ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաղաքական պատասխանատվության և բարոյական բաղադրիչի ավերածությունը տիեզերական մասշտաբի է․ «Փաստ» 04/17/2021 09:01 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Եթե պետության վախճանի թեմայով ողբերգական ֆիլմ նկարահանվեր, ապա, վստահաբար, Հայաստանի ԱԺ իշխանական մեծամասնության ծափերի դրվագը բոլոր նոմինացիաներում կհաղթեր՝ բառի վատ, խայտառակ ու ամոթալի իմաստով։
Այս իշխանությունն իր հետևից համատարած թողնելու է փլատակներ՝ տնտեսությունում, բանակում, ամենուր, սակայն քաղաքական պատասխանատվության և առհասարակ բարոյական բաղադրիչի ավերածությունը տիեզերական մասշտաբի է։ Եվ սա է այսօր գլխավոր հարցը՝ ինչի՞ համար եք ծափ տալիս՝ պետության վախճանի՞։
Պատգամավորի մանդատը, նախարարի աթոռը և, թերևս, ամենակարևորը՝ պարգևավճարը, դարձել են այս մարդկանց խմբակի համար պետության վախճանի համար ծափ տալու փոխհատուցումը։
Բայց, միևնունն է, հետո գրոշի արժեք չի ունենալու «բա ի՞նչ անեինք, մենք դրա ձեռքը գերիներ էինք» բովանդակությամբ արդարացումները, քանի որ այդ կոլեկտիվ դըմփդըմփ-հու-ի մեջ խլացան Եռաբլուրի լուռ ձայները, ազգի բաց, արնահոսող վերքի մրմուռը, ի վերջո՝ հայրենիքի շունչը։ Ինչևէ, առաջ անցնենք։
Հաճախ ենք տեսել, թե ինչպես են հարևան երկու կին սուրճի բաժակի շուրջ ժամերով բամբասում։ Պատմում, թե «պողոսը» ինչ ասեց, ինքը ինչ պատասխանեց, հետո «պողոսը» ինչ հակադարձեց, ինքը ոնց «պողոսի պորտը տեղը դրեց»։ Համաձայն եմ՝ կողքից տհաճ տեսարան է։ Բայց երբ բամբասկոտ կնոջ կերպարի մեջ է մտնում երկրի ղեկավարը և նրա թիմը, դա պարզապես խայտառակություն է, աղետ։ Քանի կար, հոխորտում էր, թե «չկասկածեք գերագույն գլխավոր հրամանատարի ունակություններիս վրա», հետո թե՝ «բա վարչապետը մա՞րտ է ղեկավարում, ես ի՞նչ կապ ունեմ»: Էլ չենք խոսում տարբեր մակարդակի զրույցների, քննարկումների, նույնիսկ փակ նիստերի մանրամասների հրապարակման մոլուցքի մասին:
Հրեշավոր օպերացիա է կազմակերպում, որին զոհ է գնում 7-8 հարյուր զինծառայող, հետո ասում է, թե «ես մոդերատոր էի, գեներալներն են իրականացրել։ Ես ի՞նչ կապ ունեմ»։
Նիկո՛լ, ինչպես դու ես հաճախ ասում, «է, հա, ձե՞ռ ես առնում», բա դու, բացի աղետ ու արյուն բերելուց, ուրիշ բանի ընդունա՞կ ես։ Անմեղ երեխայի պես անընդհատ հարց ես տալիս, թե «ի՞նչն այնպես չեմ արել, ի՞նչն եմ սխալ արել»։ Ամեն ինչը... Իսկ ի՞նչն ես ճիշտ արել։ Գեթ մեկ օրինակ բեր։ Չկա այդպիսին, պարզապես չկա։ Ու այս ֆոնին է, որ վերադարձել ես մինչպատերազմական հոգեվիճակին ու հռետորաբանությանդ։ Խոսում ես ապագայից։ Ի՞նչ ապագա։ Ինչքան շատ ես ապագայից խոսում, այնքան այդ ապագայի տեսլականը խամրում է։ Հայ ազգը քո «զրոյական կետի» անդառնալի ողբերգական հետևանքներն արդեն ճաշակեց, բավ է։
Այո, Հայաստանն ու Արցախը ապագա ունեն, վերածնունդ կապրեն, բայց մի փոքրիկ դետալ կա, որ հաշվի չես առել, Նիկո՛լ, այդ ապագայում դու և քո թիմը ապագա չունեք։
Եվ ի վերջո փոխիր «փչացած պլաստինկադ»։ «Նախկինների, թալանի, կոպեկ առ կոպեկի» մասին արդեն ուղեղ սղոցող, անբովանդակ ու էժան զրույցներդ էլ ոչ մեկի չեն հետաքրքրում, քանի որ մեր կորուստներն ու ապագայի անորոշություններն այդ էժանագին բամբասանքներով չես փոխհատուցի։
Այսպիսով, տիկնայք և պարոնայք հայրենակիցներ, հայկական երկու պետությունները, հայ ժողովուրդն ապրում են մեր պատմության ամենաողբերգական և ամենաամոթալի էջերից մեկը, բայց այդ ընթացքն ուղեկցվում է այս ամենի պատասխանատուների և մեղավորների բուռն ծափահարությունների ներքո։ Սա հակաբնական, հակաքաղաքագիտական, հակամարդկային և, ի վերջո, հակապետական ընթացք է, որը պետք է հայ հասարակությունը կանգնեցնի։ Մենք արդեն ոչ թե ընտրության, այլ խորը ճամփաբաժանի առաջ ենք՝ կա՛մ Նիկոլ, կա՛մ ապագա ունենալու շանս։ Ուրիշ այլընտրանք չկա»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 17․04.21թ. համարում։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից