ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլական թիմն այժմ զբաղված է Ադրբեջանի հետ Բարեկամության եւ Համագործակցության մասին Պայմանագրի մշակմամբ. Մինասյան 04/16/2021 22:24 | Մեկնաբանություն
Նիկոլական թիմն այժմ զբաղված է Ադրբեջանի հետ Բարեկամության եւ Համագործակցության մասին Պայմանագրի մշակմամբ։ Այն, ինչ ժողովրդի լեզվով կոչվում է խաղաղ պայմանագիր։ Իսկ փաստերի լեզվով՝ միջազգային իրավունքի մեխանիզմների կապիտուլյացիայի ամրագրում։ Եվ սա իր առաքելության վերջնական ակորդն է: Հայաստանի և հայկական շահերի դավաճանության առաքելությունը բոլոր նրանց ձեռքերով, ովքեր նրան իշխանության բերեցին՝ տարածաշրջանային և գլոբալ ուժային կենտրոններից մինչև Հայաստանի շարքային քաղաքացիներ, ովքեր անվերապահորեն հավատացին նրան, վստահեցին սեփական երազանքի իրականացմանը և հիմա փորձում են իրենց շրջապատող քաոսից ինչ-որ բան հասկանալ։ Այս մասին Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է Տելեգրամ ալիքում:
«Եվ թող ձեզ չթվա, որ այդ պայմանագրի մշակումը իրավիճակային լուծում է։ Նիկոլի դավաճանության էությունը հենց այն է, որ նա հետևողականորեն և նպատակաուղղված գնում էր դրան։ Այդ ծրագրի իրականացման համար նրան պետք էր բարոյալքված և գլխատված բանակ. նա դրան մեթոդաբար հասավ, վերահսկվող խորհրդարանը. նա դրան էլ հասավ, խամաճիկային իշխանությունն Արցախում, և տոտալ պարտված պատերազմը. մենք մինչև հիմա այն մարսում ենք՝ զայրանալով անգործությունից, ստերից ու ցինիզմից։ Նրան կենսականորեն անհրաժեշտ էր մնալ իշխանության մեջ կապիտուլյացիայից հետո, և մեր հասարակության երեսպաշտությունը, որը վերածվեց ընդդիմության անգործության ու թուլության, նրան տվեց այդ հնարավորությունը։
Իր առաքելությունն ավարտելու համար նրան պետք է վերահսկելի խորհրդարան, որը նա հույս ունի ստանալ հունիսին, կեղծված ընտրություններ, իր կողմից ղեկավարվող կառավարություն, որը կնշանակեն այդ վարժեցված պատգամավորները և Սահմանադրական դատարանը, որը Հրայր Թովմասյանի պաշտոնանկությունից հետո կատարում էր բոլոր, կրկնում եմ Բոլոր Նիկոլի հրահանգները։
Ավելին, այս գործում նա օգտվում է բոլոր արտաքին խաղացողների՝ Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, լռելյայն ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի աջակցությունից, որոնք ՄԱԿ-ի ԱԽ-ում արգելափակում են Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցները։ Նույնիսկ Սորոսի գլոբալիստական նախագիծն է աջակցում այդ գործընթացին։ Բոլոր արտաքին խաղացողները պատրաստ են տարածաշրջանը ապաշրջափակել Հայաստանի ապագայի գնով, բացի թերևս Ռուսաստանից, որը չի շտապում աջակցել Հայաստանին առանց՝ Հայաստանն ինքն իրեն պաշտպանելու։
Վիժվածքից՝ խաղաղարար փոխակերպված Նիկոլը, որի շուրթերին է 5000 հայրենասերների արյունը, իր իշխանությունը կցեմենտապատի ստրկամիտ գորշության ծափողջույնների ներքո։
Իր իշխանության ամենասկզբից Նիկոլը հետևողականորեն և շատ հաջող պարտադրել (ու շարունակում է պարտադրել) է բոլորիս իր խաղը։ Խաղը, որում հաղթելու դեպքում նա կմնա այն մարդն, ով խաղաղություն բերեց տարածաշրջան, այլ ոչ թե խղճուկ դավաճան։
Եվ միայն մեզանից՝ Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի խամաճիկ տեսնել չցանկացողներից, կախված է այն, որ դա նրան չհաջողվի»,- գրել է Մինասյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ