ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թշնամին ամեն օր հոխորտում է, իսկ Հայաստանի իշխանությունները ոչնչի պիտանի չեն. «Փաստ» 04/22/2021 08:59 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է․ <<Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի ու Նիկոլ Փաշինյանի պարտության արդյունքում Հարավային Կովկասում խախտվել է ուժերի հարաբերակցությունը։ Բացի այն, որ հայկական կողմը մարդկային, նյութական և տարածքային մեծ կորուստներ ունեցավ, փոխվել է նաև Հայաստանի ու Արցախի շուրջ ընդհանուր անվտանգային միջավայրը։ Բազմաթիվ համայնքներ՝ հատկապես Սյունիքում, դարձել են սահմանամերձ ու շատ դեպքերում այնքան խոցելի դիրք են զբաղեցնում, երբ հակառակորդը գտնվում է ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա։ Իսկ որևէ երաշխիք, որ թշնամին ցանկացած պահի իրեն լկտի չի պահի կամ սադրանքների չի դիմի, ուղղակի չկա։ Ու զարմանալին այն է, որ սահմանազատման գործընթացի հենց առաջին իսկ պահից այդ համայնքների բնակիչները մնացին միայնակ։
Կարծես թե նրանց հարցերով զբաղվելու խնդրում պետությունն ուղղակի լվացել էր իր ձեռքերը, և մարդիկ անձամբ պետք է հակառակորդի հետ բանակցեին կամ թույլ չտային, որ ադրբեջանական ուժերն առաջխաղացում ունենային։ Սակայն այս հանգամանքը չէր խանգարում, որ իշխանությունները, իրենց աթոռներին նստած, անընդմեջ խոսեն սահմանամերձ գյուղերի զարգացման կարևորությունից, բայց ոչինչ չանեն։ Այնինչ պետք էր առանց ժամանակ կորցնելու թշնամուն անցնելու պատճառով իրենց տները կորցրած քաղաքացիների համար նոր տներ կառուցել, ստեղծել նոր ենթակառուցվածքներ, սահմանամերձ դարձած համայնքների զարգացման խոշոր ծրագրեր կյանքի կոչել, որ այդտեղ բնակվող մարդիկ ուղղակի չթողնեն ու հեռանան։ Բայց երբ իշխանությունները ի վիճակի չեն սահմանամերձ բնակավայրերում մի քանի պարզ ծրագրեր իրականացնել, էլ ինչպե՞ս կարող ենք խոսել երկրի անվտանգության ապահովման մասին։ Այնինչ Ադրբեջանը Արցախից բռնազավթված տարածքներում սկսել է այնպիսի խոշորամասշտաբ ծրագրերի իրականացումը, ինչպես, ասենք, միջպետական մայրուղիների ու օդանավակայանների կառուցումն է, իսկ մենք Հայաստանի սահմանամերձ համայքներում չենք կարողանում անգամ մի քանի տուն կառուցել ու հանձնել բնակիչներին։
Պատահական չէ, որ իշխանությունների այս անգործությունը մեծ վրդովմունքի առաջացման պատճառ է դարձել։ Դեռևս անցած տարվա դեկտեմբերին սյունեցիները փակեցին Գորիս տանող ճանապարհը և թույլ չտվեցին Փաշինյանին ոտք դնել Գորիս, Կապան և Մեղրի։ Դրանից հետո Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ Գորիսին, Կապանին, Քաջարանին, Մեղրիին պարտք է մնում մեկ այցելություն։ «Պարտքը» գաղտագողի այցով փորձեց տալ երեկ: Թե ինչ եղավ հետո, ինչպես ասում են, շատ հուզիչ էր... Ակնհայտ է, որ ժամանակի ընթացքում նրանց ապաշնորհությունն ավելի ցայտուն է դառնում։ Արդեն մոտ վեց ամիս է, ինչ իշխանությունների գործողությունները պոպուլիզմից այն կողմ չեն անցնում, ու այս պայմաններում նրանք համարձակվում են դեռ գնալ ընտրությունների։ Թերևս ուշագրավ է, որ շոուների, լայվերի ու լայքերի սիրահար Փաշինյանն, արդեն պատկերացնելով, թե ինչպիսի ընդունելության է արժանանալու սյունեցիների կողմից, Սյունիք խոստացած իր այցը կազմակերպում է գաղտագողի՝ առանց նախօրոք հայտարարելու։
Բայց սա այլ հարց է: Ամենավատն այն է, որ թշնամին, զգալով, որ մեր իշխանություններն ընդունակ չեն Սյունիքը դարձնել պաշտպանական միջնաբերդ, փորձում է ուժեղացնել հոգեբանական ճնշումը, որպեսզի այնտեղ ապրող մարդկանց հուսալքության հասցնի ու դրդի արտագաղթի։ Դրա համար էլ Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինվորականները շարունակում են տարբեր տեսակի սադրանքների դիմել՝ մասնավորապես կրակոցներ արձակել Ագարակ, Եղվարդ և այլ գյուղերի ուղղությամբ: Իսկ Ադրբեջանի նախագահ Ալիևն ավելի հեռուն է գնում՝ հայտարարելով, որ եթե Հայաստանը չուզենա Զանգեզուրի միջանցք ստեղծել, ապա իրենք դա կանեն ուժով։ Այլ կերպ ասած՝ Ադրբեջանը սպառնում է Սյունիք ներխուժել, իսկ մենք, կարևորագույն անվտանգային խնդիրները թողած, արտահերթ ընտրությունների ենք պատրաստվում։ Իշխանություններն ի վիճակի չեն անվտանգային խնդիր լուծել, բայց միևնույն ժամանակ փակել են ճանապարհը այդ խնդիրը լուծելու կարողություն ունեցող ուժերի առաջ>>։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 22, 04.21թ. համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ