ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյանը պետական ահաբեկչական ակտ է իրականացնում. Արծվիկ Մինասյան 04/22/2021 12:42 | ԼՐԱՀՈՍ
«Սյունիքում տեղի ունեցածը, Նիկոլ Փաշինյանի հրահրմամբ, փորձ է արվում քաղաքացիների անհնազանդութունը ներկայացնել որպես հանցագործություն և դրա շրջանակներում փորձ է արվում սերմանել վախի մթնոլորտ»,- Քննչական կոմիտեի շենքի մոտ՝ ի աջակցութուն բերման ենթարկված սյունեցիների, ակցիայի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը։
ՀՅԴ անդամը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը և նրա վարչակազմը ակնհայտորեն դրդում և ստեղծում են հանրային տրամադրություններ, ստեղծում քրեածին իրավիճակներ՝ իրենց հետ ներքաշում են նաև ողջ իրավապահ մարմիններին։
Մինասանը հիշեցրեց, որ վաղուց են արձանագրել՝ իրավապահ մարմինները, որոնք անտարբերություն են ցուցաբերել այն առանձնապես ծանր հանցագործությունների համար, որ թույլ է տվել իշխանությունը՝ վարչապետի գլխավորությամբ, չի հարուցվել քրեական գործեր դավաճանությունից սկսած մինչև Հայաստանի և Արցախի նկատմամբ ագրեսիվ պատերազմ սկսելու գործողություններով։
«Դա բերելու էր նրան, որ հանրության մոտ առաջանալու էր ինքնապաշտպանական բնազդը և դրա շրջանակերում, այն անձինք, ովքեր որ գիտակցում ու հասկանում էին ինչ է կատարվում երկրում, նրանք իրենց անհնազանդությունը ցուցաբերելու էին։ Այն, ինչ տեղի ունեցավ Սյունիքում, ակնհայտորեն Նիկոլ Փաշինյանի հրահրմամբ, դրդմամբ և սադրանքի միջոցով քաղաքացիների անհնազանդութունը փորձել ներկայացնել որպես հանցագործություն և դրա շրջանակներում փորձել սերմանել վախի մթնոլորտ։ Ըստ էության, պետական ահաբեկչական ակտ է իրականացնում Նիկոլ Փաշինյանը, որին պետք է դիմադրի ողջ հայ ժողովուրդը»։
Մինասյանը նշեց՝ եթե իրավապահ մարմինները հլու հնազանդ ենթարկվում են գործադիր իշխանության ղեկավարին այն դեպքում, երբ պետք է գործեն օրենքին համապատասխան և կախվածության մեջ չլինեն, պարտավոր էին հարուցված քրեական գործերի շրջանակներում ներգրավվել առաջին հերթին Նիկոլ Փաշինյանին և այն մարդկանց, ովքեր կազմակերպել և իրականացրել են այցը։ Թե ի՞նչ նպատակ էր հետապնդում Փաշինյանի այցը Սյունիք՝ առանց տեղական իշխանության ներկայացուցիչներին ծանուցելու, Մինասանը երկու վարկած նշեց.
«Եթե սովորական այց է, գնում ես շփվես քաղաքացիների հետ, դա այլ բան է։ Եթե գնում ես իրականացնելու դավադիր մի ծրագիր, որի մասին բոլորը բարձրաձայնում են ու խոսում դրա մասին, իսկ դու պատշաճ չես համարում տեղեկացնել, ներկայացնել քո մոտեցումները, պարզապես գնում և հրահրում ես, մեկ անգամ ապացուցում ես, որ դու դավաճան ես և բնական է, որ քաղաքացիների ընդվզում պետք է լինի»,- եզրափակեց Մինասյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ