ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հարյուրավոր հայորդիների կյանքեր խլած «Լելե Թեփե» օպերացիայի առնչությամբ քրգործ չի հարուցվել 04/20/2021 15:49 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Պատերազմի ժամանակ հայկական կողմին մեծ վնաս հասցրած, հարյուրավոր հայորդիների մահվան պատճառ դարձած «Լելե Թեփե» օպերացիայի առնչությամբ քրեական գործի չի հարուցվել։ Դատախազությունից «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ այդ մասին հրապարակումները քննության առարկա կդառնան ԱԱԾ-ում քննվող այլ քրեական գործի շրջանակներում։
Հիշեցնենք, որ «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության կողմից հետաքննություն է իրականացվում պատերազմի ելքը որոշած ջեբրայիլյան կամ Լելե թեփեի գործողության առնչությամբ։ Նշված ռազմական գործողությունն անցկացվել է հոկտեմբերի սկզբին, և որի հետևանքով ռազմաճակատում ադրբեջանաթուրքական կողմը ստացավ մեծ առավելություն՝ փաստացի վճռելով պատերազմի ելքը։
«Դավաճանություն էր սա, թե արկածախնդրություն, որի հետևանքով հարյուրավոր զոհեր տվեցինք և կրեցինք նյութատեխնիկական հսկայական կորուստներ, թողնում ենք իրավապահ համակարգին՝ հայկական նյուրնբերգյան դատավարությանը, իսկ առայժմ արձանագրում ենք, որ գործողության մասին հանրությանն առաջինը հայտնել է վարչապետ, գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանը, հենց ռազմական գործողության ընթացքում, հարցազրույց տալով ռուսաստանյան RBK հեռուստաալիքին:
Գեղամ Նազարյանը նաեւ հայտարարել էր. «Սա ավելի շատ ոչ թե ռազմական գործողություն էր հիշեցնում, այլ ցեղասպանություն՝ դիտավորությամբ։ Ամենամեղմ գնահատականներով միայն այդ գործողության ընթացքում 650 զոհ ենք ունեցել։ 44 տանկից 42-ը թողել ենք մարտի դաշտում»։
«Փաստինֆո»-ն ապրիլի 12-ին գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե ինչ ընթացք է տրվել «Լելե Թեփե» պայմանական անունն ունեցող ռազմական գործողության վերաբերյալ հաղորդմանը, արդյո՞ք հարուցվել է քրեական գործ՝ ավելի քան 600 զինվորի մահվան պատճառ դարձած ռազմական գործողության ընթացքում թույլ տրված հնարավոր ռազմական հանցագործությունների վերաբերյալ։ Պարզվում է՝ ոչ։ Այն քննության առարկա կդարձնեն զինվորական պարտականությունների կատարումից խուսափելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։
« «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության անդամների կողմից հրապարակված հայտարարությամբ ներկայացված ռազմագործողության վերաբերյալ տվյալները, ինչպես նաև դրա առնչությամբ պաշտոնատար անձանց կողմից արված և ԶԼՄ-ներով հրապարակված հայտարարությունները ՀՀ գլխավոր դատախազության նախաձեռնությամբ քննության առարկա են դարձվել Շուշիի, Հադրութի, Մեխակավանի, Հորադիզի ուղղություններով զորքերի և ստորաբաժանումների գործողությունների ղեկավարման, հակառակորդի կողմից բնակավայրերի գրավման կապակցությամբ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագայում՝ զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց զինծառայողի հրաժարվելը, որը զուգորդվել է դրանց չկատարմամբ կամ փաստացի դադարեցմամբ ) քննվող քրեական գործի շրջանակներում։ Նախաքննության շահերից ելնելով՝ դատախազությունից այլ մանրամասներ չեն հայտնել»,- նշված է դատախազության գրավոր պատասխանում։
Աղմկահարույց բացահայտումների հեղինակ, զոհված զինվորի հայր Գեղամ Նազարյանը չի տեղեկացվել, որ այդ նյութերը քննության առարկա են դարձվել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Գ.Նազարյանը նշեց, որ չի հրավիրվել հարցաքննության, որևէ ծանուցում չի ստացել։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ