ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի վարչապետի աթոռը զավթածը ատում է Հայաստանն ու հայերին 04/23/2021 00:30 | Վերլուծություններ
Հավատացեք, այդպես է՝ օրինակներով, իր գրավոր ու բանավոր տեքստերով փաստված։ ՈՒ ամեն ինչ սկսվում է սկզբից՝ հայ ժողովրդի կազմավորումից, Հայաստանի անձնագրից, մեր՝ հայկական բարձրավանդակի բնիկն ու տերը լինելուց, մեր հուշարձանների հանդեպ նրա վերաբերմունքից։ Եվ վարչապետությունից առաջ եղած ատելությունն ու մաղձը հիմա ավելի է խտացել, ավելի մանրախնդիր, փոքրոգի և անձնավորված է դարձել։
Գիրք ունի գրած, կոչվում է՝ «Երկրի հակառակ երեսը»։ Ազգային սնապարծություն բոլորովին պետք չէր, որ լիներ, սակայն հպարտանալու առիթների դեպքերն ու փաստերն անգամ այս հեղինակն իր այս գրքում փորձել է նվաստացնել։ Եվ դա արել է նաև այլ երկրների՝ համանման փաստերի համադրմամբ, ասես՝ ոչ բարեկամ ու հայերին չկամ մի պետության ներկայացուցիչը կաներ։ ՈՒ կաներ միտումնավոր․․․ Վերը նշածս գրքում նա շատ կոնկրետ և հստակ ձևակերպում է իր սերերն ու ատելությունները։
«Եվ ահա, նրանցից մեկը կասի, որ իրենց ժողովուրդը 3 հազար տարվա պատմություն ունի։ Սեղանի շուրջ անպայման կգտնվի մեկը, որ նրան կուղղի՝ 5 հազար տարվա։ Կարճ բանավեճից հետո նրանք կհամաձայնվեն այն տարբերակի շուրջ, որ Նոյը առաջին հայն է։ Բայց սա ամենը չէ, նրանք առաջին քրիստոնյաներն են; ՈՒ չնայած նրանք սրանով հպարտանում են, բայցև՝ չեն կարողանում ներել Հիսուսին, որ նա եկավ և իրենց միքանիհազարամյա նախաքրիստոնեական մշակույթը ոչնչացրեց․ որպես ապացույց նրանք ունեն մի հռոմնեական հավաբուն։ Չէ, կներեք, նաև պարսատիկի քարերի մի կույտ, որը նրանց կարծիքով Սթոունհենջի եղբայրն է»։
Դժվար է մտածել, թե՝ այստեղ նա «մերժելով փորձել է հաստատել»։ Այն ուղղակիորեն գիտելիքի պակասի և «աբիժնիկության» արդյունք՝ քամահրանք է պարունակում և հայի խոսք չի։
Աշխարհի գիտնականները բրիտանական Սթոունհենջի և հայկական Քարահունջի ուսումնասիրությունների համադրմամբ՝ որոշելով դրանց ժամանակը՝ նմանություններն ու տարբերությունները, փաստել են, որ հայկական Քարահունջն ունի ավելի վաղ պատմություն, քան՝ բրիտանական Սթոունհենջը: Այդ են վկայում Զորաց քարերի երկնքի տակ աշխատած ու հետազոտած բազում գիտականների հոդվածներն ու աշխատությունները:
Բայց կոնկրետ շահերի թելադրանք-գունավոր հեղափոխությունից հետո որոշ հակահայեր ուղղորդված կերպով սկսեցին սեփական թերարժեքության բարդույթը տարածել Քարահունջի վրա, հետո՝ Գառնիի, հետո՝ Շուշիի, հետո՝ Սյունիքի, Մեղրիի ու մեղրեցիների․․․
Մարդու դեմքը, իսկ այս դեպքում՝ առավել քան, քանի որ ինքնատիրապետումն իսպառ բացակա է, նրա մտքերի արտահայտությունն է։ ՈՒղղակի պիտի ուշադիր դիտարկել ։ Եվ շատ տեսանելի կդառնա, որ Հայաստանի վարչապետի աթոռը զավթածը ատում է Հայաստանն ու հայերին։ Այո, ոչ միայն արցախցիներին, ոչ միայն երևանցիներին, նույնիսկ իր ծննդավայրի մարդկանց՝ իջևանցիներին /ինքն է ասել՝ կուզեմ՝արյան գետեր հոսեն/․․․ Հիմա՝ ատելով ատում է սյունեցիներին։ Այդ մաղձն ու անձնական ատելությունն է հիմա որպես վրեժ դրսևորվում․․․ Եվ ընդհանրապես՝ ասված է՝ մարդիկ կան, որ սերն է առաջնորդում և կան այնպիսիք, որ ատելությունն է կյանքի շարժիչ ուժը։ Իրենը՝ ատելությունն է։
Օտարների հետ իր «գեղջկական»՝ ժեստիկուլյացիան, ծառայամտություն արտահայտող ռևերանսները բազմիցս ենք տեսել։ Նույնիսկ բանը հասնում է նրան, որ կոնկրետ կազմակերպությունների՝ դրսի, սփյուռքյան ներկայացուցիչներին սիրում է, Հայաստանում ապրողներին՝ ատում․․․Մարդը Հայաստանում սեփական ուսապարկերը չհաշված բոլորին ատելով ատում է։ Իսկ դրսում՝ կամակատար, օտարին հլու՝ պատրաստ՝ երկտակվելու․․․ Թուրք է սիրում, ներում․․․
Պատահաբար՝ իշխանությունը երեք տարի առաջ ընկել է գլխին, ճակատից կախ՝ բռնակալ է դարձել ու հնար չկա պոկել աթոռից։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ