ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանն ու Ալիեւը՝ ընդդեմ հայկական բանակի․ «168 ժամ» 04/20/2021 08:40 | Մամուլ
«168 ժամ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն անընդհատ խոսում է հարեւանների նկատմամբ թշնամական վերաբերմունքի փոփոխության, խաղաղության մասին։ Առաջին հայացքից անմեղ ու անվտանգ այս հայտարարությունների տակ թաքնված են այլ նպատակներ, որոնք բացահայտվում են իշխանության զանազան խոսնակների ու Նիկոլ Փաշինյանի այլ հայտարարությունների արդյունքում։
Արդեն առանց ձեւականությունների հայտարարվում է, որ Հայաստանը բանակ չի ունեցել, բանակը հեղինակազրկվում ու վարկաբեկվում է բոլոր հնարավոր մեթոդներով։ Եվ դրանից հետո հնչում է Նիկոլ Փաշինյանի «հարեւանցի» հայտարարությունն այն մասին, որ կա գաղափար՝ բանակում ծառայությունը դարձնել 5 տարին մեկ անգամ, ընդամենը երեք ամսով։
Առաջին հայացքից կարող է թվալ, թե սա նախընտրական կաշառք է՝ ընտրություններից առաջ հայտարարվում է, որ իրենց ընտրելու դեպքում ձեր երեխաներն այլեւս բանակում չեն ծառայելու կամ գրեթե չեն ծառայելու։ Սակայն, եթե անգամ այս խայծն օգտագործվելու է նախընտրական նպատակներով, իսկ այն օգտագործվելու է, իրականում այդ հայտարարությունն ունի ավելի հեռահար նպատակ՝ վերջնականապես կազմաքանդել բանակը։ Այսինքն՝ մի կողմից՝ հայտարարվում է, որ մենք բանակ չենք ունեցել, մյուս կողմից՝ հռչակվում է բարեփոխումների անվան տակ բանակը վերացնելու մտադրություն։ Ահա այստեղ է երեւակվում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների տրամաբանությունն ու պատճառահետեւանքային կապը․ նա ասում է, թե պետք է փոխել թշնամիների նկատմամբ վերաբերմունքն այնպես ու այնքան, որ թշնամի այլեւս չունենանք։ Իսկ եթե չկան թշնամիներ, չկա նաեւ բանակ ունենալու անհրաժեշտություն։
Սա, իհարկե, պարզունակ, մակերեսային եւ պետական մտածողության հետ որեւէ աղերս չունեցող տրամաբանություն է, բայց բանակում չծառայած Նիկոլ Փաշինյանը երբեք էլ աչքի չի ընկել խորիմաստությամբ ու շրջահայացությամբ։ Տարածաշրջանում, որում գտնվում է Հայաստանը, լայն իմաստով կա գոյության երկու մոդել՝ ստեղծել հզոր անվտանգային համակարգ՝ ժամանակակից ու մարտունակ զինված ուժերով, եւ դրանով խաղաղություն պարտադրել թշնամական տրամադրվածություն ունեցող հարեւաններին, եւ երկրորդը՝ հանձնվել, հայտարարել, որ մենք այլեւս թշնամիներ չունենք, եւ հրաժարվել սեփական բանակ ունենալու գաղափարից՝ անվտանգության ապահովումը այնքանով, որքանով՝ վերապահելով երրորդ որեւէ երկրի, այս պահին՝ Ռուսաստանին։
Նիկոլ Փաշինյանն առաջարկում է երկրորդ մոդելը, որն իրականում ոչ միայն բանակ, այլ նաեւ պետություն չունենալու մոդել է, քանի որ առանց զինված ուժերի կամ Նիկոլ Փաշինյանի առաջարկած զինված ուժերով պետությունը լինելու է բուտաֆորիա, ձեւականություն, եթե լինելու է ընդհանրապես։
Նիկոլ Փաշինյանն այսպիսով առաջարկում է գեղեցիկ ձեւակերպումների անվան տակ իրականում վերացնել հայկական բանակը։ Ի դեպ, հայկական բանակի դեմ ձեւակերպումների տարբերությամբ, բայց նույն բովանդակությամբ ամեն առիթով խոսում է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Հայկական բանակի գոյության, ավելի ճիշտ՝ չգոյության մասին նրա եւ Նիկոլ Փաշինյանի տեսլականները համընկնում են»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 20․04.21թ. համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից