Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան 11/21/2024   17:12 Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:40 Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   16:26 Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը 11/21/2024   16:24 Հանրային գիտակցությունը պատրաստում են իշխանությունը Նիկոլ Փաշինյանի կնոջը փոխանցելուն. վաղն ասելու են՝ Ալիևի հետ կին ուղարկենք բանակցելու. Չախալյան (տեսանյութ) 11/21/2024   16:22 ՄՔԴ-ն Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/21/2024   15:46 Օրբանի կարծիքով՝ Արևմուտքի հինգդարյա գերիշխանությունն ավարտվել է 11/21/2024   15:45 Պարեկային ոստիկանությունը պետության աչքն է, տեսնո՞ւմ են մայրուղին քանդում են, պետք է թույլտվությունն ուզեն. Փաշինյան (տեսանյութ) 11/21/2024   15:30 Հավաք անցկացնելուն մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 11/21/2024   15:19 ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550․000 ԱՄՆ դոլար շուկայական արժեքով, առանձնապես խոշոր չափերի «կոկաին» տեսակի թմրամիջոցի ներմուծումը
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   07:58 ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստը դրական է. ինչ է սպասվում Գյումրիում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   08:07 Ով կփոխարինի Գնել Սանոսյանին․ «Հրապարակ» 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   08:18 Ամենակարևորը ՆԳՆ-ի հարցն է․ «Հրապարակ» 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին

Հայաստանում, Արցախում կա ապագա. աշխատանքով, մեր հայրենիքի ամեն քառակուսի մետրը շենացնելով՝ հասնելու ենք այդ ապագային. Փաշինյանն այցելել է Վայոց ձորի մարզ 04/17/2021   22:08  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց ձորի մարզի Ռինդ, Զառիթափ, Խնձորուտ և Գետափ համայնքներ: Կառավարության ղեկավարը հանդիպել է տեղի բնակիչներին, անդրադարձել երկրում ստեղծված իրավիճակին, արցախյան պատերազմի հանգամանքներին, տնտեսության զարգացման հեռանկարներին և առաջիկա ծրագրերին:

Հանդիպումները սկսվել են 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված հայորդիների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով։ Յուրաքանչյուր համայնքում վարչապետ Փաշինյանը հնչեցրել է տվյալ համայնքներից զոհված հայորդիների անունները, այցելել է զոհերի շիրիմներին:

Դիմելով համայնքների բնակիչներին՝ վարչապետը նշել է.

« Սիրելի ժողովուրդ,

շատ կարևոր է պատասխանել հարցին, թե ինչու ընկան մեր տղաները: Այդ հարցն ունի շատ հստակ պատասխան՝ որպեսզի Արցախի Հանրապետությունը կանգուն մնա: Եվ պետք է արձանագրենք, որ այո՛, Արցախը, թեկուզ վիրավոր, բայց կանգուն է: Եվ պետք է արձանագրենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի նպատակն ընդհանրապես Արցախը վերացնելն էր որպես սուբյեկտ: Եվ մեր տղաների, մեր զինվորների, մեր բանակի շնորհիվ է, որ կարողացանք, այո՛, դժվար դիմակայել 44-օրյա պատերազմում: Այո՛, Արցախը վիրավորվեց, մենք բոլորս վիրավորվեցինք, խոցվեցինք, բայց, Արցախը կանգուն է, Հայաստանի Հանրապետությունը կանգուն է:

Եվ ուզում եմ վերջին շրջանի մի շարք իրադարձությունների վրա ձեր ուշադրությունը հրավիրել: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մի քանի օր առաջ հանդես եկան հայտարարությամբ, որտեղ ընդգծում էին Ղարաբաղի հարցի կարգավորման անհրաժեշտությունը՝ այսպիսով ընդգծելով հարցի չկարգավորված լինելը: Սա ինչո՞վ է կարևոր: Նրանով, որ Ադրբեջանը փորձում էր ներկայացնել, թե Ղարաբաղի հարցը լուծված է այլևս, որ Ղարաբաղի հարց չկա: Բայց համանախագահներն ընդգծեցին, որ հարցը պետք է կարգավորվի, ընդ որում կողմերին հայտնի սկզբունքների և էլեմենտների հիման վրա: Ես ուզում եմ հիշեցնել, որ այդ էլեմենտներից կարևորագույնն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է: Եվ  կարող ենք արձանագրել, որ միջազգայնորեն պահպանվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ու դա նաև մեր տղաների կյանքի և հերոսության գնով:

Եվ ես այս առումով ուզում եմ նաև անդրադառնալ մեր անվտանգության խնդիրներին, որովհետև շատ է հարց հնչում, թե ի վերջո Հայաստանի և Արցախի անվտանգությունն ինչ համակարգով պետք է պահպանվի: Հայաստանի և Արցախի անվտանգությունն այսօր հենված է և երեկ էլ է հենված եղել, այսօր առավել ևս հենված է հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքի, գործընկերության վրա: Եվ ուզում եմ ընդգծել, որ մեր անվտանգային համակարգի կարևորագույն բաղադրիչներից մեկը հայ-ռուսական համատեղ զորախումբն է, ինչի տրամաբանությամբ նշանակում է, որ հարձակումը Հայաստանի վրա նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա:

Նաև Արցախում խաղաղապահ կոնտինգետի տեղակայումն անվտանգության էական երաշխիքներ է ավելացնում Արցախի համար: Բայց, այնուամենայնիվ, ես նաև ուզում եմ ընդգծել մի հետևյալ հանգամանք: Օրինակ՝ Ղարաբաղի 44-օրյա պատերազմի համատեքստում շատ է խոսվում այն մասին, թե ինչպիսին էր Ռուսաստանի դերը կամ ինչու այնպիսին չէր, որի շուրջ Հայաստանում ոմանք մտածում էին, որ այդպես պետք է լինի: Եվ այս համատեքստում ինչպե՞ս ենք մենք գնահատում հայ-ռուսական բարեկամությունը, ռազմավարական գործընկերությունը:

Իհարկե, հայ-ռուսական բարեկամությունը, գործընկերությունն ամուր է, ինչպես միշտ է ամուր եղել, ինչպես շարունակելու է ամուր մնալ: Ռուսաստանը մեր դաշնակից պետությունն է: Ռուսաստանը մեր եղբայր պետությունն է, բայց կրկին ուզում եմ արձանագրենք՝ Ռուսաստանն Ադրբեջանի թշնամին չէ և Ադրբեջանն էլ Ռուսաստանի թշնամին չէ: Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ կատարել է իր բոլոր պայմանագրային պարտավորությունները, որովհետև անվտանգային այն մեխանիզմը, որն ունեցել ենք, տարածվել է Հայաստանի Հանրապետության վրա, Հայաստանի Հանրապետության սահմաններից ներս:

Իսկ թե ինչպիսին են Հայաստանի Հանրապետության սահմանները, այդ նկարագրությունը դեռևս տրվել է 2010թ. Հայաստանում ընդունված Վարչատարածքային բաժանման մասին օրենքով: Ուզում եմ, որ այդ նրբությունը դուք հաշվի առնեք՝ 2010թ. Հայաստանի Հանրապետությունում ընդունվել է օրենք՝ Վարչատարածքային բաժանման մասին, որտեղ ընդգծվել է, որ Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքից արևելք Ադրբեջանի Հանրապետությունն է: 2010 թվականին: Ոչ թե Արցախի Հանրապետությունն է, այլ Ադրբեջանի Հանրապետությունն է: Արձանագրվել է, որ Կապան քաղաքից արևելք Ադրբեջանի Հանրապետությունն է, ոչ թե Արցախի Հանրապետությունն է, այլ Ադրբեջանի Հանրապետությունն է:

Ես այսօր պատերազմի մանրամասներին շատ չեմ անդրադառնա, որովհետև նախորդ օրը խորհրդարանում մի ամբողջ օր հարցուպատասխանի և ծավալուն ելույթի միջոցով այդ թեմային անդրադարձել եմ: Բայց ուզում եմ նաև ընդգծել՝ այո՛, իմ գնահատականն այն է, որ 44-օրյա պատերազմն անխուսափելի էր, որովհետև 2018թ. դրությամբ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հարցով զիջումների իմաստով, ըստ էության, հասել էր իր կարմիր գծերին և հատել էր այդ կարմիր գծերը: Այլընտրանք չկար, քան փորձել կանգնել և պաշտպանել մեր իրավունքը և պաշտպանել հայ ժողովրդի ու Արցախի ժողովրդի շահը:

Բայց ձեզ ավելին ասեմ՝ նույնիսկ, եթե մենք այդ զիջումների գնով փորձեինք գնալ խաղաղ կարգավորման, կրկին լինելու էր պատերազմ: Ինչո՞ւ, որովհետև միջնորդական շրջանակների միջև և տարածաշրջանում հակասություններն այնքան էին խորացել, որ չէր լինելու որևէ լուծում, եթե նույնիսկ Հայաստանն իր շահերին ոչ համապատասխան որևէ լուծման համաձայնվեր: Չէր լինելու որևէ լուծում, որին կհամաձայնեին այլ խաղացողներ: Եվ, հետևաբար, այս հակասությունների կոնտեքստում պատերազմը ծագելու էր անխուսափելիորեն:

Բայց հիմա գլխավոր հարցն է՝ ինչպե՞ս հաղթահարել այս պարտությունը, ինչպե՞ս հաղթահարել այս հարվածը: Իմ պատասխանը մեկն է՝ աշխատանքով, ստեղծարար աշխատանքով: Վայոց ձորի մարզի վարելահողերի 74 տոկոսը չի մշակվում, ժողովուրդ: Այդ 74 տոկոսը չի մշակվել 25-30 տարի: Դա նշանակում է՝ այդ 74 տոկոսի վրա արժեք չի ձևավորվել: Այդ արժեք չձևավորվելու հետևանքով պետական բյուջե այդքան քիչ եկամուտ է մտել, մարդկանց տներ, ընտանիքներ քիչ եկամուտ է մտել, այդքան թերֆինանսավորվել է բանակը, այդքան թերֆինանսավորվել են ճանապարհները, այդքան թերֆինանսավորվել է կրթությունը, այդքան թերֆինանսավորվել է առողջապահությունը: Եվ, հետևաբար, մեր հարցերը պիտի լուծենք աշխատանքի միջոցով: Վայոց ձորի հողերը պետք է մշակվեն: Իհարկե, մենք պետք է հասկանանք. մի մասը սահմանային պատճառներով չի մշակվում: Դա էլ պետք է լուծենք: Մի մասը ոռոգման ջրի բացակայության պատճառով չի մշակվում: Դա էլ պիտի լուծենք: Հայաստանի լեռներում տարեկան ձևավորվում է 7 մլրդ խորանարդ մետր ջուր: Մենք դրանից ամբարում ենք ընդամենը 1 մլրդ խորանարդ մետրը: Եվ քաղաքականություն պետք է մշակենք, որ Հայաստանում ջրամբարաշինության ծավալուն ծրագիր  իրականացվի:

Հաջորդը՝ մենք գյուղացիների համար եկել ենք նոր առաջարկով: Պետք է  խթանենք, որպեսզի համատարած անցում կատարվի կաթիլային ոռոգման: Եվ ուզում ենք հետևյալ ծրագիրը գործարկել. մինչև երեք հեկտար այն հողերը, որոնք կանցնեն կաթիլային ոռոգման, հինգ տարի իրենց սեփականատերերից ջրի փող չենք գանձի: Եվ մենք այս ծրագիրն անպայման գործարկելու ենք: Այսինքն՝ անվճար կլինի ջուրը նրանց համար:

Հաջորդը, գործարկել ենք ուսուցիչների աշխատավարձերի անընդհատ բարձրացման ծրագիր, այսինքն՝ շարունակական: Եվ այս տարվա նոյեմբերից այն ուսուցիչները, ովքեր կանցնեն ատեստավորում՝ կստանան 30-50 տոկոս բարձր աշխատավարձ: Եվ այս պրոցեսի արդյունքում դպրոցներում կունենանք միայն որակյալ ուսուցիչներ, որոնք պատշաճ և բարձր աշխատավարձ կստանան: Մենք միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի գյուղում և Երևանի կենտրոնում դպրոցական կրթության որակը մոտեցնենք իրար: Դրա համար առաջինը՝ հեռավար կրթության ինստիտուտ կստեղծենք, որ օրինակ, Երանում ուսուցիչը դաս վարի, որտեղ ուսուցիչների պակաս կա՝  ինտներնետի միջոցով այդ դասը հեռարձակվի նաև այդտեղ, ուրիշ գյուղերում: Դասասենյակում ներկա կլինի միայն ինստրուկտոր ուսուցիչ, ով երեխաների ներկայությունը և ուշադրությունը կապահովի:

Հայաստանի տնտեսությունը պետք է զարգացնել: Ինչպե՞ս, պետք է գնանք, այո՛, կոմունիկացիաների բացման: Այսօր բոլորն ուզում են վախեցնել՝ ի՞նչպես կլինի, որ Ադրբեջանը Հայաստանով ճանապարհ ունենա դեպի Նախիջևան: Իմիջայլոց, այդ միջանցքի տրամաբանութունը շատ է շահարկվում: Ադրբեջանն անընդհատ հայտարարում է՝ «Զանգեզուրի միջանցք, Զանգեզուրի միջանցք»: Մենք հարց ենք տալիս, ընդգծելով՝ համատեղ ստորագրված փաստաթղթի մեջ ո՛չ Սյունիք, ո՛չ Զանգեզուր, ո՛չ Մեղրի, ո՛չ էլ միջանցք արտահայտություն կա:

Նրանք շարունակաբար ասում են՝ մենք «Զանգեզուրի միջանցք» ենք ունենալու: Լավ, հայտարարում են՝ հայտարարում են, մենք էլ ուրեմն Նախիջևանի միջանցք ենք ունենալու, մենք էլ ուրեմն հյուսիս-ադրբեջանական միջանցք ենք ունենալու: Այսինքն ճանապարհ կտանք՝ ճանապարհի դիմաց: Պատկերացրեք, Հայաստանի տնտեսությունն ինչ փոփոխություններ կապրի, եթե ունենանք երկաթուղի Իրանի Իսլամական Հանրապետության հետ և Ռուսաստանի Դաշնության հետ: Սա մեր կարևորագույն խնդիրն է, որից հետո Հայաստանը հնարավորություն կստանա օգտվելու իր ամենամեծ հարստությունից:

Հայաստանը պղնձի պաշարներով ամենահարուստ երկրներից մեկն է: Այսօր պղինձը հռչակվել է 21-րդ դարի նավթ: Եվ երկու օր առաջ պղնձի գինը սահմանեց պատմական ռեկորդ՝ մեկ տոննայի դիմաց հատեց 9 հազար դոլարը: Բայց մեր ազգային հարստությունից չենք կարողանում լիարժեք օգտվել, որովհետև հանքաքար արտահանող երկիր ենք: Երկաթուղու բացումը մեզ հնարավորություն կտա Հայաստանում պղնձաձուլարան հիմնել: Սա նշանակում է, որ ոչ թե հանքաքար կարտահանենք, այլ մետաղ կարտահանենք, բայց ոչ թե նույնիսկ մետաղ կարտահանենք, այլ մետաղի վերամշակված ապրանք՝ պղնձալար, կաբել: Ինչո՞ւ է պղնձի գինը բարձրանում, որովհետև հիմա էլեկտրոմոբիլների, կանաչ էներգետիկայի, այլընտրանքային էներգետիկայի դար է, իսկ այլընտրանքային էներգետիկայի և էլեկտրոմոբիլների համար ամենակարևոր կոմպոնենտը պղինձն է: Սա նշանակում է՝ կկարողանանք վերականգնել Հայաստանի երբեմնի արդյունաբերության մակարդակը, որովհետև տնտեսությունը կհիմնվի պղնձի վրա, պղինձը կվերամշակվի՝ կդառնա կաբել և տասնյակ այլ արտադրանքներ, արևային պանելներ: Երեք ուղղությունների մասին մեր հիմնական և հիմնարար պատկերացումներն ասացի՝ անվտանգություն, հանրակրթություն, գյուղատնտեսություն և արդյունաբերություն: Այս ճանապարհով մենք պետք է զարգանանք և գնանք առաջ:

Ուզում եմ նաև մի քանի քաղաքական հարցերի անդրադառնալ: Օրինակ, մեր իշխանության մասին վերջին ամիսներին այսպիսի մի բան են տարածում, ասում են՝ իբր մեր իշխանությունը թույլ է: Բայց ձեզ ուզում եմ հետևյալն ասել՝ 2020 թվականի նոյեմբերից հետո մեր իշխանության հեռացումն ով ասես չի պահանջել: Այսպես ասած, ես դա անվանում էի պսևդոէլիտայի բունտ ընդդեմ կառավարության: Իսկ եթե թույլ իշխանություն լիներ մեր իշխանությունը՝ այսքան փորձությունները ո՞նց կանցներ:

Ո՛չ, մեր իշխանությունն ուժեղ է կամ մեր իշխանությունն ի՞նչ պետք է աներ, որ ասեին՝ ուժեղ իշխանություն է: Ի՞նչ, պետք է մտնեինք խորհրդարանում գնդակահարեինք երկրի քաղաքական էլիտային կամ պետք է մեկն ասեր՝ «պրիվետ Նիկոլ», պետք է տանեին ծեծելով զուգարանում սպանեին, որ ասեին՝ տեսեք ինչ ուժեղ իշխանություն է: Թույլ իշխանություն ենք, որ ոչ Բադեն-Բադենում ենք տուն ձեռք բերել, ոչ հունական կղզիներում, ոչ շվեյցարական բանկերում միլիոններ ունենք, ոչ հայկական բանկերում միլիոններ ունենք:

Ո՛չ, մենք ուժեղ իշխանություն ենք, բայց մենք ուժեղ ենք ձեզնով, ժողովուրդ: Մենք ուժեղ ենք, մենք ինչո՞ւ ենք մինչ այսօր կանգնած այստեղ, որովհետև մեր իշխանությունը հենված է եղել ձեզ վրա: Փողի վրա չի հիմնված եղել, կրիմինալի վրա չի հիմված եղել, ձեր վրա է հիմնված եղել: Բայց ես եկել եմ այստեղ երկու բան ասելու: Առաջինը՝ ներողություն խնդրելու ձեզնից այն բոլոր հիասթափությունների համար, որ այս ընթացքում ձեզ պատճառել ենք, իսկ դրանք անշուշտ եղել են:

Որոնք են եղել օբյեկտիվ, որոնք՝ սուբյեկտիվ, դա ուրիշ թեմա է: Ես ցանկանում եմ ներողություն խնդրել, բայց նաև գիտեմ, որ դուք գիտեք՝ մենք չարամիտ որևէ բան չենք արել: Եղել են իրավիճակներ, որ մեզ համար եղել են անհաղթահարելի: Բայց ուզում եմ հիասթափության մի կոնկրետ օրինակի մասին խոսել և ցույց տալ, որ ամեն ինչ այդքան էլ պարզ չէ և ամեն ինչ այդքան էլ վատ չէ: Օրինակ, շատ է խոսվում արդարության ու արդարադատության մասին: Շատ են ասում՝ այս մեկն ինչո՞ւ նստած չէ, այն մեկն ինչո՞ւ նստած չէ: Ընդհանրապես արդարության և արդարադատության անկյունաքարը հետևյալն է՝ կա մի հայտնի բանաձև, ասում են՝ եթե ուզում ես երկրում հաստատել արդարութուն և արդարադատություն, պետք է հետևես հետևյալ սկզբունքին՝ ավելի լավ է մեղավորը մնա ազատության մեջ, քան անմեղ մարդը հայտնվի բանտում: Ինչո՞ւ է սա այսպես ասվում, որովհետև մեղավորին այսօր չէ, վաղը, վաղը չէ մյուս օրը կբռնես և կենթարկես իրեն արժանի պատասխանատվության, և դա կլինի արդարություն: Բայց եթե անմեղին բանտ նստեցնես՝ 3 տարի, 5 տարի, 10 տարի, հետո ներողություն էլ խնդրես, իր նկատմամբ տեղի ունեցածն անարդարություն է, այլևս չես վերականգնի:

Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի այսպիսի փաստի վրա. այսօր Երրորդ Հանրապետության պատմության մեջ ամենաքիչ կալանավորված և դատապարտված անձը կա Հայաստանի Հանրապետությունում: Հայաստանի բանտերում երբեք այնքան քիչ մարդ չի եղել, քան այսօր: Սա ի՞նչ է նշանակում. սա նշանակում է, որ մենք արդարության և արդարադատության հարցում էլ ենք շատ լուրջ հաջողության հասել, որովհետև կարող ենք ասել, որ Հայաստանի բանտերում անմեղ մարդիկ չկան: Այո՛, բազմաթիվ պոտենցիալ հանցագործներ կան, որոնք ազատության մեջ են: Եթե նրանք հանցանք են գործել՝ նրանց պատասխանատվության ժամն անխուսափելիորեն հասնելու է, բայց բանտում անմեղ մարդ չկա: Եվ սա ամենամեծ և ամենակարևոր նվաճումն է:

Հաջորդ խնդիրը, որին ուզում եմ անդրադառնալ, հետևյալն է. ոմանք ուզում են ասել, թե Երրորդ Հանրապետության պատմության մեջ սփյուռքի հետ հարաբերությունները լավ է եղել, այս իշխանության օրոք հարաբերությունները վատացել են: Այս հարցի մասին էլ կարող ենք թվերով խոսել: Որեմն, «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թվականին: «Հայաստան» համահայկական հիմնադրամին սփյուռքից մինչև 2018 թվականն արվել է 289 միլիոն դոլարի նվիրատվություն: Թվերը հիշեք: 2018 թվականից հետո «Հայաստան» համահայկական հիմնադրամը հավաքել է 247 միլիոն դոլար: Իհարկե, դրա զգալի մասը, մեծ մասը 44-օրյա պատերազմի ընթացքում: Բայց նույնիսկ 44-օրյա պատերազմի ընթացքում «Հայաստան» հիմնադրամը հավաքել է նախորդ 28 տարվա հավաքածի ավելի քան 70 տոկոսը: Եվ սա ինչի՞ մասին է վկայում. որ իշխանությանը չվստահեին՝ այդ միջոցները չէին նվիրաբերի հիմնադրամին: Փորձեցին կասկածի տակ դնել, թե ինչքանով է հիմնադրամի միջոցներն արդյունավետ ծախսվել, դա էլ չստացվեց: Եվ հիմա հայտարարել ենք, որ Արցախում ավելի քան 100 մլրդ դրամի բնակարանաշինության և ենթակառուցվածքների ծրագրեր ենք իրականացնելու: Սա նշանակում է, որ այս մի ծրագրով «Հայաստան» համահայկական հիմնադրամն ավելի մեծ կամ նույնպիսի ծրագիր է իրականացնելու, քան նախկինում Արցախում իրականացված  բոլոր ծրագրերը միասին վերցրած: Սա շատ կարևոր արձանագրում է՝ մեր խոսակցությունը շարունակելու համար:

Բայց երկրորդ հիմնական ասելիքը: Առաջին ասելիքն այն էր, որ ուզում էի ձեզնից ներողություն խնդրել պատճառած բոլոր հիասթափությունների համար: Երկրորդ ասելիքը հետևյալն է, որ Հայաստանում, այո՛, կա ապագա, որ Արցախում կա ապագա, որ այս երեխաներն ապագա ունեն և այս երեխաների ապագան Հայաստանի Հանրապետությունում է: Մենք պետք է, այո՛,  իրար հետ հաղթահարենք պարտության դառնությունը և իրար հետ բարձր ու հստակ ասենք՝ ապագա կա: Մենք իրար հետ պետք է պայմանավորվենք, որ մեր երեխաների, մեր երկրի, մեր հայրենիքի ապագայի համար անմնացորդ շարունակելու ենք նվիրված լինել, և աշխատանքով, մեր հայրենիքի ամեն քառակուսի մետրը շենացնելով՝ հասնելու ենք այդ ապագային: Եկենք խոստանանք իրար, որ դա անպայման անելու ենք, որովհետև դա մեր պարտքն է, մեր առաքելությունն է նաև մեր նահատակների հիշատակի առաջ: Եվ այո ՛, մենք պետք է ունենանք ազատ, երջանիկ և հզոր երկիր:

Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարվում եմ բոլորիդ առաջ: Կրկին ներողություն եմ խնդրում ձեզ պատճառված բոլոր հիասթափությունների համար, բայց, այնուամենայնիվ, վերջում բարձր ու վստահ ասում եմ՝ ապագա կա, կա ապագա ժողովուրդ և հավատացեք դրան, դուք պարտավոր եք հավատալ, ես համոզված եմ, որ հավատում եք և համոզված եմ, որ կապացուցեք»:

Վարչապետ Փաշինյանը Ռինդ համայնքում ներկա է գտնվել կապիտալ հիմնանորոգված մանկապարտեզի բացմանը։ Ծրագրի իրականացման համար ներդրվել է 127 մլն դրամ, որից 9 մլն դրամը՝ համայնքի, մյուս մասը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից։ Մանկապարտեզը նախատեսված է 100 երեխայի համար, սակայն ներկայումս այստեղ հաճախում են Արենի խոշորացված համայնքի 4 ՝ Ելփին, Չիվա, Արենի և Ռինդ բնակավայրերի 80 երեխաներ: Մանկապարտեզը համալրվել է նաև անհրաժեշտ գույքով:

Կառավարության ղեկավարը ծանոթացել է նաև Վայոց ձորի մարզի Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման 14 կիլոմետրանոց ավտոճանապարհին իրականացված վերառուցման աշխատանքներին: Ծրագրի համար պետական բյուջեից հատկացվել է 1 մլրդ 180 մլն դրամ: Մինչ այս՝ ճանապարհը չէր վերանորոգվել ավելի քան 30 տարի:   

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:59 17/04/2021  |  ԼՐԱՀՈՍՌուսաստանը Հայաստանի նկատմամբ կատարել է իր բոլոր պայմանագրային պարտավորությունները. Նիկոլ Փաշինյանը
20:26 17/04/2021  |  ՄեկնաբանությունԿանխե՛ք իշխանատենչ վիժվածքին. Ռուբեն Հակոբյան
20:22 17/04/2021  |  ՄեկնաբանությունՈրպես հավատացյալ քրիստոնյա՝ ես հրաժարվում եմ հավատալ այն ուժին, որը Նորին Սրբությունը կմերձեցնի դավաճանի հետ. Մինասյան
19:32 17/04/2021  |  ՄեկնաբանությունԵս ունեմ միայն մեկ անձնական թշնամանք և այն թուրքի հանդեպ է. Արա Վարդանյան
16:24 17/04/2021  |  ԼՐԱՀՈՍԶառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման 14 կիլոմետրանոց ճանապարհը հիմնովին վերակառուցվել է. պետբյուջեից հատկացվել է 1 մլրդ 180 մլն դրամ.Փաշինյան
15:49 17/04/2021  |  ԼՐԱՀՈՍՊալատական հեղաշրջում չեն կարող անել, բոլոր սցենարները հաշվարկված են. Փաշինյան
15:26 17/04/2021  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի բանտերում անմեղ մարդիկ չկան.Փաշինյան
15:04 17/04/2021  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի վրա հարձակումը նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա. Փաշինյան
14:57 17/04/2021  |  ԼՐԱՀՈՍՄիլիարդավոր դրամների ծրագրեր ենք իրականացրել ՀՀ-ում, հատկապես Վայոց ձորի մարզում. Փաշինյան
14:25 17/04/2021  |  ԼՐԱՀՈՍԱշխատանքով պետք է շենացնենք և բարեկեցիկ դարձնենք մեր երկիրը. Նիկոլ Փաշինյան

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]