ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ապավինում են ճանապարհների ապաշրջափակման «մոգական ուժին». ի՞նչ խութեր կան. «Փաստ» 04/20/2021 09:00 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Մինչ Հայաստանի ապագայի հետ կապված անորոշություններն ավելի են խորանում, իշխանություններն ամբողջությամբ տեղավորվել են նախընտրական քարոզչության ամպլուայում։ Պատերազմում պարտությունից հետո հանրությունը խոր հիասթափությամբ է լցված, սակայն Նիկոլ Փաշինյանն իր մարզային այցելությունների ժամանակ փորձում է նոր հույսեր ներշնչել հասարակությանը։ Սին հույսեր, չարդարացված հույսեր: Այսինքն, հերթական անգամ խաբել մեր հանրությանը: Հիմա վերջինիս կողմից ներկայացվող փաստարկները մասնավորաբար կապված են տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման հետ։ Իսկ այս հարցում բանավեճի առարկա է դարձել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեման։
Ադրբեջանը շարունակաբար պնդում է, թե «Զանգեզուրի միջանցքով» իրենք հաղորդակցության հնարավորություն են ստանալու Նախիջևանի և Թուրքիայի հետ, սակայն Հայաստանի պաշտոնական շրջանակներն անընդհատ հերքում են «Զանգեզուրի միջացք» տրամադրելու տեղեկությունը և նշում, թե խոսքը վերաբերում է բոլոր ճանապարհների ապաշրջափակմանը, իսկ անցած տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի հայտարարության մեջ նման արտահայտություն չկա։ Բայց պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ, ճիշտ է, նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշված է տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին, բայց հատուկ ընդգծվում է, որ Հայաստանը պետք է երաշխավորի տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև, ընդ որում, տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնելու են ՌԴ սահմանապահ ծառայության մարմինները:
Ստացվում է, որ տրանսպորտային ուղիներից միայն Սյունիքով անցնող ճանապարհով է երաշխավորվելու անվտանգ հաղորդակցությունը, այն էլ՝ Հայաստանի ինքնիշխանության հաշվին։ Բայց Փաշինյանը դառն իրականությունից հանրության ուշադրությունը շեղելու ձևը գտել է։ Հայտարարում է, թե մենք էլ, ուրեմն, Նախիջևանի միջանցք և Հյուսիս-ադրբեջանական միջանցք ենք ունենալու: Ու նա որպես հիմնավորում է ներկայացնում, թե իբր դրանց միջոցով կարող ենք երկաթուղային կապ հաստատել Իրանի ու Ռուսաստանի հետ։ Սակայն եթե նայում ենք տարածաշրջանային տրանսպորտային ուղիների ապաշրջափակման նախնական քարտեզին, ապա Հայաստանի երկաթուղային կապն Իրանի հետ լինելու է Նախիջևանի տարածքով, այսինքն՝ դրանով Հայաստան-Իրան հողորդակցությունը կրկնակի կախման մեջ է հայտնվում ադրբեջանական կողմից։ Դրա փոխարեն կարելի էր հասնել նրան, որ Իրանի երկաթուղին հենց Սյունիքից կապվեր հայկական երկաթուղու հետ, որ Նախիջևան հասնելու կարիք չլիներ։ Իսկ թե իրականում ինչ պայմաններով և ներդրումային ծրագրերի միջոցով է տեղի ունենալու հաղորդակցության ուղիների գործարկումը, դեռևս անորոշ է, մյուս կողմից՝ հարցական է, թե ով է ապահովելու հայկական տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգությունը։ Սակայն այս հանգամանքը չի խանգարում, որ Փաշինյանը ուռճացնի ճանապարհների բացման հետ կապված օգուտները։
Շատ հետաքրքրական է, որ նա հենց հաղորդակցության նոր ուղիների՝ մասնավորապես երկաթուղու գործարկման հետ է կապում Հայաստանի երբեմնի արդյունաբերական փառքի վերականգնման գործընթացը։ Ըստ այդմ, նա ներկայացնում է Հայաստանում պղնձաձուլարանի կառուցման, պղնձի արտահանման մեծ հնարավորությունների օգտագործման ու հաղորդալարերի արտադրության զարգացման անհրաժեշտությունը, որն իր հետ կբերի նաև էլեկտրաէներգիայի պահանջարկի ավելացման, իսկ նոր ատոմակայանի կառուցումը կդառնա իրատեսական։ Բայց հարցերի հարցն այն է, որ նշված նպատակներին հասնելու համար պարտադիր պայման չէ ճանապարհների ապաշրջափակումը։ Փորձը ցույց է տվել, որ նույնիսկ շրջափակման պայմաններում, եթե Հայաստանը նպատակաուղղված քաղաքականություն վարի, կարող է լուրջ տնտեսական առաջընթաց ունենալ։ Ինչպես ասում են՝ մարդու մտքին տեղ լինի։ Օրինակ՝ նոր ատոմակայանի կառուցումը ընդհանրապես կապ չունի երկաթուղու կամ պղնձաձուլարանի կառուցման հետ, նոր ատոմակայանի միջոցով Հայաստանն ուղղակի կարող է մեծացնել էլեկտրաէներգիայի արտահանման իր մասնաբաժինը։ Իսկ եթե ՀՀ իշխանություններին այդպես էլ չի հաջողվել հասնել անգամ 2016 թ.-ին կնքված Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան բարձրավոլտ գծի կառուցման ծրագրի կյանքի կոչմանը, ուր մնաց խոսեն առավել հավակնոտ ծրագրերի մասին։
Բացի դրանից, Փաշինյանը չի խոսում ճանապարհների ապաշրջափակման հետ անմիջական կապ ունեցող մի կարևոր հանգամանքի մասին։ Թուրքիան Ալիևի միջոցով ուղերձներ է հղում հայկական կողմին այն մասին, թե Սյունիքի մարզի տարածքով անցնող միջացքը չի կարող բացվել առանց Թուրքիայի մասնակցության, իսկ եթե Հայաստանը ցանկանում է, որ Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանը, ապա պետք է փոխի Սահմանադրությունը և հրաժարվի Թուրքիայի հանդեպ տարածքային հավակնություններից: Իսկ սա նշանակում է հրաժարվել Հայոց ցեղասպանության, պատմական արդարության վերականգնման և պահանջատիրության թեմաներից։ Բայց քանի որ գործող իշխանությունները Ցեղասպանության թեման շոշափելու փոխարեն ամեն կերպ առաջին պլան են մղում թուրքերի հետ «ախպերության» օրակարգը, ապա ավելի են խորանում կասկածները, որ այս նուրբ հարցի շուրջ իշխանությունները կարող են զիջումների գնալ թուրքական կողմին և ողջ հանրությանը կանգնեցնել այնպիսի կատարված փաստի առաջ, ինչպես արեցին Արցախյան վերջին պատերազմի օրերին։ Ահա թե որտեղ է ճանապարհների ապաշրջափակման «մոգական ուժը»»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 20․04.21թ. համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից