ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երեք պատերազմի մասնակցած Աշխարհապետին ձերբակալել են, նվաստացրել, որն անգամ չէր մասնակցել ընդդեմ Փաշինյանի կազմակերպված ակցիաներին՝ վատառողջ լինելու պատճառով. փաստաբանը հաղորդում կներկայացնի 04/23/2021 14:15 | ԼՐԱՀՈՍ
Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի եղբորը՝ Աշխարհապետ անունով հայտնի Արարատ Աղաբեկյանը դեռևս ձերբակալված է։ Նրան մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք՝ խուլիգանություն կատարելու կասկածանք։
Այս պահին նրան ՁՊՎ-ից տեղափոխում են ՀՀ քննչական կոմիտե, ամենայն հավանականությամբ՝ ազատ կարձակվի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արարատ Աղաբեկյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը։
Փաստաբանը հայտնեց, որ Աղաբեկյանին ձերբակալելու որոշման դեմ բողոք է ներկայացվել, պետք է դատական նիստ տեղի ունենա։
«Կարծում եմ՝ քննչականը հիմա առաջ է ընկնում՝ հասկանալով, որ մարդիկ ապօրինի են ձերբակալված, հիմա ինքը փոխում է խափանման միջոցները, կարծում եմ՝ անազատության հետ կապ չունեցող խափանման միջոց կընտրի, որովհետև ամոթ է սա»,- նշեց Մելքոնյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սյունիքում Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացվող ակցիաների առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի եղբայրը՝ Աշխարհապետ անունով հայտնի Արարատ Աղաբեկյանը, որն, ի դեպ, քանի օր էր առողջական խնդիրներ ուներ, ավելին՝ նրա ինքնազգացողությունը վատացել է նաև ՔԿ-ում, ինչից հետո շտապօգնության մեքենա է ժամանել ՔԿ։
Մելքոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Աղաբեկյանն ընդհանրապես որևէ գործողության չի մասնակցել, վեց օր ինքնամեկուսացված է եղել՝ վատառողջ լինելու պատճառով։ Փաստաբանն ընդգծեց, որ իր պաշտպանյալի ազատության հարցը լուծելուց հետո հետամուտ են լինելու, որ բոլոր այն անձինք, որոնք Արարատի նման մարդուն, որ երեք պատերազմ է անցել, ապօրինի ձերբակալել են, բերման ենթարկել, ապօրինի անազատության մեջ պահել, նման նվաստացուցիչ վերաբերմունք են ցուցաբերել՝ պատասխան տան։ Փաստաբանը նշեց, որ առաջիկայում պատրաստվում են հանցագործության մասին հաղորդում ներկայացնել, քանի որ այս ամենն անպատիժ մնալ չի կարող։
Փաստաբանը նշեց, որ անձին ձերբակալելու համար հիմքեր են պետք, առնվազն պետք է ոստիկանության կամ ԱԱԾ որևէ աշխատակից պետք է զեկուցագիր գրած լինի, որ օպերատիվ տվյալներով հիմնավորվել է, որ անձը մասնակից է եղել և կատարել է այս կամ այն գործողությունները, բայց մարդը վեց օր իր հայրական տանից դուրս չի եկել, հետևաբար՝ որևէ գործողություն չի արել։ Նրա խոսքով՝ իրավապահ մարմնի այն աշխատակիցը, որը կեղծ զեկուցագրեր է գրել և հիմքեր է ստեղծել, որ մարդուն բերման ենթարկեն, արդյո՞ք պետք է անպատիժ մնա, որ վաղը մյուսների վերաբերյալ նման զեկուցագիր գրի։
«Մարդը վեց օր իր տանից ընդհանրապես դուրս չի եկել, որևէ բանի մասնակից չէ, ընդ որում՝ նման ճանապարհ է անցել... ուղղակի ամաչում եմ այն մարդկանց համար, որոնք այդ քայլն արեցին։ Իհարկե, բոլորին չի վերաբերում, ՔԿ-ում, համենայն դեպս, իմ ներկայությամբ մարդիկ իրենց պահել են պարկեշտ, բարձր, որևէ բան չունեմ ասելու, իսկ այն, ինչ ինքս տեսա մինչ այդ, ուղղակի տեղս չեմ գտնում »,- նշեց պաշտպանը։
Հետաքրքրվեցինք՝ արդյոք դիմել են ՄԻՊ-ին, ինչին ի պատասխան պաշտպանը նշեց, որ ՄԻՊ-ին էր դիմել իր գործընկերը՝ Մենուա Հովսեփյանի պաշտպանը, ՔԿ-ում ինքն արդեն տեսել է ՄԻՊ-ի ներկայացուցչին, որն ակտիվորեն աշխատում էր։
«Ես Աղաբեկյանին տեսել եմ ժամը 19։30-ի սահմաններում, դրանից հետո նրա նկատմամբ որևէ ոչ մարդկային վերաբերմունք չի դրսևորվել, ուղղակի ապօրինի ձերբակալվել և տեղափոխվել է ՁՊՎ։ Մնացած վերաբերմունքը եղել է նորմալ, իսկ մինչ այդ կատարվածը տեսել եք, շատ ազդված էի դրանից։ Տարիներ առաջ, որ կարդում էի, որ Սարդարապատի հերոսներին բոլշևիկները 21թ Երևանում կացնահարեցին, այդ տպավորությունն էր ինձ մոտ, երբ տեսնում էի, թե ինչպես են Արարատի նման մարդուն այդ վիճակում քարշ տալով բերում, ուղղակի մտածում էի՝ այդ մարդիկ իրենց ծնողների աչքերին ոնց են նայելու»,- ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ Սյունիքում Նիկոլ Փաշինյանի դեմ Սյունիքում իրականացված բողոքի ակցիաների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում երեկ ձերբակալվել է 16 անձ, այդ թվում՝ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, փոխքաղաքապետ Արմեն Սամվելյանը, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը, Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի եղբայրը՝ Աշխարհապետ անունով հայտնի Արարատ Աղաբեկյանը։ Նշենք, որ սյունեցիները գաղտնի ժամանած Փաշինյանին դիմավորել են՝ «Նիկոլ, դավաճան», «կապիտուլյանտ» և այլ վանկարկումներով։ Վերջինս անգամ չի կարողացել մուտք գործել Քաջարան և վերադարձել է Կապան՝ Սյունիքի մարզպետարան, որտեղ կայացած խորհրդակցության ժամանակ հրահանգներ է տվել իրավապահ մարմինների ներկայացուցիչներին՝ կտրուկ քայլեր իրականացնել եւ հրապարակավ պատժել։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից