ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երբ վրիպակներն իրականում գուցե ամենևին էլ վրիպակներ չեն. «Փաստ» 04/17/2021 09:07 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Իշխանությունները ողջ թափով պատրաստվում են ընտրությունների՝ չնայած այն հանգամանքին, որ դեռևս հաստատ չէ՝ իրապես ընտրություն տեղի կունենա, թե ոչ։ Նիկոլ Փաշինյանին հավատալը նույնն է, ինչ մաղով ջուր կրես աղբյուրից: Հընթացս վերջինս փորձում է իր վրայից թոթափել կապիտուլ յացիայի և պարտության բեռը և այնպիսի նոր իմիջով հանդես գալ, թե ինքն ի վիճակի է ժողովրդին դուրս հանել հուսահատության ճիրաններից ու նոր հույսեր ներշնչել։ Իսկ կա՞ որևէ իրողություն, որ պատերազմից հետո դեպի դրականն է փոխվել, իհարկե, ոչ։
Որքան ժամանակն անցնում է, այնքան խորն ենք գլորվում ճգնաժամի հորձանուտը։ Նայեք երկրում առկա բարձիթողի ու անկայուն վիճակին, անվտանգության ոլորտի բացերին ու ստեղծված անորոշություններին, օրեցօր ավելացող գնաճին, հուսահատության մթնոլորտի թանձրացմանն ու արտագաղթի նոր հոսքին, և ամեն ինչ պարզ կդառնա։ Բայց այս ամենը չի խանգարում, որ թավշյա առաջնորդը փորձի թացը չորի հետ խառնել։ Երկար ժամանակ իրեն ուղղված քննադատությունների մասին խորհելուց հետո ի վերջո Փաշինյանը հանդես եկավ ընդարձակ ելույթով։ Այդպես նա օրերս խորհրդարանում ներկայացնում էր կառավարության ծրագրի 2020թ. կատարողականի զեկույցը, բայց ամեն ինչի մասին խոսեց, բացի բուն զեկույցից։ Չնայած ի՞նչ կարող էր խոսել 2020 թ.-ի կատարողականի մասին, երբ կառավարությունը այն ամբողջովին տապալել է։
Շատ-շատ՝ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը փորձեր իշխանությունների սխալների համար հայցել հանրության ներողամտությունը, բայց այդ դեպքում ինքն իրեն չէր հարգի, եթե իր ոճի համաձայն մեղադրական ճառ չարտասաներ նախկին իշխանությունների կառավարման ժամանակաշրջանի վերաբերյալ։ Ու իրեն արդարացնելու համար գնացել, փորփրել էր նախկին իշխանությունների ելույթները, հարցազրույցները, առանձին տողեր հանել, որպեսզի դրանցից մեջբերումներ անի ու նրանց մեղադրի ձախողումների ու պարտության հարցում։ Կարծես թե բոլորը մեղավոր են, բացի իրենից՝ այս երեք տարիների կառավարման ու ձախողումների հիմնական պատասխանատուից։ Եվ դեռ քարոզարշավը չսկսված՝ Փաշինյանն իրեն արդեն լիովին քարոզարշավի մեջ է պատկերացնում։ Իրեն թվում է, որ ինչքան շատ էմոցիոնալ ձևով արտահայտվի ու գոռգոռա, այնքան հանրությունն ավելի շատ է իրեն հավատալու։ Բայց Փաշինյանի ելույթը փաստարկվածության առումով շատ հակասական էր, քանի որ դրա որոշ հատվածներ ուղղակի հակասում էին միմյանց, իսկ որոշ մասեր էլ Փաշինյանի՝ նախկինում արված հայտարարություններին։
Բացի այդ, ելույթի մեջ առկա էին նաև առանձին մասեր, որ ընդհանրապես տրամաբանությունից դուրս են։ Տպավորություն էր, որ Փաշինյանը միտումնավոր ձգտում է այնպես խճճել փաստերը, որ ոչ ոք չկարողանա գլուխ հանել։ Ու նրա հայտարարություններն այնքան խճողված ու անհեթեթ էին, որ անգամ նախկին երեք նախագահները հարկ չհամարեցին լուրջ և փաստարկված ձևով արձագանքել՝ մասնավորաբար պատասխանելով, թե «ինչ ուզում է, թող դուրս տա», կամ՝ «միակ զգացողությունը, որ առաջացավ իշխանությունը կորցնողի խուճապահար այս ելույթը լսելիս, խղճահարությունն էր», կամ էլ՝ «նրան պատասխանելն անիմաստ է»։ Իսկ ինչ է ուզում Նիկոլ Փաշինյանը: Նա, կարծես, հերթական փորձն է կատարում հակասական փաստերով ու պոպուլիզմով մանիպուլացնել քաղաքացիներին ու բթացնել հանրության զգացողությունները և խաղալ հասարակության էմոցիաների վրա։ Ուշագրավ է, որ իրեն պետության ղեկավար համարող անձը երկրի ամենաբարձր ամբիոնից մի շարք վրիպակներ թույլ տվեց։
Եթե, իհարկե, դրանք կարելի է վրիպակ համարել, այլ ոչ թե դիտավորություն: Օրինակ՝ նա Արցախի տարածքներն անվանեց «Ադրբեջանի տարածքներ», ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ «Ֆրանսիայի նախագահ», և այլն։ Անգամ արտերկրյա մամուլում Փաշինյանի ելույթն իր «վրիպակներով» ուշադրության արժանացավ։ Բայց հիմա կասեք, թե այդ ո՞ր մի երկրի ղեկավարն է, որ վրիպակներ թույլ չի տալիս իր հայտարարություններում։ Թերևս ոչ մի ղեկավար էլ ապահովագրված չէ լեզվի սայթաքումից, բայց Փաշինյանի դեպքում դրանք ավելի շատ օրինաչափություն են, քան բացառություն՝ մի կողմից, և մյուս կողմից, նորից կրկնենք, հնարավոր է, որ դրանք կա՛մ ենթագիտակցական մտածողության, կա՛մ դիտավորության արդյունք են: Փաշինյանն այս երեք տարիների ընթացքում այդպես էլ չհասկացավ, որ ինքը երկրի ղեկավար է, այլ ոչ թե նախկին խմբագիր կամ ընդդիմադիր պատգամավոր, որն ինչի մասին ուզում, գրում էր կամ լեզվին եկածն ասում:
Արդեն գործադիրի ղեկավարի կարգավիճակում իր ելույթի ցանկացած հատված կամ իր յուրաքանչյուր քայլ պետք է լինի մտածված ու կշռադատված, քանի որ դրանցից յուրաքանչյուրը կարող է լուրջ հետևանքներ ունենալ։ Ու այս հանգամանքն ազդում է ոչ միայն իր, այլև երկրի հեղինակության վրա։ Մանավանդ արտերկրյա հանդիպումների ժամանակ Հայաստանի ղեկավարը պետք է տիրապետի արարողակարգային յուրաքանչյուր մանրուքի, այնինչ Փաշինյանի անլուրջ վերաբերմունքի պատճառով Հայաստանին արտաքին աշխարհում արդեն ոչ ոք լուրջ չի ընդունում»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 17․04.21թ. համարում։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից