ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀԲԸՄ-ի անուրանալի ջանքերը տասնամյակներ շարունակ միտված են եղել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միջև կապերի ամրապնդմանն ու զարգացմանը. ՄԻՊ-ը շնորհավորել է միության 115-ամյակը 04/16/2021 20:23 | Մեկնաբանություն
Արցախը քաղաքակիրթ աշխարհի մաս դարձնելու գործում միությունը տարել և շարունակում է տանել հսկայածավալ աշխատանք՝ ի նպաստ Արցախի մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Ջերմորեն շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդի կյանքում անգնահատելի դեր ունեցող Հայկական բարեգործական ընդհանուր միությանը (AGBU Armenia AGBU) հիմնադրման 115-ամյակի առթիվ։
ՀԲԸՄ-ի անուրանալի ջանքերը տասնամյակներ շարունակ միտված են եղել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միջև կապերի ամրապնդմանն ու զարգացմանը։ Արցախը քաղաքակիրթ աշխարհի մաս դարձնելու գործում միությունը տարել և շարունակում է տանել հսկայածավալ աշխատանք՝ ի նպաստ Արցախի մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության։
Հայկական ինքնության, կրոնի, մշակույթի պահպանման ու զարգացման հարցերը մշտապես գտնվել են ՀԲԸՄ-ի առաջնային ուշադրության կենտրոնում: ՀԲԸՄ-ի կրթության ծրագրերի շնորհիվ հազարավոր մարդիկ կարողացել են ստանալ բարձրորակ կրթություն և ստացած գիտելիքներով նպաստել Հայրենիքի հզորացմանը:
Մարդասիրական առաքելությունը, որը միությունն իրականացնում է Արցախում, Հայաստանում, Սիրիայում, Լիբանանում և այլուր, անուրանալի նշանակություն ունեն տարատեսակ աղետների ու պատրերազմների հետևանքով անելանելի վիճակում հայտնված մեր հայրենակիցների կյանքում։
Մաղթում եմ, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության առաքելությունն այսուհետև ուղղված լինի միմիայն հանուն կայուն զարգացմանը, այլ ոչ թե դժվարին իրավիճակների հետևանքների վերացմանը։
Մեկ դարից ավելի ձգվող մարդասիրական առաքելության ու հայապահպան գործունեության համար Հայկական բարեգործական ընդհանուր միությունն իր օրնիբուն աշխատանքով է վաստակել իր վառ դերը հայոց պատմության մեջ:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Հայկական բարեգործական ընդհանուր միության բոլոր աշխատակիցներին 115-ամյա պատմություն ունեցող թիմի անդամ լինելու առթիվ։
Հատուկ ենք արձանագրում, որ ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակը մշտապես եղել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողքին: Մենք միասին ոչ միայն իրականացրել ենք կրթական, իրազեկման ծրագրեր, մարդկանց սոցիալ-տնտեսական իրավունքների աջակցմանն ուղղված քայլեր, այլ նաև ադրբեջանական զինված հարձակումների հետևանքով մարդու իրավունքների խախտումները աշխարհին ճշգրիտ ներկայացնելուն ուղղված միջոցառումներ: Հատկապես գնահատելի է ՀԲԸՄ դերը 2020 թվականի սեպտեմբեր-նեյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ադրբեջանական պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցանքները վերլուծելու և աշխարհին ներկայացնելու հարցում»,- գրել է ՄԻՊ-ը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ