ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հարավ, թե՞ արևելք․ մանիպուլյացիա՝ պետական ամենաբարձր մակարդակով 04/16/2021 21:27 | Վերլուծություններ
Փաշինյանը Արցախից անտեղյակ է։ Նա չի տարբերակում Արցախի հարավն ու արևելքը։ Ավելին, չգիտի նաեւ, թե երբ է սկսել պատերազմը։ Իրականում սույն փաստն ավելի ակնհայտ արտահայտվեց այն օրը, երբ վերջինս ԱԺ ամբիոնից անդրադառնալով հայոց հրաշալիքներից մեկին՝ Շուշիին, տգետ իշխանավորի իր դժբախտ ու դժգույն մտքերը հայտնեց։
Արցախի քարտեզից անտեղյակ այս անձը մինչև իր պատգամավոր դառնալն Արցախում չեղած, ապրիլյան պատերազմին էլ մայիսի վերջին մասնակցած, իսկ արցախյան վերջին պատերազմին ընդամենը Ստեփանակերտի բունկերից հետևած լինելով ամեն բան խառնում է։ Պարզորոշ է՝ անգամ լսելով գեներալների հաղորդումներն արցախյան այս կամ այն ճակատում ընթացող գործողությունների մասին, չի կողմնորոշվել՝ որտեղ՝ ինչ իրավիճակ է եղել։
Այդ մասին է վկայում օրերս ԱԺ ամբիոնից հնչած՝ նրա ցուցադրական ելույթը, երբ իր խելքով՝ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին մեղադրում էր՝ թե վերջինս անվտանգության խորհրդի նիստում ասել է՝ «արևելքում մենք մենք ջախջախիչ հակահարված կտանք, կջաջախենք թշնամուն»։ Եվ ի՞նչ։ Ի՞նչ է ուզում սրանով ասել կապիտուլյանտը։ Ի վերջո, Օնիկը ճիշտ է՝ մենք արևելքում հաղթել ենք, պարտության մատնել թշնամուն։ Իսկ այ, հարավում՝ Ջաբրայիլի հայտնի բարձունք՝ Լելե-Թեփեի գործողության ժամանակ՝ պարտվել ենք՝ հարյուրավոր զոհեր տալով․․․ Այս փաստին երեկ իր ՖԲ էջում անդրադարձել է նաև ՀԵՏՔ-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը՝ կոնկրետ օրինակներ բերելով, իրողություններ հիշատակելով․․․
Ի՞նչ է, սա չգիտի կապիտուլյանտը, հարավն ու արևելքը չի տարբերու՞մ, թե՞ այնուամենայնիվ, իրեն «շլանգի» տեղ է դնում՝ այդպիսով փորձելով ժողովրդի ուշադրությունը Լելե-թեփեից, այսինքն, իր և իր ընտանիքի անդամի խելահեղ- մահաբեր հրահանգով իրականացված և խայտառակ կերպով բանակը պարտության մատնած գործողությունից շեղի։
Արդյո՞ք այս պատճառով չէ, որ նա դեմոնստրացիոն հայտարարություններ է անում՝ բոլորի ուշադրությունը փորձելով սևեռել դեպի Օնիկ Գասպարյան։ Այս համատեքստում էլ հարկ է դիտարկել նրա տենդենցիոզ գաղտնազերծումները՝ անվտանգության խորհրդի արձանագրությունների հրապարակումը։
Բայց․․․ Փաշինյանի՝ պետական մակարդակով իրականացված մանիպուլյացիան այս անգամ չստացվեց, քանզի իր ուսապարկերից և զոմբիներից զատ՝ ողջ հայության համար Արցախի հարավն ու արևելքը, հյուսիսն ու արևմուտքը հստակ զանազանելի են։ Այդպես է, քանզի ժողովրդի զավակներն են ծառայել Արցախի չորս կողմերում։ Կռվել ու պայքարել։
Ի դեպ, ուշագրավ մի փաստ ևս շեշտենք՝ արևելյան ուղղության անառիկության վերաբերյալ Օնիկ Գասպարյանի անդրադարձը եղել է նախքան պատերազմը՝ Անվտանգության խորհրդի 2020 թվականի օգոստոսի 21-ի նիստում, հետեւապես այդ գնահատականը չէր կարող որեւէ կերպ վերաբերել 44 օրյա պատերազմին, քանի որ, ի գիտություն նիկոլ Փաշինյանի, ադրբեջանաթուրքական տանդեմը Արցախի դեմ լայնածավալ պատերազմը սկսել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին։
Ընդհանուր առմամբ՝ այսպես կոչված՝ «գաղտնազերծումը» ոչ այլ ինչ է, քան տարբեր ժամանակահատվածների տեքստերից ընդ որում, նաև՝ մինչ պատերազմը միմյանց կցած-կցմցած մտքեր, որոնց կարկատվածությունը զգացվում է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ