ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փախի՛ր, կորի՛ր, չքվի՛ր, անհետացի՛ր, հեռացի՛ր․ ընտրի՛ր այս և այլ հոմանիշներից որը կուզես, բայց մի մնա. Ղազարյան 04/23/2021 10:30 | Մեկնաբանություն
Ուզում ես ողջ մնա, ուզում ես՝ մեռած, ուզում ես ապրի հարյուր քսան տարի, միևնույն է դրանից կյանքը և օբյեկտիվ իրականությունը չի փոխվելու, զոհված հազարավոր երիտասարդները հարություն չեն առնելու, որբացած մանուկների աչքերն այլևս չեն փայլելու, կորսված Հայրենիքը հետ չի բերվելու, ադրբեջանցիները Սյունիքի դարպասների մոտից հետ չեն գնալու․․․։ Այս մասին ֆեյսբուքում գրել Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը.
«Թշնամիներով շրջապատված և ոչ մի բարեկամ չունեցող Փաշինյանին
Կապիտուլյացիոն հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրելուց անցել է ավելի քան վեց ամիս։ Մեր ժողովրդի պատմության այդ ամենախայտառակ օրը նա կարծես հասկացել էր իր գործած հանցանքի չափը և փախել ու պատսպարվել էր ՀՀ պաշտպանության նախարարության բունկերում՝ վախենալով ժողովրդի ահեղ դատաստանից։ Ժամանակի ընթացքում նրան թվաց, թե կատարվածն այլևս անցյալում է և կարող է վերադառնալ նորից բնականոն կյանք և ապրել ու գործել անցյալի նման։ Իր շուրջը խմբված մարդիկ, որոնցից շատերը, հասկանալով այդ մեղքի մեջ իրենց բաժինը, նրանով իրենց պաշտպանվելու բնազդից դրդված, չեն կարողանում նրան բերել օբյեկտիվ իրականություն և հուշել ճիշտ ճանապարհը։
Այսօր Նիկոլ Փաշինյանը շրջապատված է միայն թշնամիներով՝ իր տիկնոջից սկսած մինչև իր թիմակից համարվող կառավարության անդամներ, պատգամավորներ և այլն։ Նա չունի և ոչ մի բարեկամ, որը նրան բարեկամաբար կհասկացնի, որ կատարվածը ներում ունենալ չի կարող։ Ավելին՝ ուժով, բռնությամբ, ոստիկանական կամ հատուկ ծառայությունների իշխանական լիազորություններով, զենքով ու զորքով ժամանակ երկարացնելը թվացյալ օգուտ են միայն, որոնք իրենց մեջ ավելի մեծ վտանգներ են պարունակում։ Ոչ մի գործընթաց, ոչ մի ընտրություն, ոչ մի ուրիշ այլ քայլ չի կարող շտկել կատարվածը։ Ուզում ես ողջ մնա, ուզում ես՝ մեռած, ուզում ես ապրի հարյուր քսան տարի, միևնույն է դրանից կյանքը և օբյեկտիվ իրականությունը չի փոխվելու, զոհված հազարավոր երիտասարդները հարություն չեն առնելու, որբացած մանուկների աչքերն այլևս չեն փայլելու, կորսված Հայրենիքը հետ չի բերվելու, ադրբեջանցիները Սյունիքի դարպասների մոտից հետ չեն գնալու․․․։
Այն ինչ դու ես արել չի կարող ներվել։ Մի գուցե ուժով ու սպառնալիքով դու հիմա փորձես լռեցնել մարդկանց, մի գուցե անսպասելի և աներևակայելի ցավի ուժից մարդիկ ինչ-որ պահ չզգան ու չհասկանան իրենց հետ կատարվածն ու կատարվողը, մի գուցե փորձես իշխանական լծակներով տարածվող կեղծ տեղեկություններով փորձես փնտրել «մեղավորների», բարդես մեղքը այլոց վրա, բայց միևնույն է, դա չի հաջողելու։ Սա ուրիշ մի բան է։ Սա սովորական ձախողում չէ, սա պատմական կորուստ է և այդ ամենի հեղինակը դու ես, մի միայն դու՛։
Քեզ իշխանության մնալու հարցում «աջակցող» մարդիկ քո ամենամեծ թշնամիներն են։ Քո իշխանության մնալու ամեն մի օրը ավելի մեծացնելու է մարդկանց ատելությունն ու ցասումը, այն չի մարվելու, օբյեկտիվորեն չի կարող չհասունանալ ու չհասնել վրեժի։ Վերջին պահին քո կողքը կանգնած «բարեկամներից», «ընկերներից» ու «թիմակիցներից» ոչ ոք չի մնալու։ Նոյեմբերի 10-ին նրանք չկային արդեն։
Այս խաբուսիկ վիճակը առավել քան վտանգավոր է դարձնում յուրաքանչյուր հաջորդ օրը։
Ես քեզ ո՛չ ընկեր եմ, ո՛չ թիմակից և ո՛չ բարեկամ։ Բարեբախտաբար այդպիսին չեմ եղել երբեք։ Բայց ինձնից լավ խորհրդատու դու չես ունեցել ու չես կարող ունենալ։
Հեռացի՛ր։ Հեռացի՛ր հիմա, ինչքան կարող ես շուտ։ Փրկի՛ր և՛ կյանքդ, և՛ հնարավորություն տուր մեզ՝ փրկելու մեր կյանքներն ու մեր երկիրը։ Դու օբյեկտիվորեն չես կարող ոչ մի լավ բան ստեղծել ու արարել։ Պետություն ղեկավարելը վեր է քո ինտելեկտուալ, կազմակերպական, թիմային և այլ կարողություններից։ Քո իշխանության ամեն նոր օրը մահ ու վիշտ է բերում բազմաթիվ մարդկանց։
Նրանք մի օր կգան գիտակցության, կգան միանգամից, կգան հանկարծակի։ Մի՛ հավատա ցնորքին, որ երբևէ դու կարող ես նորից հարգանք ու սեր վայելել։ Քո ամենամեծ մեղքը մարդկանց մեջ եղած հույսերն ու հավատը կործանելն էր։ Առանց հույսի և հավատի ապրող մարդուն ոչինչ կանխել ու կանգնեցնել չի կարող։ Մի՛ դարձրու հազարավոր ոստիկաններին և ուժայիններին մեր ժողովրդի թշնամին։ Մեղք են նրանք, մեծ հարված են ստանալու ու միևնույն է չեն կարողանալու փրկել քեզ։ Նրանք կարող են ինչ-որ մի ժամանակ պաշտպանել քեզ, բայց փրկել չեն կարող։ Ոչ ոք չի կարող։
Փախի՛ր, կորի՛ր, չքվի՛ր, անհետացի՛ր, հեռացի՛ր․ ընտրի՛ր այս և այլ հոմանիշներից որը կուզես, բայց մի մնա։
Բնության դեմ բոլոր մարդիկ անզոր են։ Միևնույն է այն ինչ պետք է լինի՝ լինելու է։ Խելացի մարդիկ դա հասկանում են և անում այնպես, որ կատարվելիքը լինի նաև իրենց կամքով։
Քո շրջապատի բոլոր թշնամիներից մի պահ կտրվի՛ր և լսի՛ր քեզ ոչ բարեկամի ամենաբարեկամական խորհուրդն ու հորդորը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ