ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ձգտիր դեմոկրատիայի, բայց գիշերային պահակազորին զինիր մահակներով. Ստեփան Դանիելյան 04/23/2021 21:43 | Մեկնաբանություն
Դեմոկրատիան ինքնին անկայուն համակարգ է: Դա նշանակում է, որ պետության ապագան կախված է լոռեցի Համբարձումի, սյունեցի Մխիթարի, գյումրեցի Վաղինակի, երրորդմասցի Զորիկի, կոմիտասցի Նվարդի (ով մարդու իրավունքների պաշտպանության ՀԿ-ի կորդինատորն է), նախագահ դառնալու երազանքներ ունեցող լրագրող Սլավիկի ու շատ շատերի հարափոփոխ պատկերացումներից, ընկալումներից ու այդ պահի տրամադրությունից,- գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Վերը նշված քաղաքացիներին անկեղծորեն հարգում եմ և նույնը կարելի է ասել ցանկացած այլ երկրի քաղաքացիների մասին: Անկախ նրանից, թե նրանց անունը կլինի Հովհաննես, Ջոն, Ժակ, Ջոակիմ, թե Յոհան, նրանք չեն կարող ապահովել արտաքին ու ներքին քաղաքականության ավանդույթները, միջազգային պարտավորություններն ու հասկանալ իրավունքի խորխորատները:
Այդ դեպքում առաջանում է հարց, բա ինչ անել՝ հրաժարվել դոմոկրատիայից, թե՝ ոչ:
Նախ փորձենք հասկանալ, թե ինչու, ասենք Բրիտանիայում, Ավստրիայում, Գերմանիայում, Ամերիկայում դեմոկրատիան՝ նկատի ունեմ իսկական ընտրությունների միջոցով իշխանության փոփոխությունը, և մյուս իշխանության ճյուղերի աշխատանքի ապահովումը, հաջողվում է, սակայն, ասենք Ղազախստանում, դա չի հաջողվում: Ինչն է պատճառը:
Կարծում եմ, որ սա շատ կարևոր է հասկանալ: Կան երկրներ, որտեղ դեմոկրատիան հաջողվում է, որովհետև կան ստվերային մեխանիզմներ, որոնք հետևում են դեմոկրատիայի աշխատանքին ու երբ համակարգը սկսում է խոտորվել, այն կարգի են գցում, թեկուզ վիրահատական եղանակներով:
Օրինակ, Բրիտանիայում թագուհուն ոչ ոք չի ընտրում, սակայն վտանգավոր զարգացումների դեպքում նա կարող է ցրել խորհրդարանը և նշանակել կառավարություն, ում որ ցանկանա: Կարող է, բայց չի անում, որովհետև դրա համար խիստ հիմնավոր պատճառներ պետք է լինեն: Թագուհին ատրճանակի այն վերջին փամփուշտ է, որը ծայրահեղ դեպքում կարող է կրակել։
Գերմանիայում թագուհու դերը կարող է կատարել ԱՄՆ դեսպանը՝ զինված ամերիկյան բազաներով, չստորագրված հաշտության պայմանագրի պայմաններում։
Ամերիկայում կան վերպետական ուժեր, խորքային պետություն, հատուկ կառույցներ, որոնք վերահսկում են պետությունը ու, ասենք, նախագահ եղած ժամանակ Թրամպին կարող են զրկել խոսքից սոցցանցերում, պարալիզացնել Կոնգրեսում, ու վերջապես կա Գլխավոր Դատարան, որի խոսքը վերջնական է ու անբեկանելի։ Դրանցից բացի կան, վերջապես, գլոբալ ֆինանսները վերահսկողները: Վերջիններիս ազդեցության մասին չեմ ցանկանում օրինակներ բերել, շատ կոնկրետ ու արձանագրված հավաստի աղբյուրներով, դրա վրա ժամանակ չծախսենք:
Այդ մեխանիզմներն արդեն ժողովրդից կախած չեն։ Այսինքն, իշխանությունը պատկանում է ժողովրդին, սակայն կան իշխանությունը ժողովրդից փրկելու մեխանիզմներ։
Սակայն կան երկրներ, որտեղ իրական իշխանությունը հենց ինքն դե յուրե իշխանությունն է, առանց վերիշխանական մեխանիզմների գոյության և իրական դեմոկրատիայի պայմաններում նման երկրները կարող են ուղղակի փլուզվել, որովհետև իշխանությունը ժողովրդի ամենաթողությունից փրկելու վթարային մեխանիզմներ չկան։
Օրինակ, Ղազախստանում այդ ամենը չկա, այնտեղ նախագահը սուլթան է, նրա իշխանությունն իրական է, բնականաբար, սահմանափակված կլանային համակարգով, բայց նա է "արբիտրն" ու որոշում կայացնողը: Պատկերացրեք, որ Ղազախստանում լինեն իրական ընտրություններ ու իշխանությունը փոխվի, որից դժգոհ կմանան 4 գլխավոր մրցակից ցեղախմբերի՝ ժուզերի ներկայացուցիչները, այնտեղի ույղուրները, ռուսները, սալաֆիթները, վահաբիտները, մուսուլման եղբայրներն ու բազմաթիվ այլ հպարտ քաղաքացիներ, իսկ եթե մի երկու նիկոլ էլ հայտնվի ու առաջարկի թալանածը կոպեկ առ կոպեկ ետ բերել, այդ երկիրն ուղղակի կպայթի։ Դրա համար Ղազախստանում դեմոկրատին, չունենալով վերպետական վերահսկման մեխանիզմներ ու կառույցներ՝ խորքային պետություն, Պետական ռեզերվային ֆոնդ, Ֆեյսբուքի ու Թվիթերի տղերք, Պենտագոնի ժողովուրդ, հրացանասերների համապետական միություն, գերհարուստ ֆինանսիստներ, կարող է ուղղակիորեն փլուզել երկիրը։ Այսինքն, այնտեղ կլինի այն, ինչը եղավ Հայաստանում, բայց ավելի մեծ մասշտաբներով։
Եթե չկան հպարտ քաղաքացիների տարաբնույթ ու հարափոփոխ բնազդներն ու հույզերը զսպող մեխանիզմներ ու կառույցներ, ստվերային, կամ ոչ ստվերային, դեմոկրատիան կարող է կործանարար լինել։
Մի խոսքով, ձգտիր դեմոկրատիայի, բայց գիշերային պահակազորին զինիր մահակներով»,- գրել է Դանիելյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից