ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ցանկանում են ձերբակալել Վահե Հակոբյանին ու նրա տիկնոջը. Փաստաբանն ընդգծել է՝ «Իրավական բեսպրեդելի» դեմ պատրաստ են պայքարել 04/21/2021 19:29 | ԼՐԱՀՈՍ
Զարմանալի չէ, որ հենց Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ են նման քրեական գործերը հարուցվում և ապօրինի քրեական հետապնդում իրականացվում։ Դա ոչ այլ ինչ է, քան հանցագործություն, որն իր մեջ կարող է պարունակել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով նախատեսված հանցակազմ, պաշտոնեական լիազորություններն անցնելու հանցակազմն ակնհայտ է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ այսօր սյունեցիներն ակցիաներ են իրականացրել Սյունիքում՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Սյունեցիները գաղտնի ժամանած Փաշինյանին դիմավորել են՝ «Նիկոլ, դավաճան», «կապիտուլյանտ» և այլ վանկարկումներով։ Վերջինս անգամ չի կարողացել մուտք գործել Քաջարան և վերադարձել է Կապան՝ Սյունիքի մարզպետարան, որտեղ կայացած խորհրդակցության ժամանակ հրահանգներ է տվել իրավապահ մարմինների ներկայացուցիչներին՝ կտրուկ քայլեր իրականացնել։ Բացի դա՝ վերջինս հաշվետվություն է պահանջել դատախազության և ՔԿ ներկայացուցիչներից՝ հետաքրքրվելով, թե այսօրվա դեպքերով մարմիններն ինչ գործողություններ են իրականացրել։ Հենց խորհրդակցության ժամանակ հայտնի դարձավ, որ Սյունիքում՝ Նիկոլ Փաշինյանի դեմ տեղի ունեցած ակցիաների կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ այսօր սպասվում են աղմկահարույց ձերբակալություններ՝ ինչպես «ակտիվ» տղաների, այնպես էլ՝ Սյունիքի համայնքապետերի։ Շրջանառվում է հատկապես Մեղրիի համայնքապետի և Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի անունները։
Հակոբյանի փաստաբան էրիկ Ալեքսանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ վերջին երեք տարիների ընթացքում տեսնում ենք՝ «իրավական գործընթացներ»՝ քաղաքական գործիչների կամ այն մարդկանց նկատմամբ, որոնք ցուցաբերում են սկզբունքայնություն կամ արտահայտում են կարծիք, որոնք չեն համընկնում այսօրվա իշխանությունների հետ, ուստի՝ զարմանալի չէ, որ հենց Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ են հարուցվում այդ քրեական գործերը։ Փաստաբանը գտնում է, որ այդ վարքագծում առկա են հանցագործության հատկանիշներ, ընդ որում՝ ոչ միայն ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածով նախատեսված, այլև՝ կարող է պարունակել հատուկ նորմով նախատեսված հանցակազմ։ Փաստաբանը չբացառեց, որ փաստի առթիվ կներկայացվի հանցագործության մասին հաղորդում։
Ինչ վերաբերում է խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործին, փաստաբանը նշեց, որ Սյունիքում տեղի ունեցած հանգամանքները, դրան ներկա գտնվող և մասնակից հանդիսացող անձինք որևէ խուլիգանության հանցակազմին բնորոշ գործողություն չեն կատարել։ Փաստաբանի դիտարկմամբ՝ խուլիգանության հանցակազմն իր առանձնահատկությամբ տարբերվում է այլ հանցակազմերից՝ հենց իր առանձնահատուկ հատկանիշներով, որոնցից ամենակարևորը խուլիգանական մղումն է։ Մասնավորապես, Ալեքսանյանը նշեց, որ խուլիգանության հատկանիշներից ամենակարևորն այն է, որ այն անհարգալից վերաբերմունքը, որը ցուցաբերվում է, անձը պետք է ունենա այն ցուցաբերելու հատուկ նպատակ և եթե կոնկրետ անձի գործողություններն ուղղված են կոնկրետ անձի դեմ, այլ ոչ թե՝ հասարակության, այդ արարքը չի կարող որակվել որպես խուլիգանություն։
«Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներ են առկա, որտեղ հստակ նշվել է, որ այն արարքը, որն ուղղված է կոնկրետ անձի դեմ, այլ ոչ թե՝ հասարակական անդամների և հասարակության անդամների դեմ, ապա այդ անձի արարքը խուլիգանության հանցակազմով երբեք չի կարող որակվել։ Այսօր սյունեցիների վարքագիծը փաստացի ուղղված էր մեկ անձի դեմ՝ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Վերջիններիս գործողություններում որևէ հատկանիշ՝ հասարակական կարգի կոպիտ խախտման տեսանկյունից չկա»,- նշեց Ալեքսանյանը՝ հավելելով, որ երկրորդ հատկանիշն անհարգալից վերաբերմունքի դրսևորման և ցուցադրման նպատակն է, որը նույնպես այդ անձանց գործողություններում չէր երևում, քանի որ այդ անձանց գործողություններն ուղղված էին հենց Նիկոլ Փաշինյանի անձի դեմ՝ պայմանավորված երեք տարվա ընթացքում նրա ցուցաբերած հակաբարոյական վարքի դրսևորմամբ՝ հայ ազգի նկատմամբ։ Ալեքսանյանի խոսքով՝ սյունեցիների արարքը չի ունեցել ինչ-որ չնչին առիթ, որով կցանկանային ընդգծել իրենց եսամոլությունը, առավելությունը։
«Չկար մի անձ, որն իր գործողություններով ցանկանում էր ինքնահաստատվել։ Հստակ երևում էր, որ այդ անձինք, լցված լինելով Նիկոլ Փաշինյանի հակաբարոյական պահվածքով, ուղղակի իրենց կարծիքն արտահայտեցին հրապարակավ, այդտեղ խուլիգանության հատկանիշներ առկա չեն »,- ընդգծեց Ալեքսանյանը։
Հետաքրքրվեցինք՝ արդյոք Վահե Հակոբյանին արդեն հրավիրել են հարցաքննության, Ալեքսանյանը նշեց, որ դեռ չի հրավիրվել, բայց առկա են ստույգ տեղեկություններ առ այն, որ այսօր երեկոյան Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ՝ նախապատրաստվում են գործողություններ, մասնավորապես, ցանկանում են ձերբակալել Վահե Հակոբյանին և նրա տիկնոջը, ինչն ակնհայտ քաղաքական հետապնդում է։
«Վերջիններիս քաղաքական ակտիվությամբ է պայմանավորված իշխանությունների վարքագիծը, որոնք ցանկանում են ցուցաբերել պարոն Հակոբյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ»,- նշեց Ալեքսանյանը՝ հավելելով, որ դեռևս հայտնի չէ, թե ինչ քրեական գործի շրջանակներում , ինչ հոդվածով են ցանկանում ձերբակալել Հակոբյանին և նրա կնոջը։ Ալեքսանյանի խոսքով՝ որևէ վախենալու բան չունեն, որովհետև որևէ հանցավոր արարք չի կատարվել Վահե Հակոբյանի և նրա տիկնոջ կողմից։
«Իրավական բեսպրեդելի դեմ պատրաստ ենք պայքարել»,- նշեց Ալեքսանյանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից