ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայոց Ցեղասպանության ԱՄՆ կողմից պաշտոնապես ճանաչելուց հետո, հատկապես կարևորվում են Հայ-Ռուսական հարաբերությունների սերտացումն ու ներդաշնակեցումը․Արտակ Զաքարյան 04/24/2021 21:28 | ԼՐԱՀՈՍ
Եթե ԱՄՆ-ը Հայոց Ցեղասպանությունը ճանաչեր, օրինակ՝ գոնե նախորդ տարի, շատ մեծ քաղաքական աջակցություն կլիներ Հայաստանին ու հայ ժողովրդին։ Թուրքիան չէր համարձակվի բացահայտ ռազմական միջամտությամբ, ագրեսիա իրականացնել Արցախի և Հայաստանի դեմ։ Այս մասին ֆեսբուքի իր էջում գրել է ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
«Այս փուլում, աշխարհաքաղաքական դասավորվածությունից ելնելով, ԱՄՆ կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը՝ հիմնականում կարելի է ասել, սպասելի էր։ Դրա մասին խոսել ենք վերջին շրջանում։
Եթե ԱՄՆ-ը Հայոց Ցեղասպանությունը ճանաչեր, օրինակ՝ գոնե նախորդ տարի, շատ մեծ քաղաքական աջակցություն կլիներ Հայաստանին ու հայ ժողովրդին։ Թուրքիան չէր համարձակվի բացահայտ ռազմական միջամտությամբ, ագրեսիա իրականացնել Արցախի և Հայաստանի դեմ։
Հիմա, ինչպես ասում են, ուշացած ճանաչումը, զուտ բարոյական խնդիր է լուծում մեզ համար։ Այո, աշխարհի բոլոր հայերն ուրախանալու են մի քանի օր, և այս հարցը մոռացվելու է։ Հետո Թուրքիան սկսելու է սիրաշահել ԱՄՆ-ին, որպեսզի ճանաչումն այլ հետևանքներ չունենա։ Այնպես, ինչպես առ այսօր, շուրջ 100 տարի թղթի վրա է մնացել ԱՄՆ նախագահի մեծ կնիքով կնքված Սևրի հայտնի դաշնագիրը։
Տասնյակ տարիներ ի վեր ԱՄՆ-ում հայկական լոբբին և Հայաստանի իշխանությունները պայքարել են Հայոց Ցեղասպանության ճանաչման համար։ Մի քանի անգամ, նույնիսկ շատ մոտ է եղել ԱՄՆ-ի ճանաչումը։ Սակայն այդ «մահակը» նախկինում չի իջել Թուրքիայի գլխին, քանի որ քաղաքական առումով Թուրքիան պետք էր ԱՄՆ-ի գլոբալ ծրագրերին։
Այսօր, Թուրքիան շատ ավելի ինքնուրույն է դարձել։ Փորձում է չենթարկվել և որպես ՆԱՏՕ-ի անդամ պետություն, ինքնուրույն խաղալ բոլոր ֆրոնտներում։ Արդյունքում ստացավ ԱՄՆ-ի կողմից «պատիժ»՝ Հայոց Ցեղասպանության պաշտոնական ճանաչումով։
Ինչպես կզարգանան ռուս-թուրքական հարաբերությունները այլ տարածաշրջաններում առկա լարվածության ֆոնին՝ առայժմ բարդ է կանխատեսել։ Բայց Հայաստանի և հատկապես Մեղրիի միջանցքը ստանալու և Սյունիքը թրքացնելու Թուրքիայի ձգտումներն՝ առավել քան ակնհայտ են ու բացահայտ։ Դա բխում է նաև արևմուտքի շահերից։
Այդ գործընթացը կանխելու համար Հայաստանին պետք են ուժեղ ազգային իշխանություններ։ Այս հարցը խիստ ակտուալ է նաև Արցախի հետագա կարգավիճակի համար։ Հադրութի և Շուշիի վերադարձի հարցում, հատկապես հիմա՝ Թուրքիան շատ է խանգարելու։ Ուստի՝ Հայոց Ցեղասպանության ԱՄՆ կողմից պաշտոնապես ճանաչելուց հետո, հատկապես կարևորվում են Հայ-Ռուսական հարաբերությունների սերտացումն ու ներդաշնակեցումը։
Կրկին անհրաժեշտ է լինելու արտաքին քաղաքականությունն ակտիվացնել բոլոր ուղղություններով՝ ճիշտ դասավորելով յուրաքանչյուր երկրի հետ հարաբերությունների մակարդակն ու օրակարգերը։
Դրա համար դիլետանտները, դավաճաններն ու կապիտուլյանտները պետք է դուրս շպրտվեն Հայաստանի քաղաքական դաշտից»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ