Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

Ադրբեջանի կառավարությունը շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը. Արարատ Միրզոյանի ելույթը Եվրանեսթ ԽՎ 9-րդ նստաշրջանում 04/20/2021   18:36  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթ է ունեցել Եվրանեսթ ԽՎ 9-րդ նստաշրջանում:

Նա մասնավորապես ասել է

«Ձերդ գերազանցություն,

հարգելի գործընկերներ,

ուրախ եմ ելույթ ունենալ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում: Իր ստեղծման օրվանից Եվրանեսթը միավորող դեր է ունեցել Եվրամիության եւ Արեւելյան գործընկեր երկրների միջեւ, եւ հուսով եմ՝ կշարունակի ունենալ, այսպիսով նպաստելով այն արժեքների առաջընթացին, որոնք Արեւելյան գործընկերության անկյունաքարերն են:

Ես վստահ եմ, որ մենք պետք է շարունակենք առաջ մղել մեր ընդհանուր նպատակները՝ հարգելով եւ արդարացիորեն արժեւորելով Վեհաժողովի յուրաքանչյուր անդամ երկրի կենսական շահերը եւ առաջնահերթությունները:

Կցանկանայի ընդգծել Հայաստանի եւ Եվրամիության միջեւ եղած համագործակցության կարեւորությունը, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում, որն ամբողջությամբ ուժի մեջ է մտել 2021 թվականի մարտի 1-ին: Համաձայնագիրը նոր, առավել բարձր մակարդակի է բարձրացնում Հայաստանի եւ Եվրամիության երկկողմ հարաբերությունները: Այն ընդգրկուն փաստաթուղթ է, որը երկու կողմերի միջեւ գործընկերության ամուր իրավական հիմք է ստեղծում, ուրվագծում է համագործակցության շրջանակը տարբեր ոլորտներում՝ արդարադատությունից, անվտանգությունից, տնտեսությունից, գյուղատնտեսությունից եւ ենթակառուցվածքներից մինչեւ շրջակա միջավայր եւ կլիմա, կրթություն, գիտություն, մշակույթ եւ առողջապահություն:

Մենք վստահ ենք, որ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրականացումը կհանգեցնի մեր քաղաքացիների համար շոշափելի արդյունքների՝ խթանելով ժողովրդավարությունը, ամրապնդելով քաղաքական, տնտեսական եւ սոցիալական կայունությունը լայնածավալ բարեփոխումներով, զգալիորեն կբարելավի մեր քաղաքացիների կյանքի որակը:

Այս առումով, Հայաստանի խորհրդարանն իր կարեւոր ներդրումը կունենա ոչ միայն աջակցելով գործադիրին Համաձայնագրի իրագործման ընթացքում, այլ նաեւ իրացնելով իր վերահսկողական գործառույթները: Մենք արդեն սկսել ենք իրականացնել Թվինինգ նախագիծը Հունաստանի եւ Իտալիայի խորհրդարանների հետ, որպեսզի զարցացնենք խորհրդարանի ինստիտուցիոնալ կարողությունները ՀԸԳՀ օրակարգի պատշաճ վերահսկողության համար:

Առիթից օգտվելով՝ ցանկանում եմ հիշատակել այն սկզբունքները, որոնք ամրագրված են Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով՝ վերահաստատող Եվրամիության հանձնառությունները՝ աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին եւ մոտեցումներին՝ ուժի չկիրառման, հավասար իրավունքների եւ ժողովուրդների ինքնորոշման սկբունքների հիման վրա:

Այնուամենայնիվ, հենց վեց ամիս առաջ մենք ականատես եղանք Ադրբեջանի կողմից ուժի չկիրառման սկզբունքի կոպտագույն խախտման. 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում սանձազերծեց Արցախի դեմ: Չնայած բազմաթիվ փաստերին, որոնք ապացուցում են Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան՝ Թուրքիայի ուղղակի աջակցությամբ եւ վերջինիս հետ կապվող օտարերկրյա ահաբեկիչների ներգրավմամբ, նախապես ծրագրավորված էր, Ադրբեջանը ցայսօր ցինիկաբար մեղադրում է Հայաստանին պատերազմ հրահրելու մեջ: Պատերազմ, որի ընթացքում հենց ինքն իրականացրել է աննախադեպ ծավալների հասնող բռնություններ եւ զանգվածաբար իրագործել պատերազմական հանցագործություններ: Օգտվելով հնարավորությունից՝ ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրախորհրդարանի բոլոր այն անդամներին, ովքեր կանգնեցին ճշմարտության կողքին՝ դատապարտելով այդ գործողությունները:

Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետեւողական եւ միտումնավոր խախտումները շարունակում են լրջորեն խարխլել հայտարարության լիարժեք իրականացումը եւ առաջ են բերում նոր մարտահրավերներ տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության համար: Ռազմագերիների եւ այլ պահվող անձանց ազատելու եւ հայրենադարձելու պարտավորությունը միանշանակորեն ամրագրված է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Սակայն ադրբեջանական կողմը զանազան պատրվակներով շարունակում է անտեսել իր հանձնառությունները: Այդ մասին հայտարարում են նաեւ ԵԽ-ի հարգարժան անդամներ Մարինա Քալյուրանդը, Անդրեյ Կովաչեւը եւ Ժելյանա Զովկոն, շեշտելով, որ Ադրբեջանի կառավարությունը չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոցը, համաձայն որի դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել էր տեղեկություն տրամադրել կալանքի տակ գտնվող անձանց պահման պայմանների, նրանց առողջական վիճակի եւ նրանց վերադարձնելու ուղղությամբ կատարված քայլերի վերաբերյալ: Ցանկանում եմ պարզաբանել մեր եվրոպացի գործընկերներին, որ Ադրբեջանի այսպիսի գործողությունները լուրջ ռիսկեր են ստեղծում Հարավային Կովկասում տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման եւ կայունության ստեղծման համար:

Ավելին, Ադրբեջանի կառավարությունը շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը, որով այն սնել է իր քաղաքացիներին տասնամյակներ շարունակ:

Այսպիսի այլատյացության եւ ատելության վարքագիծը պարզորոշ կերպով ցուցադրում է, որ Ադրբեջանը փորձում է լուծել վիճելի հարցերը բարբարոսական, այլ ոչ թե քաղաքակիրթ մեթոդներով:

Մենք կոչ ենք անում մեր գործընկերներին դատապարտել Ադրբեջանի անօրինական եւ պարսավելի գործողությունները: Ռազմագերիների եւ այլ պահվող անձանց վերադարձը պետք է իրականացվի հնարավորինս շուտ, առանց նախապայմանների եւ արհեստականորեն ստեղծված խոչընդոտների:

Ամփոփելով՝ ցանկանում եմ նշել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռեւս լուծված չէ, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն իրացված չէ: Մենք հաստատակամ ենք շարունակելու բանակցությունները հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Ես կոչ եմ անում բոլոր միջազգային գործընկերներին աջակցել այս ձեւաչափի աշխատանքներին:

Հարգելի գործընկերներ, վերադառնալով Հայաստանի ներքին հարցերին՝ ցանկանում եմ տեղեկացնել, որ խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունները համաձայնության են եկել հունիսի 20-ին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մենք ունենք անհրաժեշտ քաղաքական կամք՝ կազմակերպելու ազատ եւ արդար ընտրություններ, ինչպիսիք տեղի ունեցան 2018 թվականին: Հայաստանի բոլոր քաղաքացիները պիտի հնարավորություն ունենան կամարտահայտման եւ կազմավորեն ժողովրդավարական ձեւով ընտրված կառավարություն, որն իշխանության միակ լեգիտիմ ուղին է: Հուսով եմ՝ ԵԽ-ն այլ միջազգային գործընկերների հետ միասին կիրականացնի ընտրությունների երկարաժամկետ եւ կարճաժամկետ դիտորդական առաքելություններ: Չնայած COVID -19-ից առաջացած բոլոր դժվարություններին եւ պատերազմին՝ Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններն անշրջելի են»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:13 15/04/2021  |  ԼՐԱՀՈՍԱրարատ Միրզոյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպեց Մոլդովայի խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի հետ
08:28 14/04/2021  |  ՄամուլՓաշինյան-Միրզոյան-Ավինյան եռյակը ակտիվացել է. ինչ են քննարկում կառավարական ամառանոցում․ «Հրապարակ»
18:01 11/04/2021  |  ՄեկնաբանությունՊատերազմի մեջ գտնվող երկրի 2-րդ պաշտոնատար անձը հրապարակայնորեն մեղադրվեց թշնամի երկրի գործակալ լինելու մեջ. Եսայան
08:22 09/04/2021  |  ՄամուլՔՊ-ում կադրային ռեբրենդինգ է սկսվել․ իզոլացնում են Արարատ Միրզոյանին. Վախենում են «խաղեր տա»․ «Իրավունք»
19:41 31/03/2021  |  ԼՐԱՀՈՍԱրարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Արկադի Տեր-Թադեւոսյանի մահվան կապակցությամբ
08:29 26/03/2021  |  ՄամուլԱրարատ Միրզոյանը՝ կասկածյալ. նոր սկանդալ ԱԺ նախագահի շուրջ. «Ժողովուրդ»
13:42 23/03/2021  |  ԼՐԱՀՈՍԱրարատ Միրզոյանը կոչ արեց կողմ քվեարկել ռազմական դրության վերացման օրինագծին
11:44 23/03/2021  |  ԼՐԱՀՈՍԿա՞ որոշում, որ ԱԺ-ն ցրվում է․ սա ի՞նչ հայտարարություն է․ Գևորգ Պետրոսյանը՝ Արարատ Միրզոյանին
21:03 12/03/2021  |  ՎերլուծություններՀայաստանը՝ օտարերկրյա լրտեսական ծառայությունների թիրախ
17:20 11/03/2021  |  ԼՐԱՀՈՍՊատրաստվում եմ ԱԺ խորհրդին առաջարկել Վալենտինա Մատվիենկոյին շնորհել ԱԺ պատվո մեդալ. Միրզոյան

Արխիվ

[]