ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արսեն Թորոսյանը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակազմին է ներկայացրել Հովհաննես Մարտիրոսյանին 04/23/2021 19:18 | ԼՐԱՀՈՍ
Արսեն Թորոսյանը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակազմին է ներկայացրել Հովհաննես Մարտիրոսյանին ու կարևորել քրոնիկ խնդիրների լուծման ուղղությամբ հետևողական քայլերը
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակազմին է ներկայացրել տեսչական մարմնի նորանշանակ ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը:
Արսեն Թորոսյանը շնորհավորել է Հովհաննես Մարտիրոսյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նա այս պատասխանատու աշխատանքը հնարավորինս բարձր մակարդակով կիրականացնի՝ հենվելով տեսչական մարմնի կադրային ու մասնագիտական ռեսուրսների վրա:
«Աշխատանքի ծավալով և փակվող ոլորտներով տեսչական մարմիններից այս մարմինը մեծությամբ երկրորդը կամ երրորդն է: Այդ ոլորտներն առնչվում են թե սովորական քաղաքացիներին, նրանց կենսագործունեությանը և թե տնտեսվարողներին: Շատ կարևոր է՝ պահպանելով գործող օրենսդրությունը, ինչու ոչ՝ այն բարելավելով, գտնել այն բալանսը, որը թույլ կտա այդ երկու շահառուների շահերն էլ հաշվի առնել»,- ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը: Արսեն Թորոսյանը վստահություն է հայտնել, որ այս տեսչական մարմնում, ինչպես մյուս մարմիններում, կան նաև խնդիրներ, այդ թվում՝ կադրային: Այս համատեքստում վարչապետի աշխատակազմի ղեկավարը կարևորել է հաստիքների համալրումը կամ եթե բացակայում է դրա անհրաժեշտությունը, վերջիններիս օպտիմալացումը:
Պարոն Թորոսյանի խոսքով՝ առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել նաև մարզային կառույցներին: «Որքան էլ կարևորենք Երևանում փորձագիտական, մասնագիտական ներուժի կենտրոնացումը՝ կարևոր է տեղերում մասնագետների թե առկայությունը, թե գործունեությունը: Հաշվի առնելով, որ Երևանը ժամանակային առումով այդքան էլ հեռու չէ մարզային կառույցներից, պարոն Մարտիրոսյան ակնկալում եմ, որ ինքներդ հաճախ տեղերում կլինեք, կծանոթանաք նրանց աշխատանքներին և անձամբ կայցելեք մոնիթորինգի վայրեր: Որպես կառավարության անդամ, վարչապետի աշխատակազմի ղեկավար՝ ինքս համոզվել եմ՝ որքան էլ վստահենք մեր կադրերին, իսկ մենք պետք է վստահենք նրանց, այնուամենայնիվ, մեր աչքով տեսածը երբեմն էապես տարբերվում է մեզ զեկուցված փաստաթղթերի բովանդակությունից, նույնիսկ տեսանյութերով ներկայացվածից: Հետևաբար կարծում եմ, որ մոտակա ժամանակներս Ձեր անձնական ներգրավվածությունն անմիջապես գործին, այսինքն դաշտային աշխատանքին, շատ կարևոր է»,- ասել է Արսեն Թորոսյանը:
Միաժամանակ, նա ընդգծել է՝ կան ոլորտներ, որոնք քրոնիկ խնդրահարույց են, օրինակ հանքարդյունաբերության, ջրօգտագործման բնագավառները, ուստի առանձին քննարկումներ կլինեն այդ խնդիրները լուծելու ուղղությամբ:
Արսեն Թորոսյանը կարևորել է նաև տեսչական մարմինների աշխատանքը լիազոր մարմինների հետ: «Նախկինում լինելով նախարար, աշխատելով համապատասխան տեսչական մարմնի հետ՝ հաճախ հանդիպել եմ մի արատավոր երևույթի, երբ տեսչական մարմիններն իրենց դիտարկում են, կամ տեսչական մարմիններին այլոք դիտարկում են որպես մրցակիցներ, երբեմն նույնիսկ հակառակորդներ լիազոր մարմինների հետ: Ես կտրականապես չեմ ընդունում այդ մոտեցումը: Տեսչական մարմինները ոչ միայն հակառակորդ և մրցակից չեն լիազոր մարմիններին, այլ հակառակը՝ տեսչական մարմինները լիազոր մարմնի կողմից մշակված, կառավարությունում կամ Ազգային ժողովում ընդունված օրենքների ու կարգերի ապահովողներից մեկն են, իրենց ռեսուրսով որոշ դեպքերում պատժիչ, որոշ դեպքերում թույլտվություններ տվող: Ակնկալում եմ, որ բոլոր տեսչական մարմինները փոխեն իրենց մոտեցումը, եթե, իհարկե, այդպիսին ունեն: Պատահական չէ, որ լիազոր մարմինները նաև կառավարության այլ գերատեսչությունների անդամներ, հիմնականում փոխնախարարների մակարդակով, ներկայացված են տեսչական մարմինների խորհուրդներում: Դա ձևականություն չէ: Գիտեմ, որ կան տեսչական մարմինների խորհուրդներ, որոնք ավելի արդյունավետ են կամ առավել ձևական: Պետք է այնպես անենք, որ խորհուրդների մեջ դրվի բովանդակություն: Ակնկալում եմ, պարոն Մարտիրոսյան, որ Դուք կնպաստեք դրան, պարոն Ասոյանը՝ նույնպես»,- նշել է Արսեն Թորոսյանը:
Հովհաննես Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ իր ողջ փորձը, ներուժն ու հնարավորությունները կներդնի հանուն այն խնդիրների լուծման, որոնք ծառացած են տեսչական մարմնի առաջ:
Իր հերթին, Արթուր Ասոյանը նույնպես շնորհավորել է Հովհաննես Մարտիրոսյանին և նշել, որ նրա հետ արդեն իսկ հասցրել են քննարկել տեսչական մարմնի ներկա վիճակին, զարգացման հեռանկարներին, վարչապետի աշխատակազմի ղեկավարի կողմից մատնանշած դաշտային աշխատանքների կազմակերպմանը, խորհուրդների արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցերը: Պարոն Ասոյանը հավելել է, որ տեսչական ոլորտում վերջին շրջանում լայնածավալ օրենսդրական բարեփոխումներ են իրականացվել, տեսչական մարմիններին վերապահվել են հատուկ գործիքներ և եկել է ժամանակը՝ դրանց միջոցով ակնկալիքները կյանքի կոչելու և արդյունքներ արձանագրելու:
Ամփոփելով՝ Արսեն Թորոսյանը հույս է հայտնել, որ շատ կարճ ժամանակում տեսչական մարմինների գործունեության ոլորտում դրական արձանագրումներ և ամենակարևորը՝ քրոնիկ խնդիրների հանգուցալուծումներ կլինեն: «Որովհետև, երբ խնդիրները շատ քրոնիկ են դառնում, մենք պարզապես սովորում ենք նրանց, հատուկ ուշադրություն չենք դարձնում: Վստահ եմ, եթե ճիշտ գնահատենք, թե ինչ եղանակով են պետք դրանք լուծել՝ կկարողանանք հաջողության հասնել»,- ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ