ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պատասխանատվության միջոցներ անտառների պահպանության համար պատասխանատու պաշոնատար անձանց նկատմամբ՝ Լոռու մարզի դատախազության միջնորդագրերի հիման վրա 04/20/2021 20:44 | Քրեական խրոնիկոն
ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժին ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Վահագնիի անտառպետության անտառապահը անտառպետության տարածքում 2021թ․ մարտի 5-ին կատարել է ապօրինի ծառահատում՝ բենզասղոցի գործադրմամբ հատել է կաղնի տեսակի ծառեր։ Դրանից առաջացած փայտանյութը եղբոր և ընկերոջ հետ միասին, համագյուղացիներից մեկի «Զիլ» մակնիշի ավտոմեքենայով նա տեղափոխել է Վահագնի գյուղ, որտեղ 50.000 ՀՀ դրամով վաճառել է գյուղի մի բնակչի: Այս մասին հայտնում են դատախազությունից:
ՀՀ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատման համար պատասխանատվություն է նախատեսվում միայն նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը գերազանցող գումարի չափով վնաս պատճառելու դեպքում։ Տվյալ դեպքում պատճառված վնասը կազմել է 82.260 ՀՀ դրամ։ Այսինքն պարզվել է, որ թեև է․ Հ․-ի արարքում բացակայում է նշված հոդվածով նախատեսված հանցակազմը, սակայն նա կատարել է դիտավորյալ իրավախտում՝ ապօրինի ծառահատում, ինչը ենթակա է քննարկման ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 66-րդ հոդվածի տիրույթում:
Հատկանշական է այն հանգամանքը, որ ապօրինի ծառահատումը, մթերումն ու տեղփոխումը կատարվել է Վահագնիի անտառպետության անտառապետի ոչ միայն գիտությամբ և թույլտվությամբ, այլ նաև վերջինս օժանդակությամբ։
ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է նախատեսում պաշտոնատար անձի գործողությունների արդյունքում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափը գերազանցող գումարի չափով գույքային վնասի դեպքում։ Քանի որ պատճառված վնասի չափը չի գերազանցել այդ շեմը, այսինքն անտառապետի գործողություններում բացակայել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը:
Նյութերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ արձանագրված և դրան զուգահեռ այլ ենթադրյալ ապօրինությունները տեղի են ունեցել ակներևության պայմաններում, կրել են տևական ու շարունակական բնույթ, դրանցում ուղղակիորեն ներգրավված են եղել հենց նման իրավախախտումները և ապօրինությունները կանխելու ու հայտնաբերելու անմիջական գործառույթներով օժտված պաշտոնատար անձինք։ Վերջինս հիմք է տալիս ողջամիտ ենթադրություններ կատարելու, որ հիշյալ պաշտոնատար անձինք գործել են ակնհայտ ապօրինի և նրանց վարքագիծն իր մեջ պարունակում է կոռուպցիոն ռիսկեր՝ հանդիսանալով հանցանքի կատարմանը նպաստող ուղղակի հանգամանք և պատճառ:
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Վահագնիի անտառպետության տարբեր պահաբաժիններում մինչ սույն դեպքը հայտնաբերվել են ապօրինի ծառահատումների բազմաթիվ այլ դեպքեր, ինչն օբյեկտիվորեն հիմք է տալիս ենթադրելու, որ դրանց կարող են մասնակցություն ունեցած լինեն անտառպետության աշխատակիցները։
Հաշվի առնելով այս ամենը՝ ՀՀ Լոռու մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը միջնորդագիր է հղել «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատար՝ Պ. Ցուգունյանին՝ «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղում տեղ գտնող խախտումների պատճառները վերացնելու, անտառխախտումների կանխարգելման համար պատասխանատու և թերացած, իրենց պաշտոնեական պարտականությունները չկատարած վերոնշյալ պաշտոնատար անձանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու, ընդհուպ նրանց աշխատանքից ազատելու ուղղությամբ անհապաղ գործուն միջոցներ ձեռնարկելու նպատակով:
2021թ․ ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի՝ Լոռու մարզի անտառտնտեսություններում հայտնաբերված ապօրինի ծառահատումներում անտառների պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունները չկատարելու, ոչ պատշաճ կատարելու՝ ոչ հանցավոր նմանատիպ արաքներ թույլ տալու համար կարգապահական պատասխանատվության միջոցներ ձեռնարկելու նպատակով ՀՀ Լոռու մարզի դատախազության կողմից պատկան մարմիններին ներկայացվել է 31 միջնորդագիր։ Դրանց արդյունքում 5 անձի նկատմամբ արդեն իսկ կիառվել են տարբեր բնույթի կարգապահական տույժեր, իսկ մյուսները դեռևս քննարկման փուլում են։
Միևնույն ժամանակ, ապօրինի անտառահատումների դեպքերով անտառների պահպանության և անտառախախտումների կանխարգելման համար իրավասու պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված պաշտոնեական անփութության փաստերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի հատկանիշներով մարզի դատախազության կողմից հարուցվել է 22 քրեական գործ։ Դրանցով իրականացվող նախաքննությամբ միջոցներ են ձեռնարկվում համապատասխան պաշտոնատար անձանց արարքներին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
- 01/22/2025 10:18 Հրդեհ՝ կրպակներում. շենքի նկուղից տարհանել են 2 քաղաքացու
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել