ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռուսաստանը պատասխանեց մեր դավաճանական քայլին. Հայաստանը կարող էր չմասնակցել հակառուսական նախագծի քվեարկությանը. փորձագետ 04/20/2021 20:10 | ԼՐԱՀՈՍ
Ռուսաստանը պատասխանել է մեր դավաճանական քայլին: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով այսօր ԵԽԽՎ լիագումար նիստում ՌԴ պատվիրակության քվեարկությանը:
Հիշեցնենք, որ հայ գերիների ու տեղահանված անձանց հարցը երեկ ներառվեց ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգ: Հարցը օրակարգ ներառելուն դեմ էին քվեարկել Ադրբեջանի ու Թուրքիայի պատվիրակները, նաև Ռուսաստանի 5 պատգամավորներ, իսկ 7 պատգամավոր էլ ձեռնպահ են քվեարկել:
Նկատենք, որ քվեարկությունը վերաբերվել է ոչ թե առանձին գերիների հարցին, այլ ընդհանուր օրակարգային փաթեթին, որտեղ ընդգրկված է եղել Ալեքսեյ Նավալնու հարցը, ասել է թե փաթեթում ընդգրկված են եղել նաեւ հակառուսական նախագծեր, որոնց Հայաստանը կողմ է քվեարկել, քանի որ այդ նույն փաթեթի մեջ էր նաեւ հայ գերիների հարցը։
Ռուսական պատվիրակության քվեարկությունը Հայաստանում տարբեր քննարկումների և քննադատությունների առիթ հանդիսացավ:
Փորձագետը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ ԵԽԽՎ օրակարգ պետք է մտներ մոտ 9 հարց, որից մտել է 4-ը, ամեն երկու հարցին մեկ քվեարկություն պետք է լիներ: Առաջին երկու հարցը, որը հրատապ կարգով է մտել, վերաբերվել է Նավալնու հարցին, որը լծակ է Ռուսաստանի դեմ, իսկ երկրորդը՝ Թուրքիայում մարդու իրավունքների խախտման հարցն է եղել, իսկ հայկական պատվիրակության չորս պատգամավոր այս երկու հարցերին կողմ են քվեարկել: Հաջորդ երկու հարցը, որոնք ընթացիկ են մտել քվեարկության, վերաբերվել է համավարակին և հայ ռազմագերիներին, որին ՌԴ պատվիրակներից 5-ը դեմ են քվեարկել, իսկ 7-ը՝ ձեռնպահ. «Ռուսաստանը պատասխանել է մեր դավաճանական քայլին: Նավալնու հարցը ԱՄՆ-ն որպես քարոզչական լուրջ գործիք օգտագործում է Ռուսաստանի դեմ, իսկ Հայաստանի պատվիրակությունը կողմ է քվեարկել, նրանցից երկուսը եղել են իմքայլական, մեկը՝ Էդմոն Մարուքյանն է, մյուսն էլ, տարօրինակ է, բայց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նրանք փաստորեն կողմ են քվեարկել մեր ռազմավարական դաշնակցի դեմ Արևմուտքի սանձազերծած քարոզչական պատերազմին, այնինչ մեր պատվիրակությունը կարող էր պահանջել, որ այդ երկու հարցերը համատեղ չդրվեն քվեարկության:Հայկական կողմը կարող էր պարզապես չմասնակցել քվեարկությանը հաշվի առնելով, որ վնաս է հասցնելու մեր ռազմավարական դաշնակցին»,-ասաց Նահապետյանը:
Փորձագետի խոսքով՝ ՀՀ իշխանությունները հրապարակավ հայտարարում են, որ Ռուսաստանը մեր դաշնակիցն է, անվտանգության երաշխավորն է, այնինչ գործնականում հակառակն են անում:
Հարցին՝ թե այս քայլերը և տարբեր պաշտոնյաների և պատգամավորների կողմից արված հակառուսական հայտարարություններն ինչպե՞ս կանդրադառնան հայ-ռուսական հարաբերությունների և հայ ռազմագերիների վերադարձի գործընթացի վրա, զրուցակիցն ասաց.
«Սա Ռուսաստանի դեմ դեմարշ էր, Հայաստանի իշխանություններն ամեն ինչ արեցին, որ գերիները չվերադառնան, ՀՀ իշխանությունները թքած ունեն, գերիները կվերադառնան, թե՝ ոչ, կարևորը իրենց հանձնարարությունները կատարեն և Ռուսաստանի դեմ գործնական քայլեր անելը: Իշխանությունները Ռուսաստանին դրդում են, որ այն դիրքորոշումը, որն ունի գերիների հետ կապված, հակառակ դիրքորոշումն ունենա: Սա սադրանք էր Ռուսաստանի նկատմամբ»,-ասաց Հայկ Նահապետյանը:
Դիտարկմանը՝ հնարավո՞ր է թուրք-ադրբեջանական տանդեմը, օգտվելով ստեղծված իրավիճակից, քայլեր ձեռնարկի Սյունիքի ուղղությամբ, փորձագետը նկատեց, որ այդ դեպքում Ռուսաստանի պատասխանը չի ուշանա.
«Ռուսաստանի համար Հարավային Կովկասը կենսական տարածք է, և այն կորցնելը կնշանակի, որ ՆԱՏՕ-ի զորքերը և ահաբեկիչները հայտնվելու են Հյուսիսային Կովկասի դարպասների մոտ, Ռուսաստանը դա շատ լավ է հասկանում:
Ռուսաստանը Թուրքիային ցույց է տվել, թե պայմանավորվածությունը խախտվելու դեպքում ինչ կլինի: Սիրիայի Իդլիբ նահանգում կար հստակ պայմանավորվածություն, որը մարտի 23-ին Թուրքիան խախտեց, և Ռուսաստանի պատասխանը, ռազմական առումով, կործանիչ դարձավ: Առաջին անգամ Ռուսաստանը օգտագործեց Իսկանդերի հրթիռները, ինչպես նաև ՍՈՒ 34 գրոհայիններ: Մեսիջը Թուրքիային նաև այն էր, որ եթե իր ռազմավարական դաշնակից երկրի նկատմամբ Թուրքիան ռազմական ագրեսիա անի, ապա ռազմական առումով պատասխանը չի ուշանա» ,-ասաց Հայկ Նահապետյանը:
Իսկ թե ինչպե՞ս է գնահատում տարածաշրջանային իրավիճակը՝ փորձագետն արձագանքեց, որ բավականին բարդ իրավիճակ է Հարավային կովկասում և պատերազմի վերսկսման հավանականությունը մեծ է.
«Հաղթած պետությունը, հաղթանակի պտուղները քաղելուն զուգահեռ, զորավարժություններ է անում, զորավարժություններ ինչի՞ համար են անում, որպեսզի պատրաստվեն պատերազմի, տարածաշրջանում պատերազմի վերսկսման վտանգ կա»,-ասաց փորձագետը:
Թե պատերազմի վտանգի առջև կանգնած պետությունում՝ ինչպե՞ս է գնահատում զինվորական ծառայության կրճատումը, զրուցակցի դիտարկմամբ՝ դա ծանր հետևանքներ է ունենալու.
«Թուրքիային և Ադրբեջանին Հայաստանը պետք է առանց Զինված ուժերի, որտեղ իր պահանջներն անվերապահորեն կատարվում են: Պատերազմող երկրում ոչ թե ծառայության ժամկետ են կրճատում, այլ՝ ավելացնում:
Ծառայությունը կրճատելու դեպքում զինծառայողը չի հասցնելու բավարար հմտություն ձեռք բերել՝ մարտական առաջադրանք կատարելու համար»,-ասաց Հայկ Նահապետյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից