ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դուք Արևմուտքին պետք չեք ո՛չ որպես քաղաքական ուժ, ո՛չ որպես տեսակ. Մինասյան 04/20/2021 16:54 | Մեկնաբանություն
Ի դեպ, վատ լուր ունեմ նաև ձեզ համար. դուք էլ Ռուսաստանին պետք չեք ո՛չ որպես քաղաքական ուժ, ո՛չ որպես տեսակ։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը.
«Հայրենական արևմտամետները, իշխանության հրահանգով կամ լուռ համաձայնությամբ, երեկվանից հակառուսական նոր հիստերիա են բարձրացրել ԵԽԽՎ ռուսական պատվիրակության քվեարկության առթիվ:
Կարո՞ղ եք ասել ի՞նչ եք ուզում, որովհետև ձեր քայլերում և գործողություններում կա խորը ողբերգություն։ Նախ, հուսով եմ տեղյակ եք, որ դուք Արևմուտքին պետք չեք։ Պետք չեք ո՛չ որպես քաղաքական ուժ, ո՛չ որպես տեսակ։ Առհասարակ, Հայաստանն էլ պետք չէ, բայց դրա մասին ավելի մանրամասն՝ մեկ այլ առիթով:
Երկրորդի ապացույցն այսօրվա մոռացված ժողովրդավարությունն ու արնահոսող ժողովուրդն է, իսկ առաջինինը՝ ձեր կարգավիճակը. լինելով արևմտամետ, ամբողջ ուժով սատարում եք Հայաստանի պատմության մեջ ամենառուսահպատակ ղեկավարին, ով ամբողջ ուժով լիզում է ռուսի կոշիկները։ Ի դեպ, նկատե՞լ եք, որքան շատ եք ավելացնում հակառուսականության քարոզը, այնքան շատ են ստիպում ոչնչությանը լեզուն բանեցնել։
Ցավոք, ժպիտ են առաջացնում նաև հայրենի ռուսամետները, որոնք կատաղի հարձակվել են հակառուսների վրա ԵԽԽՎ բանաձևի քվեարկության առթիվ՝ փորձելով ապացուցել, որ Ռուսաստանը չէր կարող կողմ քվեարկել, որովհետև նիստի օրակարգում ներառված էին հակառուսական ձևակերպումներ։ Ռուսամետները փորձում են միջխորհրդարանական դիվանագիության տրամաբանությունը բացատրել դեբիլներին։ Մինչդեռ դուք էլ պակաս միամիտ չեք, քանի որ պաշտպանում եք Ռուսաստանին Նիկոլի ստրուկներից՝ նպաստելով Հայաստանի «николайիզացիային»։
Ի դեպ, վատ լուր ունեմ նաև ձեզ համար. դուք էլ Ռուսաստանին պետք չեք ո՛չ որպես քաղաքական ուժ, ո՛չ որպես տեսակ։ Իրականությունն այլ է. և՛ ռուսները և՛ Արևմուտքը վերցրել են այն, ինչ իրենց պետք էր։ Եվ քանի որ կողմերից ոչ ոք դեռ չունի ստատուս քվոյի փոփոխության ցանկություն, իսկ մենք շարունակում ենք տեսնել ու չհասկանալ, մնացածը քաղաքական ինքնախաբեություն է կամ ինքնաբավարարում։ Ոնց կուզեք։
Եթե նկատել եք, միջազգային ատյաններում պայքարելու և պատին կամ շերեփին դեմ առնելու մեր ոգևորությունն ու հիասթափությունը նոր չէ։ Խրիմյան Հայրիկից մինչև անտերի դեմքով ԵԽԽՎ-ում միայնակ ակցիա անող Էդմոն, մենք՝ հայերս, չհասկացանք կարևոր մի բան. պետություններն ունեն սեփական շահեր և հաջողելու միակ բանաձևը շահերի համադրումն ու համատեղ անդադար և հետևողական աշխատանքն է։ Իսկ դրա համար պետք է կրթություն, պրոֆեսիոնալիզմ, փորձ, մարդկային կապեր, բազմաշերտ հարաբերություններ, անդադար աշխատանք, դիվանագիտական հետևողականություն։ Մի խոսքով՝ հատկանիշներ, որոնք արդեն 3 տարի ընկալվում են առավելագույնը որպես «ավելորդ շքեղություն»։
Ու հենց այդ պատճառով ստացել են անհասկանալի հարաբերությունների մի լաբիրինթ, որտեղ Ռուսաստանին ատող Նիկոլը դարձավ Ռուսաստանի ստրուկ, Նիկոլից զզվող արևմտամետ ՀԿ-ները դարձան ռուսի ստրուկ Նիկոլին սատարողներ, ռուսամետ քաղաքական ուժերն աջակցում են Ռուսաստանին, որն էլ իր հերթին պահում է Նիկոլին, թեև զզվում է հեղափոխականներից։
Իսկ Հայաստանն այդ ընթացքում արնահոսում է՝ տալով 5000 զոհ, կորցնելով Արցախը, սեփական որդիների թողնելով անտառներում ու Բաքվի բանտերում։ Եվ այդքանից հետո դուք արդեն երկրորդ օրն է քննարկում եք երրորդական կազմակերպության չորրորդական նշանակության քվեարկության անիմաստ արդյունքը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից