ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանում տարվող հակառուսական քարոզչությունը կարող է ինչ-որ պահի ազդել գերիների վերադարձի վրա.քաղաքագետ 04/20/2021 18:58 | ԼՐԱՀՈՍ
Ռուսաստանը միակ երկիրն է, որն ունի մեխանիզմներ գերիների վերադարձին աջակցելու, իսկ Հայաստանում տարվող հակառուսական քարոզչությունը կարող է ինչ-որ պահի ազդել գերիների վերադարձի վրա և խնդրահարույց դառնալ Ռուսաստանի հետ հարաբերություններում: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ-Մելիք Շահնազարյանը:
Հիշեցնենք, որ երեկ Հայ գերիների ու տեղահանված անձանց հարցի քննարկումը ներառվեց ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգ: Հարցը օրակարգ ներառելուն դեմ էին քվեարկել Ադրբեջանի ու Թուրքիայի պատվիրակները, նաև Ռուսաստանի 5 պատգամավորներ, իսկ 7 պատգամավոր էլ ձեռնպահ է քվեարկել:
Նկատենք, որ քվեարկությունը վերաբերվել է ոչ թե առանձին գերիների հարցին, այլ ընդհանուր օրակարգային փաթեթին, որտեղ ընդգրկված է եղել նաեւ Ռուսաստանի դեմ երկու հարց, այդ թվում՝ Նավալնուն վերաբերող, ինչին էլ Ռուսաստանը դեմ է քվեարկել։
ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության քվեարկությունը Հայաստանում տարբեր քննարկումների առիթ է դարձել՝ ներկայացնելով, թե Ռուսաստանը դեմ է քվեարկել հայերի համար այդքան կարեւոր հարցին՝ չմանրամասնելով, որ փաթեթի մեջ եղել են նաեւ հակառուսական հարցեր։
Քաղաքագետ Հրանտ-Մելիք Շահնազարյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ մերձիշխանական տարբեր շրջանակներ այս հարցը դարձրել են շահարկումների առիթ և հակառուսական քարոզչություն են իրականացնում.
«Տարբեր շրջանակներ շահարկում են ԵԽԽՎ-ում ռուս պատվիրակության քվեարկությունը: Այն, որ Հայաստանում կան հակառուսական գործող ուժեր, դա փաստ է, և նրանք տարիներ շարունակ ծավալել են այդ գործունեությունը: ԵԽԽՎ օրակարգում ռազմագերիների հարցին զուգահեռ ընդգրկված էր նաև Նավալնու հարցը, ինչպես նաև Ռուսաստանից բխող սպառնալիքներ Եվրոպայի համար ձևակերպմամբ հարց, բնական է, որ ռուսներն ընդհանուր օրակարգին դեմ էին քվեարկելու, ինչպես նաև բնական է, որ հայկական պատվիրակությունը կողմ է քվեարկել ռազմագերիների հարցին: Եթե մտնենք շահարկումների դաշտ, Ռուսաստանն էլ կարող է բողոքել, որ Հայաստանը կողմ է քվեարկում Ռուսաստանին ագրեսոր կոչելու օրակարգին, բայց տրամաբանող մարդիկ բոլորը հասկանում են, որ վերահսկվել է ոչ թե օրակարգի առանձին հարցին, այլ ՝ ամբողջ օրակարգը միասին վերցված: Ամեն պետություն իր երկրի շահերից բխող քվեարկություն է կատարել, այլ հարց է, որ քվեարկությունից հետո կլինեն քննարկումներ, այնտեղ պետք է հետևել, թե որ երկիր, իրեն ինչպես է պահում»,-ասաց Շահնազարյանը, համոզմունք հայտնելով, որ Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցով լինելուն է հումանիտար և պրոհայկական:
« Ինչ վերաբերվում է ներքին շահարկումներին, սա նույն այն շրջանակն է, ինչը երկիրը հասցրեց պատերազմի, փչացրեց հարաբերություները դաշնակցի հետ, ինչի արդյունքում էլ ունեցանք ողբերգական արդյունքով պատերազմ: Նրանք ժամանակին ՌԴ դեսպանատան մոտ էին ցույցեր անում, ռազմաբազաների դիմաց էին ցույցեր անում, վիրավորական արտահայտություններ էին անում ռուսների հասցեին, այդ նույն շրջանակները հիմա էլ նման տեղեկություններ են տարածում»,-ասաց զրուցակիցը:
Քաղաքագետի կարծիքով՝եթե հակառուսական քարոզչությունը դառնա օրակարգային Հայաստանում, ապա դա ազդելու է ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունների վրա, նաև խոչընդոտելու է ռազմագերիների վերադարձի գործընթացին.
«Ռուսաստանը միակ երկիրն է, որն ունի մեխանիզմներ գերիների վերադարձին աջակցելու, իսկ Հայաստանում տարվող հակառուսական քարոզչությունը կարող է ինչ-որ պահի ազդել գերիների վերադարձի վրա և խնդրահարույց դառնալ Ռուսաստանի հետ հարաբերություններում: Ռուսաստանը կարող է պատասխան պահանջել հակառուսական դիրքորոշումների համար, հատկապես, որ քննադատողները մերձիշխանական շրջանակներն են, եթե նրանք կարողանան հակառուսական օրակարգը գերակայող դարձնել Հայաստանում, մենք կկորցնենք Ռուսաստանին՝ որպես դաշնակից՝ դրանից բխող անվտանգային, տնտեսական հետևանքներով»,-ասաց Շահնազարյանը:
Հարցին՝ թե իր գնահատմամբ ու՞մ կողմից է ուղղորդվում քարոզչությունը, քաղաքագետն արձագանքեց.
«Չգիտեմ՝ ում կողմից է ուղղորդվում՝ Թուրքիայի, Ադրբեջանի Սորոսի, Արևմուտքի: Այս իշխանությունները պատրաստ են բոլորի հետ համագործակցել՝ ի հակառակ Հայաստանի և հայ ժողովրդի շահերի: Թուրքիայի խնդիրն է Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելը:
Թուրքիան, Ադրբեջանի հետ համագործակցելով, արդեն կարողացել է լուրջ հաջողության հասնել Արցախում, Կովկասում դարձել է ոչ միայն քաղաքական, նաև՝ ռազմական գործոն, փորձելու են զարգացնել այդ հաջողությունը և էլ ավելի մեծացնել իրենց դիրքերը, այս ամենը միանշանակ արվելու է Ռուսաստանի հաշվին»-ասաց Շահնազարյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից