընկալումն է՝ որքան լակոնիկ ու կարճ, բայց գեղարվեստական արտահայտչամիջոցներոցով արված լինի, այնքան՝ շուտ կյուրացվի։
Ըստ իս, պլակատի լեզվով կարելի է խոսել ամեն թեմայից՝ քաղաքական, սոցիալական, մշակութային։ Ի վերջո, պլակատների պատմությունը սկսվում է աֆիշաներից․ Ֆրանսիայում, Գերմանիայում, երբ մշակութային կյանքը եռում էր, թատերական ներկայացումների տեղեկացման համար ազդագրերի կուլտուրան զարգացավ։ Պլակատով սկսեցին զբաղվել մեծագույն նկարիչները՝ Մուխայից Տուլուզ-Լոտրեկ․․․20-րդ դարի սկզբին, 1-ին համաշխարհային պատերազմի ժամանակ էր, որ ի հայտ եկավ քաղաքական պլակատը և այսօրվա պլակատի հիմքում քաղաքական պլակատն է, որը ձևավորվելով այդ շրջանում, հետո՝ տեղափոխվեց ԽՍՀՄ տարածք։
-Հայոց Մեծ Եղեռնի՝ հայ ազգի հանդեպ անցյալ դարասկզբին թուրքերի իրագործած Ցեղասպանության հերթական տարելիցն է։ Կարևոր ու չմարող, մեր պահանջատեր լինելու մասին է ձեր պլակատներից մեկը՝ «թուրքական կարմիր կացինը՝ հայի գենոֆոնդի մեջ խրված», որ խորհրդանշում է թշնամական երկրի մշտապես առկա սպառնալիքը։ Այդ պլակատը հետաքրքիր պատմություն ունի, որի մասին քչերը գիտեն․․․
-Ցեղասպանության հետ կապված տարբեր տարիներին արված գործեր ունեմ, իսկ այդ պլակատով ես մասնակցեցի 2017 թվականին Դանիայում կայացած՝ «Եվրոպան պոստերներում» խոշոր ցուցահանդեսին։ Ցուցահանդեսից հետո տպված կատալոգում ներառվել էր նաև իմ աշխատանքը։ Շատերի գնահատմամբ՝ արտահայտիչ պլակատ էր՝ կացնով գենոֆոնդն է ոչնչացվում։ Այն ահավոր մեծ դժգոհության արձագանք ստացավ թուրքերի կողմից։ Որքան գիտեմ՝ նրանք նոտա էին հղել Դանիայի դեսպանատանը՝ թե այս ի՞նչ եք տպել։ Դանիացիներն էլ՝ այն ժամանակ ասել էին՝ լավ ենք արել։ Այն ժամանակ Դանիան անվախ էր, թուրքերից չէր վախենում, հիմա՝ այլ է։
-Բայց տեսեք՝ ո՞նց են ցանկացած իրենց վերաբերող հարցի՝ ակնարկ լինի, պլակատ, թե՝ այլ բան՝ աշխարհի որ ծայրում լինի՝ արագ և ագրեսիվ արձագանքում․․․Իսկ Հայաստանի իշխանությունը պետական մակարդակով թուրքերի ու ադրբեջանցիների հոխորտանքն անարձագանք է թողնում։
-Ի դեպ, ինքս էլ Ցեղասպանությունը վերապրածի ժառանգ եմ, իմ մեծ հայրը՝ պապս՝ Դեմիրճի Մանուկը, 1915 թվականի Ցեղասպանության հետևանքով կորցնելով հայրենիքը, ծննդավայրը, ծնողներին և հարազատներին, եղբոր հետ մեծ դժվարություններով ապաստան էր գտել Ֆրանսիայում, որտեղից էլ՝ Արևելյան Հայաստան ներգաղթել 1936 թվականին՝ ֆրանսիական հայտնի «Սինայա» շոգենավով։ Այդ նավի վրա եղել է նաև Կոմիտասի աճյունը, որ բերվում էր հայրենի հողում ամփոփվելու։ Նույն շոգենավով՝ Ֆրանսիայից Հայաստան՝ առաջին ներգաղթյալների թվում էին քանդակագործ ու նկարիչ Երվանդ Քոչարը և դերասան Արման Կոթիկյանը։ Իր հետագա ամբողջ կյանքում պապս տենչում էր լինել ծննդավայրում ՝ Արևմտյան Հայաստանի Քերեմեթ գյուղում, որն այդպես էլ մնաց չիրականացած:
Այս թեման մեր տանը ամեն ապրիլի 24-ի նորից ու նորից հիշվում-վերապրվում է։ Կ․ Պոլսի մոտակայքում է գտնվել նախնիներիս Քերեմեթ կոչվող հայկական գյուղը, ուր միայն հայեր են ապրել։ Պապիկիս հայրը շատ հայտնի դարբին է եղել ոչ միայն իրենց գյուղում, այլ՝ տարածքում։ Ինձ հասած պատմություններով՝ թուրքերը նրան ողջ ընտանիքի հետ առաջարկել են մնալ, ասելով՝ կթաքցնենք, որ դու հայ ես, հետո էս ամեն ինչը կանցնի․․․դու, ընտանիքդ ապահով կլինեք։ Ասել է, չէ՝ որտեղ ազգս, էնտեղ ես, դուրս է եկել ու երեխեքի ձեռքը բռնած՝ մտել դեպի անհայտություն քշվող քարավանի մեջ։ Ինձ համար մինչև հիմա անբացատրելի է։ Գիտեք, ես սրտով հասկանում եմ նրան, բայց ուղեղով չեմ կարողանում հասկանալ․․․ո՞նց կարելի էր, լավ, դու՛ գնացիր, բա երեխեքդ․․․
Այսինքն, եթե պիտի մեռնենք ազգովի, ես ու՞մ եմ պետք։ Սեփական էթնոսին պատկանելության զգացողությունն այնքան մեծ է եղել, որ էդ մարդը որոշել է՝ եթե ազգս չի լինելու, ես էլ չեմ լինի, որտեղ ազգակիցներս, այնտեղ էլ՝ ես․․․Սա ինձ համար անբացատրելի քիմիա է, մինչ օրս այդ արարքի բացատրություը չունեմ, ճիշտն ասած։ ՈՒղղակի գիտեմ, որ այդպես է եղել, որովհետև իմ պապն էր պատմում, իսկ իմ պապին հայրս ձայնագրել էր, ձայնագրությունները կան, թե՝ ո՞նց են դուրս եկել, ու՞ր են գնացել, ո՞վ է մեռել իրենց աչքի առաջ՝ ու՞մ ինչքան փող են տվել, գուցե՝ սրանք շատ կենցաղային պատմություններ են, բայց ցեղասպանություն վերապրածների կյանքի պատառիկներ են։ Հիմա մի կարևոր բան եմ ուզում ասել՝ որ օրը մենք հանկարծ Աստված մի արասցե՝ պետական մակարդակով հրաժարվեցինք պահանջատիրությունից, այդ օրվանից դադարում է գոյություն ունենալ մեր պետությունը։ Այսինքն, ես շատ մեծ մտավախություն ունեմ, որ կարող է կորցնենք մեր պետությունն ու պետականությունը։
-Ցավալի փաստ է՝ ունենք իշխանություն՝ ժողովրդավարական դիմակով, իրականում՝ բռնապետական և ապազգային, որ մի կողմից պահանջատիրությունից հրաժարվելու քաղաքականությունն է առաջ տանում, մյուս կողմից՝ կարծես քայլ առ քայլ մասնատում, թշնամիներին է բաժանում մեր հայրենիքն ու պետությունը։ Այսօր Սյունիքն է, երեկ՝ Արցախն էր․․․ Տեսնու՞մ եք՝ երբ պետությունը փսորված է, մշակույթի մասին խոսակցությունն էլ փսորվում է, տարրալուծվում։ Բայց ես հիմա ուզում եմ Շուշիի պատկերասրահում մնացած Ձեր մի աշխատանքի՝ «Սպասումի» մասին խոսենք։ Գիտեմ, որ սպասում եք նրա հայտնությանը, քանզի 44 -օրյա պատերազմի՝ մարդկային ու մշակութային ցեղասպանության, նյութական և ոչ նյութական արժեքների կորստյան հետ կրում եք զուտ անձնական ձեր կորուստն ու ապրումը, սպասում եք ու հավատում, որ վերադարձ լինելու է։
-Շուշիի պատկերասրահը 2013-ին բացվեց, և հենց այդ ժամանակ իմ «Սպասում»-ը նվիրեցի իրենց։ Ցավ եմ ապրում՝ այնտեղ շատ անվանի նկարիչների գործեր մնացին՝ Սարյան, Գյուրջյան, որքան հիշում եմ, նաև՝ Արշիլ Գորկի․․․
Անկասկած է, որ Ցեղասպանության թեմայով գործերը կվառեն, մյուսները՝ թերևս, որոշակի ադրբեջանական անուններով կհայտնվեն զանազան աճուրդներում։ Իսկ ես, դուք ճիշտ եք՝ ամեն առավոտ արթնանում եմ՝ այդ աշխատանքս է աչքիս առաջ։ Ձեր ասած՝ մարդկային իմաստով սպասում եմ իմ «Սպասում»-ին, թե՝ ինչ-որ կերպ կհայտնվի այն Հայաստանում։ Մինչ օրս չեմ կարողանում հասկանալ՝ Հայաստանի Հանրապետության համար ի՜նչ մի դժվարություն կար այդ թանգարանի տեղափոխումը կազմակերպել։ Թեկուզ՝ Ստեփանակերտ։ Ասում են՝ իբր չէին սպասում, թե Շուշին կհանձնեն։ Բայց երբ պատերազմ է, բոլոր բաները հաշվի պիտի առնվեն։ Միանգամից պիտի էվակուացվեն։ Հայրենական պատերազմի ժամանակ ամբողջ Էրմիտաժը տեղափոխվել էր։ Թեպետ ֆաշիստները չռմբակոծեցին Էրմիտաժը, բայց ռուսները պատրաստված էին դրան, քանզի դա պետության գործառույթն էր, որ նրանք իրականացրել էին։
-Համազգային տագնապի ժամանակներ ենք ապրում։ Վտանգի զգացողությունը, մեծ կամ փոքր չափով մարդկանց մեջ նստած է։ Ի՞նչ եք կարծում՝ ո՞րն է այսօր մեր ամենամեծ վտանգը։
-Անձամբ ինձ համար պետականության կորստի ռեալ տագնապն է։ Կա այդ վտանգը, սակայն, գիտակցումը, թե՝ մենք կարող ենք կորցնել մեր պետականությունը, մարդկանց մոտ կարծես երրորդ-չորրորդական խնդիր է, այնինչ՝ ամենաառաջնայինը պիտի լինի։ Ազգային պետություն և պետականություն՝ ահա մեր գերխնդիրները։
Հ․Գ․ Ժամանակակից արվեստագետ Արթուր Մանուկյանը սիրում է աշխատել արխետիպերի հետ՝ հայկական ՈՒխտասարի սիմվոլներից մինչև՝ Մանդալայի սիմվոլը․․․Այդ առումով նրա աշխատանքները կարելի է սիմվոլիստական համարել։ Իր համոզմամբ՝ ավելի շատ պոստմոդեռնիստական են, քանի որ ամենատարբեր, բազմազան նյութերի՝ նյութ-ֆորմա-ֆորմա-նյութ փոխկապակցությունը առավել հատուկ է ժամանակակից կերպարվեստի այդ ոճին։ Ասում է՝ «Իմ ինտերպրիտացիաներն այսօրվա լեզվով են խոսում արխետիպային նյութի հետ, արդյունքում՝ տեղի է ունենում մշակութային հիշողության պահպանում և փոխանցում, ինչն էլ արվեստի էությունն է։ Այն է՝ ձևակերպել ժամանակակից արվեստի տեսլականը և ավելի հասկանալի լեզվով փոխանցել սերունդներին։ Այս և էլի հետաքրքիր երևույթների մասին՝ հաջորդ հանդիպման ժամանակ․․․
Հեղինակ՝ Անահիտ Եսայան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից