Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

ԱՀ ԱԽ նախաձեռնությամբ առաջնագծից հանվել են միայն 5-րդ ՊՇ-ին պատկանող զորահավաքային ռեսուրսներից մոտ 70 զինծառայող. Սամվել Բաբայանի պարզաբանումը 04/23/2021   13:55  |  ԼՐԱՀՈՍ

Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, պատասխանում են «5-րդ ալիք» հեռուստաընկերության եթերում ս.թ. ապրիլի 20-ին Մովսես Հակոբյանի կողմից Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քատուղար Սամվել Բաբայանի հասցեին հնչեցված մեղադրանքների` հայտնում են, որ Հակոբյանը կանխակալ մոտեցմամբ խեղաթյուրում է փաստերը` այդպիսով ակնհայտորեն միջանձնային խնդիրները դնելով պետական-պաշտպանական-անվտանգային խնդիրների հիմքում: «Մասնավորապես, հարցազրույցի ընթացքում Մովսես Հակոբյանի կողմից հնչեցվել են մտքեր Ս. Բաբայանի կողմից «պատերազմի ժամանակ ցանկություններ իրականացնելու», «թիկունքում ստորաբաժանում ձևավորելու», «առաջնագծից զինվորներ հանելու», «քանի փամփուշտ կրակելու», «առաջին գծի ստորաբաժանումներին մեծ վնաս հասցնելու», և արդյունքում «որևէ խնդիր չկատարելու» և այլնի վերաբերյալ:

Ի պարզաբանումն սույնի` տեղեկացնում ենք, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիային դիմագրավելու նպատակով ԱՀ ԱԽ քարտուղարի նախաձեռնությամբ և ԱՀ Նախագահի համապատասխան գրությունների համաձայն իրականացվել է աշխարհազորայինների հավաքագրման գործընթաց:

ԱԽ գրասենյակի համապատասխան վարչության պետ Գրիգորի Սահակյանի անմիջական ղեկավարությամբ ձևավորվել է 2 գումարտակ և 3 առանձին վաշտ, այդ թվում` գրոհային, որոնք նախքան մարտական առաջադրանքներ ստանալը և խնդիրներ կատարելը ներդաշնակման նպատակով անցել են մեկշաբաթյա մարտական պատրաստության պարապմունքներ:
Ստորաբաժանումները ստացել և հաջողությամբ իրականացրել են մարտական առաջադրանքներ առաջնագծի տարբեր ուղղություններում, մասնավորապես.

Հոկտեմբերի 1-ին ձևավորվել է առաջին ստորաժանումը, որի տեղաբախշման վայր է ընտրվել Ասկերանի շրջանի Ռև համայնքը:
Հոկտեմբերի 7-ին գումարտակի հավասարեցված ստորաբաժանումը մարտական խնդիր է ստացել կատարելու երթ Ռև-Ստեփանակերտ-Կարմիր Շուկա-Հադրութ-Ջրական (Ջաբրայիլ) երթուղով և զբաղեցնելու նախատեսված բնագիծը` հետագայում գրոհի մասնակցելու նպատակով: Ստորաբաժանման հրամանատարական կազմը. գումարտակի հրամանատար՝ Արամ Ավագյան, վաշտերի հրամանատարներ՝ Գարեգին Ստեփանյան, Վալերի Սարգսյան, Վարդան Խառատյան:

Հոկտեմբերի 8-ին, գումարտակի ստորաբաժանումները գրոհել են Քայնդ-Հորադիզի ուղղությամբ տեղակայված հակառակորդի դիրքերը: Գրոհի ընթացքում գումարտակը հաջողել է գրավել 5 մարտական դիրք և ամրանալ այդ դիրքերում, որտեղ մինչև հոկտեմբերի 9-ը շարունակել է վարել դիրքային մարտեր` խոցելով հակառակորդի շոշափելի կենդանի ուժ և զրահատեխնիկա և սպասելով ավագ պետի կողմից կազմակերպվող մեծ օպերացիային, որն այդպես էլ տեղի չունեցավ:

Անհավասար մարտերից հետո, կրելով կորուստներ, ստորաբաժանումը հոկտեմբերի 9-ին հետ է նահանջել ելման դիրքեր, ապա Հադրութ քաղաք՝ հետագա մարտական խնդիրները ճշտելու համար: Քյանդ-Հորադիզի մարտական դիրքերում ստորաբաժանումը մարտերի ընթացքում տվել է 3 զոհ (Արամ Մկրչյան, Հակոբ Առաքելյան, Արամ Պողոսյան) և տասնյակ վիրավորներ:
Ի դեպ, այս ուղղությամբ ձեռնարկված գործողությունների արդյունքում հաջողվել է շրջափակումից դուրս բերել թվով 19 ժամկետային և պայմանագրային զինծառայողների:

Հոկտեմբերի 10-ից գումարտակը բաժանվել է երկու մասի: Առաջին և երկրորդ վաշտերը Արամ Ավագյանի գլխավորությամբ տեղափոխվում են Կյավաք՝ եկեղեցու (Մենգելենաթա) բարձրունքի ուղղությամբ՝ նախանշված նոր բնագծի գրավման և պաշտպանության համար, որտեղ մինչև հոկտեմբերի 24-ը վարել են պաշտպանողական մարտեր:
Հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 15-ը նշված երկու վաշտերը կրել են մարտական հերթապահություն Սարգսաշեն և Ակնաղբյուր գյուղերի միջև ընկած հատվածում: Այս մարտերի ընթացքում զոհվել է մեկ աշխարհազորային (Արսեն Դավթյան): Վաշտի ստորաբաժանումներից մասնակցել են նաև Քարին Տակի պաշտպանությանը և Շուշիի գրոհին:
Հոկտեմբերի 10-ին երրորդ վաշտը` Գարեգին Ստեփանյանի գլխավորությամբ վերականգման նպատակով տեղափոխվել է Մարտակերտի շրջանի Վանք գյուղ, որտեղ էլ համալրվել է Վանք գյուղում նոր ստեղծվող գումարտակի անդամներով:


Հոկտեմբերի 15-ից, համաձայն ԱՀ կառավարության որոշման, Մարտակերտի շրջանի Վանք (հրամանատար` Արմեն Հակոբյան) և Դրմբոն (հրամանատար՝ Արտակ Առուստամյան) գյուղերում ստեղծվում են աշխարհազորային մեկական գումարտակներ, իսկ Հաթերք գյուղում (հրամանատար՝ Սամվել Առուստամյանը)՝ մեկ վաշտ, որոնք համալրում են ՊԲ թիվ 99212սանիտարական գումարտակը:
Հոկտեմբերի 15-ից 22-ն ընկած ժամանակահատվածում նշված նորաստեղծ գումարտակներում և վաշտերում կազմակերպվում են մեկշաբաթյա մարտական պատրաստության պարապմունքներ:

Հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 3-ը Վանքի գումարտակը գրոհային երրորդ վաշտի հետ ներգրավվում է 7-րդ ՊՇ-ում մարտական հերթապահության՝ սկզբից 8, այնուհետև ևս 4 մարտական դիրքերում (ընդհանուր առմամբ՝ 12 մարտական դիրք):
Նոյեմբերի 3-ին իրականացվում է 7-րդ ՊՇ-ի դիրքերի մարտական հերթափոխ: Դրմբոնի գումարտակը փոխարինում է Վանքի գումարտակին և մինչև նոյեմբերի 17-ը մարտական հերթապահություն է տանում նշված դիրքերում: -րդ 7 ՊՇ-ի դիրքերում Դրմբոնի գումարտակը նոյեմբերի 3-ից 4-ը ունենում է 2 զոհ (Արագած Ավանեսյան, Միքայել Մկրտումյան) և 4 վիրավոր:

Նոյեմբերի 5-ին 3-րդ գրոհային վաշտի մեկ դասակ մասնակցում է Քարին Տակի պաշտպանությանը, այնուհետև նոյեմբերի 6-ին վաշտի կազմով ներգրավվում Շուշիի գրոհին: Շուշիի գրոհի ընթացքում 3-րդ վաշտը ունենում է 3 զոհ (Արտաշ Ղալայան, Արսեն Ապրեսյան, Վադիմ Հովհաննեսյան) և 12 վիրավոր: Գրոհից հետո նոյեմբերի 6-ի երկրորդ կեսին վաշտը դուրս է բերվում վերականգման շրջան:
Նոյեմբերի 5-ից 10-ը Վանքի գումարտակը ներգրավված էր Ներքին Սզնեք-Շոշ բնագծի պաշտպանությանը, որի ընթացքում գումարտակը ունեցել է 3 զոհ (Ալեքսեյ Մակիյան, Արտակ Ավագիմյան, Վահագն Սեյրանյան) և 6 վիրավոր: Վանքի գումարտակից հոկտեմբերի 19-ին զոհվել է նաև 5-րդ ՊՇ-ում ծառայություն իրականացնող Մելսիկ Ղազարյանը:

Հաթերքի առանձին վաշտը մարտական հերթապահություն էր վարում 4 մարտական դիրքում` փակելով 38 Ահգմ-ի և 7-րդ ՊՇ-ի սահմանազատման հատվածում բաց տեղամասերը: Մարտերի ընթացքում զոհեր և վիրավորներ չեն եղել:
Մարտական գործողությունների ընթացքում Վանքի և Առաջաձորի վաշտերի անձնակազմերը ինչ-ինչ պատճառներով հրաժարվել են հոկտեմբերի 5-ից 6-ը պլանավորվող օպերացիայի մասնակցությունից: ԱԽ քարտուղարի նախաձեռնությամբ ստեղծված ստորաբաժանումները, բացի վերը նշվածիցս, չեն հրաժարվել ոչ մի օպերացիայի մասնակցությունից:

Հատկանշենք նաև, որ ԱՀ ԱԽ նախաձեռնությամբ գումարտակները ստեղծվելու և համալրվելու նպատակով առաջնագծից հանվել են միայն 5-րդ ՊՇ-ին պատկանող զորահավաքային ռեսուրսներից մոտ 70 զինծառայող: Նշված անձնակազմի դուրս հանելը առաջնագծից 5-րդ ՊՇ-ի կողմից մարտական խնդիրների կատարման խոչընդոտ հանդես չի եկել և 5-րդ ՊՇ մարտերի ընթացքում ոչ մի դիրք չի զիջել: Ստորաբաժանումները համալրած մյուս անդամները ազատ պահեստազորայիններ էին, տարբեր տեղերից ժամանած կամավորներ, ինչպես նաև տարբեր պատճառներով այլ ստորաբաժանումներից դուրս մնացած զինապարտներ:
Ընդհանուր առմամբ, բոլոր ստորաբաժանումներում ընդգրկված էին մոտ 650 զինծառայող, որոնցից մարտական գործողությունների ընթացքում ունեցել են 13 զոհ և 45 վիրավոր:

ԱՀ ԱԽ քարտուղարի նախաձեռնությամբ ստեղծված ստորաբաժանումների գործունեության այլ մանրամասներ նպատակահարմար չենք գտնում ներկայացնելու` հաշվի առնելով օբյեկտիվ և սուբյեկտիվ բազմաթիվ հանգամանքներ»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:57 15/04/2021  |  Քրեական խրոնիկոնՍամվել Բաբայանի պաշտոնավարման ժամանակ 100 մլն դրամի չարաշահման գործով նախաքննություն է կատարվում.ԱՀ ՔԿ
17:57 12/04/2021  |  ԼՐԱՀՈՍՋալալ Հարությունյանն ինքն է բոլորին արգելել բունկեր մտնել. Բաբայան
16:11 12/04/2021  |  ԼՐԱՀՈՍՍամվել Բաբայանը կմասնակցի առաջիկա արտահերթ ընտրություններին
15:53 12/04/2021  |  ԼՐԱՀՈՍԵրբ բոլորդ անկեղծանանք ու խոստովանեք, թե 92 թվականին Շուշին ոնց եք ազատագրել, կիմանաք, որ նույն ձևով էլ հակառակորդը հետ է վերցրել.Սամվել Բաբայան
15:42 10/04/2021  |  ԼՐԱՀՈՍՍամվել Բաբայանը՝ որպես ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար, ֆինանսական ռեսուրսներ երբևէ չի տնօրինել. պարզաբանում
09:37 10/04/2021  |  ՄամուլԲաբայանի «էպոպեան». «Փաստ»
09:42 25/03/2021  |  ՄամուլՍամվել Բաբայանը Հայաստանում կուսակցություն կստեղծի. «Ժողովուրդ»
08:36 17/03/2021  |  ՄամուլՓաշինյանը Սամվել Բաբայանին համոզում է վերադառնալ Արցախ եւ դառնալ գործող իշխանության այլընտրանքը «Հրապարակ»
18:23 25/02/2021  |  ԼՐԱՀՈՍԴիմում եմ և' իշխանություններին, և' ընդդիմադիր ուժերին։ Կա'նգ առեք․Սամվել Բաբայանի կոչը
08:19 06/02/2021  |  ՄամուլԱրայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիքը» կուլիսային առեւտուր են անում «Հրապարակ»

Արխիվ

[]