Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան 11/21/2024   17:12 Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը

Ոտքը դրել են գլխին, ասել՝ «հերո՞ս էիր խաղում, դե գնա», հետո՝ քարշ տվել այս պատից այն պատը. Մենուա Հովսեփյանի պաշտպանը հաղորդում է ներկայացրել 04/22/2021   21:55  |  ԼՐԱՀՈՍ

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին ձերբակալելու մասին որոշման դեմ բողոք է ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Մենուա Հովսեփյանի պաշտպան Դավիթ Կարապետյանը՝ հավելելով, որ Հովսեփյանին ձերբակալել են մի հոդվածով, որը չէր կարող կիրառելի լինել, պայմաններն ապահովված չէին։

Նրա խոսքով՝ առավոտյան ժամը 07.15-ին իր պաշտպանյալին հրավիրել են ոստիկանության բաժանմունք, Գորիսից բերել են Երևան, ժամը 11-ին անձին բերել են ՔԿ, որտեղ փոխարենը ներկայացվի քննիչին, ոստիկանները եկել են «մասկի-շոու» անելով։

«Մարդուն վերցնում են՝ նսեմացնելով, տանում են Երևան քաղաքի վարչություն, որտեղ բարձրացնում են երրորդ հարկ՝ տապալելով գետնին։ Ինքը չի տեսել, թե ով է եղել»,- նշեց պաշտպանը՝ պատմելով, որ իր պաշտպանյալի նկատմամբ նսեմացուցիչ վերաբերմունք է ցուցաբերվել, ոտքը դրել են գլխին, ասել՝ «հերո՞ս էիր խաղում, դե գնա», հետո՝ քարշ տվել այս պատից այն պատը։ Կարապետյանը հայտնեց, որ Հովսեփյանի դեմքին վնասվածքներ են եղել, հնչել են վիրավորական արտահայտություններ և այդ ամենը նկարահանվել է։

«Նպատակը եղել է զուտ նսեմացնելը, նկարահանելը, ինչ-որ մեկին ցույց տալու համար։ Դա հիմնավոր ենթադրություն է։ Այսինքն՝ տարան նսեմացրին, որ ինչ-որ մեկը հագենա»,- նշեց պաշտպանը՝ տեղեկացնելով, որ դիմել են ՄԻՊ-ին, որի գրասենյակի ներկայացուցիչներին իր պաշտպանյալը մանրամասն ներկայացրել է կատարվածը, որոնք լսում էին և զարմանում, թե ինչ է կատարվել։

«Կոնկրետ իրենց պետք էր Գորիսի քաղաքապետի տեղակալը, ուրիշին չէին անի, հասկանալի պատճառներով այս մարդուց կարող էին վրեժ լուծել և արեցին»,- նշեց Կարապետյանը։

Փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՔԾ՝ Հովսեփյանին խոշտանգելու դեպքի առթիվ, իսկ խոշտանգման հանգամանքը նաև ներկայացվել է ձերբակալման որոշման դեմ բողոքի շրջանակներում։

Անդրադառնալով ձերբակալման արձանագրության հիմքերին և նպատակներին՝ Կարապետյանը հայտնեց, որ նշվել է, թե խուլիգանություն է կազմակերպվել՝ չնշելով, թե ինչ խուլիգանություն, ասում են, թե ականատեսը մատնանշում է տվյալ անձին՝ որպես հանցանք կատարած անձի, մինչդեռ՝ իրականում գոյություն չունի՝ ոչ տվյալ ունեն, ոչ էլ՝ փաստարկ, գործում նման մարդ չկա։ Բացի դա՝ ձերբակալման արձանագրությունում առկա են նաև հակասություններ, մասնավորապես, որպես նպատակ է նշվել հանցանքի կատարումը խափանելը. «Այսինքն՝ մի տեղ գրել են, որ անձը հանցանքը կատարել է, ներքում գրում են, որ կատարած հանցանքը խափանելը։ Բնականաբար՝ այս նպատակն էլ առկա չէ»։ Ինչ վերաբերում է վարույթն իրականացնող մարմնից խուսափելու հիմքին, փաստաբանը նշեց, որ տուգանք կամ մեկ ամիս կալանք պատժատեսակից խուսափելու համար պետք է խուսափի՞ վարույթն իրականացնող մարմնից, ընդ որում՝ իր նկատմամբ ընդհանրապես կալանք պատժատեսակը կիրառելի չի կարող լինել։

«Ապօրինի գործողություններ են իրականացվում, նպատակը՝ պատժելն է»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալը դիրքորոշում է հայտնել՝ նշելով, որ իր նկատմամբ կատարվելիքն ապօրինի գործընթաց է. «Իր նկատմամբ կատարվելիքն ապօրինի գործընթաց է, մնացած փաստական տվյալներ ոչ հայտնել է, ոչ էլ ցանկություն կա, որովհետև այստեղ բան չկա, ինչի՞ մասին խոսքը»։

Հիշեցնենք, որ երեկ Սյունիքում Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացվող բողոքի ակցիաների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այսօր ձերբակալվել է 16 անձ, այդ թվում՝ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, փոխքաղաքապետ Արմեն Սամվելյանը, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։ Նշենք, որ սյունեցիները գաղտնի ժամանած Փաշինյանին դիմավորել են՝ «Նիկոլ, դավաճան», «կապիտուլյանտ» և այլ վանկարկումներով։ Վերջինս անգամ չի կարողացել մուտք գործել Քաջարան և վերադարձել է Կապան՝ Սյունիքի մարզպետարան, որտեղ կայացած խորհրդակցության ժամանակ հրահանգներ է տվել իրավապահ մարմինների ներկայացուցիչներին՝ կտրուկ քայլեր իրականացնել եւ հրապարակավ պատժել։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:22 22/04/2021  |  ԼՐԱՀՈՍԴատախազության շենքի մոտից ոստիկանություն է բերման ենթարկվել 14 քաղաքացի, նրանց թվում Իգոր Խաչատուրովը։
20:56 22/04/2021  |  ԼՐԱՀՈՍՄեղրիի փոխքաղաքապետին ձերբակալելու մասին որոշման դեմ բողոք կներկայացվի
23:46 21/04/2021  |  ԼՐԱՀՈՍՊատերազմի ժամանակ նահատակված հերոսի հորը թույլ չեն տվել տուն կառուցել. Քաղաքային իշխանությունները քանդել են տան հիմքը
21:20 21/04/2021  |  ԼՐԱՀՈՍՔաղաքացիները շրջափակել են կառավարական առանձնատան մուտքերը
12:50 21/04/2021  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը եղած-չեղած մի հաշիվ է. Գորիսի փոխքաղաքապետ
23:45 19/04/2021Հայերի վերջի՞ն կռիվը. Անդրանիկ Թևանյան
23:12 19/04/2021  |  ՔաղաքականԲախումն անխուսափելի է, Թուրքիան կսադրի ռուսներին. Վարդան Ոսկանյան
22:21 19/04/2021  |  Քրեական խրոնիկոնՀատուկ օպերացիա՝ Երեւանում․ 50-ից ավելի քրեական հեղինակություններ են բերման ենթարկվել
22:03 19/04/2021Պետք է խնդիր դնենք՝ Հայաստանը դարձնել տարանցիկ երկիր․ Արմեն Գևորգյան
20:39 19/04/2021  |  Արտահերթ խորհրդարանական ընտրություններ.2021Երկու բեւեռի մասին շրջանառության մեջ դնել քարոզչական հնարք է, ընտրազանգվածը վստահ չէ, որ ընտրություններ տեղի կունենան. Պողոսյան

Արխիվ

[]