ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սյունիք․ հպարտության, արժանապատվության և առնականության Հայաստան 04/21/2021 16:27 | ԼՐԱՀՈՍ
Երեկ, ապրիլի 20-ին, այսինքն, երիտթուրքերի կողմից 20-րդ դարասկզբին իրականացված Հայոց Ցեղասպանության տարելիցի նախաշեմին՝ բոլշևիկացած թուրքի սերունդ Իլհամ Ալիևն ազարբեյջան-հորինված երկրի գլխավոր հեռուստատեսությամբ սպառնաց և հաթաթա տվեց հայերին, ըստ էության, ոտնձգություն կատարելով ՀՀ ինքնիշխան պետության հանդեպ, թե՝ «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու ծրագիրն իրագործելու համար բոլոր ուժերը մոբիլիզացված են» և Հայաստանի բնակչությանը՝ անկախ Հայաստանի կամքից՝ «դուրս է շպրտվելու»։
Այսպիսով, «101 տարի անց ադրբեջանական ժողովուրդը վերադառնում է գրավված Զանգեզուր»՝ հետպատերազմական չդադարող ցինիզմով հայտարարեց Սաֆարովի «հոգևոր հայրը»։
Հենց սկզբից ասենք, որ ԱԳՆ խոսնակի՝ տարածաշրջանային խաղաղության մտահոգությամբ՝ խաղաղարարի կեցվածքը շատ հետաքրքիր էր, այնքանով, որ այդպիսի տեքստ կարելի էր արտաբերել, ասենք, եթե հարևան երկրներից մեկի հանդեպ լիներ նման ոտնձգություն , այլ ոչ թե՝ մեր հայրենիքի մի հատվածի, ուր ապրողները բնիկներս ենք․․․
Այս բարբաջանքին արձագանքելով՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը՝ Ադրբեջանի նախագահի ապրիլի 20-ի հարցազրույցը համարել է «ցեղասպան քաղաքականության ապացույց», որը «պարունակում է միջազգային իրավունքով բարցարձակ արգելված՝ Հայաստանի ողջ բնակչությանն ուղղված ահաբեկումներ»:
Բնականաբար, վարչապետի աթոռն զբաղեցնող անձը, որն ի հեճուկս հայության և Հայաստանի՝ թաքուն և անթաքույց Ալիևի այս և այսօրինակ հայտարարությունների հիմնական տոն տվողն ու կատալիզատորն է, ոչ միայն անպատասխան թողեց վերջինիս ֆաշիստական հռետորաբանությունը, այլև, կարելի է ասել՝ ի կատարումն ալիևյան հայտարարութան՝ հույժ կասկածելի ծրագրային այցելությունների շարք սկսեց դեպի Սյունիք։
Ընդ որում՝ անկոչ հյուրի կարգավիճակում, քանի որ նրան սյունեցիները չէին սպասում։
Այն, որ Մեղրիում բողոքի ակցիաներով՝ որպես խարան ընդունեցին կապիտուլյանտի մուտքը Մեղրի և Ագարակ՝ շղթա կազմած փակելով և կատեգորիկ արգելելով նրա մուտքը զոհվածների հուշահամալիր, ոչ միայն վկայում էին նրանց վանկարկումները՝ «Նիկոլ-հողատու, Նիկոլ-կապիտուլյանտ, Նիկոլ-դավաճան»։ Այդ էր վկայում նաև նրանց պայքարի պատրաստ կեցվածքը։ Տարիներ ու տասնամյակներ շարունակ Մեղրիի թեման շահարկող և իբր «Մեղրին հանձնելու» ստահոդ թեզը նախկին ղեկավարներին վերագրող ոմն-մեկը հիմա Մեղրիի հետ կապված՝ թշնամու հետ սակարկությունների մեջ է և նրա այցը Սյունիքի տարածաշրջան՝ ուղղակիորեն կարելի է դիտարկել երեկվա՝ Ալիևից ստացած հրահանգի կատարման համատեքստում։
Մարդիկ Մեղրիում, Ագարակում, Կապանում և Քաջարանում, Գորիսում ուղղակի անտեղյակ էին, թե՝ ոչ բարով ՀՀ վարչապետն ինչու է այցելել Սյունիք, որտեղ, նրան, մեծ հաշվով, ոչ ոք չի կամենում տեսնել, որտեղ նրան որպես Նժդեհի ազատագրած սուրբ հողը պղծողի են ընդունում։ Գորիսում նրան տեսնել չէին կամենում՝ ասելով, որ նա անելիք չունի իրենց քաղաքում և իրեն սպասող չկա։
Նկատենք, որ դեռ երեկ գիշեր Փաշինյանի այցը Շուռնուխ և այցելությունները՝ բնակիչների մի քանիսի տներ՝ իրադրային բնույթ ուներ և հող էր նախապատրաստում այսօրվա ծրագրային այցի համար։
Իր անակնկալ այցերին սյունեցիների անակնկալները՝ բողոքի ակցիաների, նրա դեմ՝ փողոցներ փակելու և ընդհանրապես, հստակ արտահայտված արհամարհական վերաբերմունքով, նշանային էր։ ՈՒշագրավ է, որ ինչքան էլ փորձ արվեց ոստիկանությունն ու ԱԱԾ ներկայացուցիչների միջոցով սադրել, բախումներ հրահրել, դրանք, այնուամենայնիվ, կանխվեցին։ Մեղրիում, Ագարակում, Կապանում վարչապետի աթոռն զբաղեցնող անձի «հանդիսավոր ընդունելության և ճանապարհ դնելու» արարողությունների ամենամեղմ վանկարկումներն էին՝ «Նիկոլ դավաճանը, հողատուն և կապիտուլյանտը»։
2021 թվականի ապրիլի 21-ին ի հեճուկս Ալիևի սպառնալիքներն ու պոռոտախոսությունները մշտապես անարձագանք թողնող կապիտուլյանտ վարչապետի և ներկա իշխանության, Սյունիքը և սյունեցիները հպարտության, արժանապատվության և առնականության դաս տվեցին իշխանությանն էլ, ընդդիմությանն էլ՝ դավաճանին՝ աղուհացով դիմավորող, սեփական երեխաներին որպես պատնեշ ու պատվար կանգնեցնող և ընտրության դեպքում՝ հերթական անգամ՝ ընտրակաշառքի ակնկալիք ունեցող ժողովրդի մի հատվածին էլ․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից