ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչո՞ւ ԵԽ հանձնակատարը չի այցելել Բաքու՝ տեսնելու, թե ինչ անմարդկային պայմաններում են պահվում հայ գերիները. Նաիրա Զոհրաբյան 04/20/2021 14:23 | ԼՐԱՀՈՍ
Այսօր Ստրասբուրգում քննարկվել են Եվրոպայի Խորհրդի գերակայությունները, որի ընթացքում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ իր համար հասկանալի չէ, թե ինչու է հետևողականորեն Վեհաժողովի գերակա թեմա դառնում ռուս ընդդիմադիր Ալեքսի Նավալնու հարցը, մինչդեռ հայ ռազմագերիների ազատումը, Ադրբեջանի քաղաքական էլիտայի արմենաֆոբ հայտարարությունները, Ադրբեջանում հայկական զինուժի ռազմավարի ամոթալի ցուցահանդեսի բացումը չեն արժանանում միջազգային հանրության հստակ գնահատականին:
Իր ելույթում Զոհրաբյանը խոսելով Բաքվում բացված հայ ռազմատեխնիկայի ցուցահանդեսի մասին դա որակել է սովորական ֆաշիզմ։
Խոսելով հայ ռազմագերիների մասին, Զոհրաբյանը նշել է, որ ադրբեջանական տեսանյութերում ֆիքսված ռազմագերիներից մեկի մարմինը ծնողները հանձնել են հողին. նա սպանվել էր գերության մեջ:
Նաիրա Զոհրաբյանը կոչ է արել Վեհաժողովին գնահատական տալ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը և օգտագործել իր բոլոր լծակները՝ հայ ռազմագերիների ազատության համար։
Զոհրաբյանի ելության ամբողջությամբ այստեղ.
«Հարգելի՛ գործընկերներ,
Այսօր մենք շատ կարևոր զեկույց ենք քննարկում՝ մեր կառույցի գերակայությունները և ռազմավարությունը:
Այն, որ վերջին տարիներին Եվրոպայի Խորհուրդը և մեր Վեհաժողովը շատ տարօրինակ տրանսֆորմացիաներ են ապրում իրենց գերակայությունները նախանշելիս, դա փաստ է:
Ինձ համար առնվազն տարակուսելի է, որ Եվրոպայի Խորհուրդը, որը, կարծես թե վերածվել է հակառուսական ակումբի, իր բոլոր վերջին օրակարգերում թիվ մեկ թեմա է ընտրում ռուս ընդդիմադիր Ալեքսի Նավալնու հարցը: Մինչդեռ այն, ինչ տեղի է ունենում 21-րդ դարում Եվրոպայի Խորհրդի անդամ որոշ երկրներում, ուղղակի զարհուրելի է. օրեր առաջ Բաքվում բացվեց իր ցինիզմով աննախադեպ մի ցուցահանդես, արցախյան վերջին պատերազմում հայկական կողմից առգրավված ռազմական ավարի ցուցահանդեսը և պետք էր տեսնել, թե ինչպես էր Ալիևը հպարտորեն քայլում սպանված հայ զինվորների սաղավարտների միջով, պետք էր տեսնել, թե ինչպես էին ադրբեջանցի երեխաները զվարճանում հայ զինվորների մանեկենները խեղդելով:
Բաքվի ահա այդ ֆաշիստական ցուցահանդեսի հարցը այսօր պիտի դառնար գերակա հարցերից մեկը: Զարհուրելի էր տեսարանը, թե ինչպես էին ադրբեջանցիները կիլոմետրերով հերթ կանգնել անարգանքի այդ ցուցահանդեսը տեսնելու համար: Նրանք իրենց հետ բերել էին իրենց երեխաներին, ովքեր հայտարարում էին, որ հայն իրենց գենետիկ թշնամին է:
Հարգելի՛ գործընկերներ, լավ է, որ այսօր վերջապես մեր Վեհաժողովը քննարկելու է հայ ռազմագերիների հարցը: Պատերազմից վեց ամիս անց մենք ունենք Ադրբեջանի բանտերում պահվող հարյուրավոր ռազմագերիներ և Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանին տրամադրել հստակ տեղեկատվություն հայ ռազմագերիների վերաբերյալ, այլև ցինիկաբար հայտարարում է, որ նրանք ռազմագերիներ չեն: Ի դեպ, ռազմագերիներից մեկին օրերս ծնողները հանձնեցին հողին: Ես ուզում եմ հասկանալ, ինչու մինչև հիմա Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը չի այցելել Բաքվի բանտեր՝ տեսնելու, թե ինչ անմարդկային պայմաններում են պահվում հայ ռազմագերիները:
Հարգելի՛ գործընկերներ, երբ մեր կողքին Եվրոպայի անդամ երկրներ Ադրբեջանն ու Թուրքիան ամենացինիկ կերպով ոտնահարում են մարդու իրավունքը, երբ Ալիևը հայտարարում է, որ իրենք այս պատերազմում հաղթեցին, որովհետև ադրբեջանցի երիտասարդների մի ողջ սերունդ իրենք մեծացրին թշնամու հանդեպ ատելությամբ, ահա այս կարգի ռասիստական և հայատյաց հայտարարությունները պիտի դառնան մեր կառույցի քննարկման առարկա, այլապես ֆեյք օրակարգերով մենք ոտնահարում ենք մեր կառույցի հիմնարար արժեքները»։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ