ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ո՞ւր ենք գնում այդ նավով, դեպի վերջնական կործանո՞ւմ․ «Փաստ» 04/17/2021 09:16 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Մանկության տարիներին մեր ծնողներից հաճախ ենք դրվատանքի, երբեմն նաև ամոթանքի խոսքեր լսել: Ծնողները երեխաներին դաստիարակելու առաքելություն, բայց ավելի շատ պատասխանատվություն ու պարտականություն ունեն: Դա պետք է նաև անեն այն պետության համար, որտեղ ապրում են, բայց նախ և առաջ երեխայի, որպեսզի վաղը նա պիտանի լինի հասարակությանը, երկրին, հետագայում ինքն էլ կարողանա դառնալ պետության և հասարակության առողջ բջիջը: Մեր ծնողները մեզ դաստիարակում են սեփական օրինակով: Գուցե չեն ասում, որ ծխելը վնասակար է կամ էլ թմրանյութերը կարող են խորտակել կյանքդ: Չեն ասում, որ անբարոյականությունը, այլոց զրպարտելը գումար վաստակելու տարբերակ չէ, որ ամենակարևորը մարդու պատիվն է: Ուղղակի օրինակ են ծառայում: Գրեցի ու կասկածի որդը շարժվեց գլխումս՝ իսկ գուցե ո՞չ: Ի՞նչ արժեք ունի այսօր պատիվը, մի բան, ինչն ամենաթանկն է, բայց, միևնույն ժամանակ, ոչ մի գումարով գնել չես կարող: Գիտե՞ն մարդիկ դրա արժեքի, կարևորության մասին: Ավաղ, կարծես ոչ բոլորը:
Շատերս այս բոլոր երևույթների մասին ավելի հաճախ երկար դասախոսություններ չենք լսել, բայց տեսել ենք մեր ծնողների կամ տան մեծերի օրինակը, նրանց կյանքի ընթացքը: Հետո ինքներս կրկնում ենք այդ ճանապարհը՝ ընտանիք ստեղծելու, արդար քրտինքով գումար վաստակելու, սխալներից հնարավորինս խուսափելու համար մտածված քայլեր անելու իմաստով: Երբ մարդը մի սխալ էր գործում, ինչի հետևանքով վնաս էր հասցրած լինում մեկ ուրիշին, նրան նույն մարդիկ էին «մեկուսացնում» հասարակությունից ու իրենցից: Նա դադարում էր վստահելի լինել, դադարում էր հարգանք վայելել, և շատ քչերն էին, որ մոռանում էին նրա արածը: Հասարակության կողմից անտեսված լինելը ստիպում էր այդ մարդուն երկար ժամանակ, երբեմն անգամ մինչև կյանքի վերջ գլխիկոր քայլել, ամոթով՝ չկարողանալով մեղքը քաղել:
Լավ ու վատ մարդիկ, ինչպես ընդունված է նրանց «դասակարգել», միշտ եղել են ու կան: Դա կապ չունի կրոնի, մաշկի գույնի, ռասայական պատկանելության հետ: Կան արժեքներ, որոնք պետք է ունենան բոլոր մարդիկ՝ անկախ նրանից, որ տարբերվում են իրարից: Երբ շենքի անգամ ամենահեռավոր մուտքում մարդ էր մահանում, հստակ էր մեկ բան՝ շենքի որևէ բնակարանից գոնե 2-3 օր երաժշտության բարձր ձայն չէիք լսի: Հարևանները գնում էին, հետաքրքրվում, թե ինչով կարող են օգնել: Այդպիսին էին մարդիկ` հոգատար, ուրախության, բայց ավելի կարևոր է՝ վշտի պահին իրար ձեռք մեկնող: Այո՛, ցավը միայն դրա տիրոջն է պատկանում, բայց չէ՞ որ հիշողություն գոյություն ունի, որը չես կարող ջնջել, մոռանալ այն, ինչ տեղի է ունեցել ամիսներ առաջ: Սա է մեզ մարդ պահում աշխարհի երեսին, չի թողնում կորցնենք մեր դեմքը:
Այո՛, մարդ եմ, որն ավելի հաճախ չի կարողանում անգամ սեփական ուրախությունն ու ծիծաղն արդարացնել, մինչդեռ մարդիկ, որոնք ուղիղ պատասխանատվություն են կրում այդ ուրախությունը մեզանից խլելու մեջ, ծափահարում են երկրի օրենսդիր մարմնում, ծափահարում են իրենց առաջնորդին, չգիտես էլ՝ որ մի արժանիքի համար: Ծափերից հետո տհաճությունն անչափ էր, ու հենց այդ պահին հասկացա բոլորին, ովքեր չեն կարողանում զսպել իրենց և չհայհոյել: Խորհրդարանը երկրի առջև ծառացած խնդիրները քննարկելու և լուծելու ուղիներ գտնելու թիվ մեկ հարթակներից մեկն է, այնտեղ են հավաքվել ամենասովորական մարդիկ, նրանք, որոնք այդտեղ են հասել, քանի որ ՀՀ քաղաքացին թյուրիմացաբար վստահել է, հավատացել նրանց: Նույն այդ իշխանավորները հերթական անգամ իրենց քաղաքացուն ոտնատակ տվեցին, իմ ու իմ հարևանի, բարեկամի, ծանոթի ու անծանոթի ընտրած կամ չընտրած պատգամավորները երիցս ստորացրեցին քաղաքացուն՝ ծափահարելով պատերազմում պարտված իրենց առաջնորդին՝ միայն հանուն նրա, որ ցույց տան իրենց հավատարմությունը, հանուն այն բանի, որ վաղը փորձեն նորից մեկ աթոռ զբաղեցնել Ազգային ժողովում: Իրավունք չունեիք ծափահարելու, եթե անգամ այս պատերազմում մենք հաղթած լինեինք, բայց գեթ մեկ զոհ ունենայինք։
Հավատարմությունը կարող եք այլ տեղ ու այլ կերպ ցուցադրել, բայց ոչ վերջնականապես պատվազրկելով ինքներդ ձեզ ու խաղալով մեր զգացմունքների հետ: Մի «պակլոն» էլ տայիք, և տեսարանը կատարյալ կլիներ: Իսկ ո՞ւր մնաց պատիվը, ո՞ւր մնաց այն գիծը չանցնելը, որ կարողանաք վաղը, մեկ ամսից, մեկ տարուց ազատ ու հանգիստ շրջել Հայաստանում, ոչ թե գլխիկոր ու ամոթով։ Բայց արդյո՞ք ամաչում են։ Բնավ: Պատգամավորներից մեկն էլ պնդում է՝ «բոլորս մի նավում ենք, եթե այն, Աստված մի արասցե, խորտակվի, խորտակվելու ենք բոլորս: Փաշինյանը կարողանում է թիավարել այն»: Այստեղ արձագանքը կարող էր լինել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի խոսքով՝ իյա, իրո՞ք: Մեկը չեղավ հարցնի՝ ո՞ւր ենք գնում այդ նավով, դեպի վերջնական կործանո՞ւմ: Ձեր դռները կոտրում են իրենց հարցերի պատասխանին սպասող մարդիկ՝ ձեր հպարտ քաղաքացիները, թե՞ հիմա նրանք խանգարում են ձեր վերընտրվելուն։ Ամեն բառից հետո «նախկին», ամեն բառից հետո ատելություն, ամեն բառից հետո ոչ ադեկվատ պահվածք, հոխորտանք, սպառնալիք և պատգամավորների անպատասխան մնացած հարցեր։ Լավ, այսպես ո՞ւր:
Ձեզ հետ ապագա կառուցելն անհնարին է, բայց ամենակարևորը՝ ստորացուցիչ յուրաքանչյուր քաղաքացու համար: Անհաշտ եմ այն մտքի հետ, որ զոհերի մասին խոսելիս կարելի է պլ յուս-մինուս ասել, եթե անգամ հետո ներողություն էլ խնդրես նման ձևակերպման համար, անընդունելի է, երբ կորցնում ես մարդկային դեմքդ, ուրեմն հասել ես վերջնագծին: Գիտեք՝ կար ժամանակ, երբ անբարոյականություն էին ասում, իմ պատկերացման մեջ հայտնվում էին թեթևաբարո կանայք, բայց հիմա գիտեմ, որ անբարոյականությունն այլ երանգներ ու դրսևորումներ էլ ունի: Երբեմն այդ կանայք ավելի բարոյական կարող են համարվել, քան շատ-շատերը:
Հ. Գ. Նոյեմբերի 9-ին չհեռացաք, շարունակում եք, ինչպես ճիշտ բնորոշում են, սոսնձված մնալ աթոռներին, իբր հանուն Հայաստանի ու քաղաքացու, բայց Ադրբեջանում ձեր ամոթի պուրակի բացումից հետո, մի երևույթ, որը նորմալ մարդուն զրկում է բանականությունից, դուք պետք է համարձակություն գտնեիք ձեր մեջ ու հեռանայիք: Չարեցիք դա, որովհետև Հայաստանը պետք է լիովին կործանեք ու նոր միայն գնաք: Սա է ձեր ծրագիրը»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 17․04.21թ. համարում։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ