ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կողմնորոշվեք՝ մեղադրո՞ւմ եք, որ Քարվաճառը առանց մի կրակոցի է հանձնվել, թե որ կրակոցներից մարդիկ են զոհվել. Լենա Նազարյան 04/16/2021 14:29 | ԼՐԱՀՈՍ
Խորհրդարանում արտահերթ ելույթ ունեցավ փոխխոսնակ Լենա Նազարյանն ու որոշեց անդրադառնալ իշխող ուժին և վարչապետին հնչեցված քննադատություններին։ Նազարյանն ասում է ՝ մեղադրանքները հերիք չէ հակասական են, այլև փաստական հիմք չկա։ Նկատեց, որ չեն խուսափում հարցերից: Վարչապետը օրենքի համաձայն գալիս է Ազգային ժողով եւ բոլոր հարցերին տալիս պարզաբանումներ:
«Սակայն պատերազմի պատճառների եւ ընթացքի վերաբերյալ խոսակցության մեջ ամենամեծ բարդությունն այն է, որ մեղադրական բնույթի հարցեր տվողները հակասում են իրենց»:
Նազարյանը հիշեցրեց, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության գործընկերները հաճախ են հակասական հարցեր բարձրաձայնում՝ մեկ հայտարարում են, որ վարչապետը գեներալների կարծիքն է լսել, չնայած գերագույն գլխավոր հրամանատար էր, մեկ հայտնում որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը միանձնյա է որոշել, ոչ մեկի կարծիքի վրա չի հենվել։ Նազարյանը հարցրեց՝ ինչո՞ւմ են մեղադրում՝ միանձնյա գործելո՞ւ, թե կարծիքներ հաշվի առնելու համար։
«Այս կերպ ոչ մի կերպ չեք օգնում, որ պատերազմի եւ դրա բացահայտման ընթացքի պատճառները հասկանալի դառնան: Ավելի եք խճճում: Դուք չեք զգում այս բեռը եւ, քանի որ պատասխանատվություն չեք զգում, ձեզ թույլ եք տալիս լինել անպատասխանատու: Խճճել ու տարամեկնաբանել եք ամեն ինչ»։
Նազարյանը մեկ այլ դրվագ էլ հիշեցրեց, որ պատերազմից հետո «Իմ քայլից» դուրս եկած պատգամավորը իրենց մեղադրում է, որ պարտությունը իշխող ուժինն է, մոռանալով, որ պարտության ամբողջ ընթացքում խմբակցութան անդամ էր։
«Մեղադրում են, ասում՝ Քարվաճառը հանձնեցիք ու հաջորդիվ մեղադրում զոհերի համար։ Հիմա կողմնորոշվեք՝ մեղադրում եք, որ Քարվաճառը առանց մի կրակոցի է հանձնվել, թե որ կրակոցներից մարդիկ են զոհվել։ Կողմնորոշվեք, եթե իհարկե, ձեր նպատակը կողմնորոշվելն է։ Ես չեմ հավատում, որ ձեր նպատակն այս բարդագույն, անմարդկային պատերազմի պատճառներն ու ընթացքի հանգամանքները հասկանալն է ու ծանր հարցերից տառապող մարդկանց օգնելը: Ես համարում եմ, որ դուք ոչ մի բեռ ձեզ վրա վերցրած, ոչ մի պատասխանատվություն ինքներդ ստանձնած չեք զգում եւ ուզում եք պարզապես ինքնամոռաց մեղադրել, մեղավոր նշանակել, բոլոր մեղքերի համար մի թիրախ գտնել: Սա է ձեր նպատակը»:
Նա նաեւ անդրադարձավ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթին, որն ասել էր, թե Օնիկ Գասպարյանը պատերազմի 4-րդ օրն ասել է, որ պարտվում ենք, բայց վարչապետը պատերազմը չի կանգնեցրել, բայց հիմա կա հնարավորություն, որ Մարուքյանն անձամբ լսի ձայնագրությունը, տեսնի՝ ինչ է խոսվել ԱԽ նիստերում:
«Մարուքյանն ասում է՝ որ ծանոթանանք, ի՞նչ եմ ձեզ ասելու, նկատի ունենալով, որ միեւնույն է իրավունք չունի իմացածը հրապարակելու: Մեզ ոչ մի բան մի ասեք, պարոն Մարուքյան, բայց կարող է վարչապետից այլոց գործողությունների կամ անգործության մասին էլ հարցեր առաջանան: Չեք ուզում իմանալ ճշմարտությունը, որովհետեւ ուզում եք շարունակել մեղադրել մի հոգու: Գուցե պատճառն այն է, որ եթե պարզվի, որ այդ մի հոգին չի մեղավոր կամ միայն այդ մի հոգին չի մեղավոր, ստիպված լինեք կամ լռել, կամ ընդունել, որ այս պատմության մեջ կան այլ պատասխանատու դերակատարներ: Ձեզ պետք է մեկ մեղավոր, մեկ թիրախ, դուք խնդիր չունեք պարզելու իրականությունը, որովհետեւ չեք զգում ոչ բեռ, ոչ պատասխանատվություն»,-հայտարարեց Լենա Նազարյանը:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից