ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Զանգեզուրի միջանցք, Մեղրու միջանցք, այդ հայտարարությունները տագնապ են առաջացնում Ալիևի երեկվա ասածը նման էր նախակապիտուլյացիոն հայտարարության. համայնքապետ 04/21/2021 13:45 | ԼՐԱՀՈՍ
Մեղրիում նույնպես վարչապետի այցի մասին ոչ ոք չի իմացել։ Պաշտոնական տեղեկատվություն չի տրամադրվել, անգամ չեն հասկանում, թե ինչ նպատակ են հետապնդում այդ այցերը։
Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց, որ չի հասկանում, թե վարչապետն ինչ տրամաբանությամբ է առաջնորդվում. «Եթե սա նախընտրական քարոզարշավ է, ապա նա օրենք է խախտում, քանի որ քարոզարշավը դեռ չի մեկնարկել։ Եթե որպես վարչապետ աշխատանքային այցով է եկել, իմ կարծիքով մենք էլ պետք է ներգրավված լինեինք։ Բազմաթիվ եթեներ կան, անընդհատ պետք է գուշակություններ անենք»,-նշեց համայնքապետը։
Հարցին՝ Մեղրիի բնակիչները սպասու՞մ էին վարչապետի այցին, որպեսզի իրենց անհանգստացնող հարցերը ներկայացնեին, Մխիթար Զաքարյանն ասաց, որ ինչպես ամբողջ Հայաստանում, այնպես էլ Մեղրիում կլինեն և՛ վարչապետի կողմնակիցներ, և՛ ընդդիմախոսներ, որոնք բնականաբար ցանկություն կունենային որոշ հարցերի պատասխաններ ստանալ.
«Մասնավորապես Ալիևի երեկվա հայտարարությունից հետո մարդկանց մոտ հարցեր կան։ Ինձ էլ են դիմում, չգիտեմ՝ ինչ պատասխանեմ։ Ալիևի երեկվա ասածը նման էր նախակապիտուլյացիոն հայտարարության։ Նույն ոճով, ինչ Արցախի դեպքում էր ասվում, հիմա էլ նույնն էր։ Զանգեզուրի միջանցք, Մեղրու միջանցք, այդ հայտարարությունները տագնապ են առաջացնում։ Հարակից տարածքներում բնակվողների համար վտանգավոր է։ Ինքս էլ որպես Մեղրի համայնքի բնակիչ անհանգստություն եմ զգում, որովհետև վերջին փորձը ցույց է տվել, որ Ալիևի ասելուց հետո այդ ամենն իրականություն է դառնում։
Մինչդեռ դրան դիմակայելու, բանակն ամրացնելու փոխարեն ծառայության ժամկետի կրճատման մասին հայտարարություններ ենք լսում։ Ասում են 5 տարին մեկ 3 ամսով։ Մոտավորապես Շվեյցարիայի մոդելն է, բայց նայեք Շվեյցարիայի հարևաններն ովքեր են ու մեր հարևաններն ովքեր են։ Այս ամենը տագնապալից իրավիճակ է ստեղծում»,-նշեց Մեղրիի համայնքապետը։
Մխիթար Զաքարյանը նկատեց՝ կցանկանային, որ գործող իշխանությունները հերքեին Ալիևի ասածներն ու ապացուցեին, որ անտեղի են իրենց անհանգստությունները, բայց ներկայիս անորոշությունը, տեղեկատվության վակուումը ենթադրությունների տեղիք է տալիս։
«Հադրութցիները մեղրեցիներից պակաս ժողովուրդ չեն և՛ ռազմական ներուժով, և՛ տնտեսությամբ, բայց այսօր տեսնում ենք՝ Հադրութը և հադրութցիներն ինչ կարգավիճակում են։ Աչքներիս առջև այդ թարմ օրինակն ունենք»,-նշեց Մեղրիի համայնքապետը։
Վերջինս հավելեց, որ կսպասեն վարչապետի Սյունիքում կատարած այցելությունների վերաբերյալ պաշտոնական մեկնաբանությանը. «Գուցե մի տրամաբանական պատճառ ունեն, որ տեղյակ չեն պահում»,-ասաց Մխիթար Զաքարյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ