ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանին ուղեկցում էին ռուս խաղաղապահները, դրանով ամեն ինչ ասված է. Մեղրիի քաղաքապետ 04/24/2021 12:41 | ԼՐԱՀՈՍ
«Սուգը հավերժ է, եթե պայքար չկա»։ Դրանով ամեն ինչ ասված է։ Մենք պայքարը պետք է տեղափոխենք ներքին դաշտ՝ երկիրը և երկրի անհատները, համայնքները, մարզերը, պետությունը, բանակը տնտեսությունը պետք է ուժեղանա։ Անցախ 30 տարիներում, բազմաթիվ թերություններով հանդերձ, ունեցանք կայացած պետություն, կայացած բանակ, պետական, իրավապահ համակարգ, որը 2018թ իրադարձություններից հետո ցնցումներին տեղի չտվեց, դիմացավ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը։
Նրա խոսքով՝ իներցիայով երեք տարի այդ իրավապահ համակարգը դեռևս շարունակում է կանգուն մնալ, բայց իներցիան ժամանակի ընթացքում կորչում է և այժմ եկել է ժամանակը նոր իմպուլսի՝ հաշվի առնելով նաև անցյալի սխալները, պետք է եզրակացություններ անել և առաջ շարժվել։
Ինչ վերաբերում է տնտեսության զարգացման համար տարածաշրջանում ճանապարհ տալուն, Զաքարյանը նշեց, որ ոչինչ բացառել պետք չէ, բայց այդ հարցերի պատասխանները կստանան, երբ ունենանք ուժեղ պետություն, ուժեղ կառավարություն, ուժեղ իշխանություն, բայց այս իրավիճակում երկկողմ կամ եռակողմ հարաբերություններում հայկական շահերը ներկայացնող չի տեսնում, ինչ-որ անհասկալանի հարցերով դիմում են ՌԴ-ին։
Ինչ վերաբերում է Ալիևի հայտարարությանը, թե Զանգեզուրի միջանցք չտրվելու դեպքում ուժով կտիրանա, Զաքարյանը նշեց, որ կյանքը ցույց տվեց, որ ոչ վաղ անցյալում ինչ ասել՝ արել է, այդ հայտարարությանը պետք է լուրջ մոտենալ, եզրակացություններ անել և պատրաստվել դրան։
Դիտարկմանը, որ Սյունիքում շատ քիչ ճանապարհ է բաժանում թուրքերից, Երևանում այդքան էլ չունենք այդ գիտակցումը, Մեղրիի քաղաքապետն արձագանքեց՝ նշելով, որ որպես այդպիսին բաժանող էլ չկա։
«Դուք տեսաք այս վարչապետի աթոռը զբաղեցնողի այցը՝ Սյունիք, 27 կմ իրեն ուղեկցում էին ռուս խաղաղապահները, այդքանով ամեն ինչ ասված է»,- նշեց նա։
Հարցին՝ ով է ապահովում իր սյունեցիների անվտանգությունը, Զաքարյանը նշեց. «Մեր այդտեղով անցնելը ևս խորհրդանշական է։ Մեզ ոչ ոք չի ուղեկցում և պետք էլ չի ուղեկցի։ Մեր հայրենիքով շարժվելուց մենք պաշտպանության կարիք չենք զգում»։
Անդրադառնալով Սյունիքում տեղի ունեցած ակցիաների վերաբերյալ քրեական գործին՝ Զաքարյանը նշեց, որ քրեական գործի մասին պաշտպաններն ավելի հանգամանալից կարող են ներկայացնել. «Կարող եմ ասել, որ այդ գործի հետ կապ ունեմ այնքանով, ինչքանով՝ Դուք»։
Հարցին՝ իրավապահ համակարգի ներկայացուցիչներն իրենց ինչպես են պահել՝ հաշվի առնելով տարածված տեսանյութերը, Զաքարյանը նշեց, որ հետագայում կանդրադառնան, ապագայի հարց է, գոյություն ունի ՀՔԾ և հույս ունի, որ ժամանակի ընթացքում բոլոր իրադարձությունները հանգամանալից քննության առարկա կդառնան և կտրվեն պատասխաններ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ