Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   10:10 Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնության կանանց մրցաշարում 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան

ՀՔԾ-ն Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժել է առանց որեւէ մեկից բացատրություն վերցնելու 04/15/2021   15:30  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժելու ՀՔԾ որոշման դեմ բողոք կներկայացվի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Օնիկ Գասպարյանի փաստաբանական խմբի անդամ Մարտիկ Մարտիրոսյանը։

Ինչպես ավելի տեղեկացրել ենք՝ վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմում ու բավարարել միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին։ Դա ենթադրում է, որ Օնիկ Գասպարյանը պետք է պաշտոնավարի մինչև սույն գործով դատարանի վերջնական որոշումը։ Ընդ որում՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, մինչդեռ՝ Փաշինյանը հայտարարել էր, որ Արտակ Դավթյանն իրավունքի ուժով նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում։

Այս հայտարարությունից հետո Օնիկ Գասպարյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով քրեական գործ հարուցել վարչապետի և ՊՆ նախարարի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահման հատկանիշներով։ ՀՔԾ-ն նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացրել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հանցադեպի բացակայության հիմքով։

Փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին ՀՔԾ որոշումն ակնհայտ անհիմն է, պատրաստվում են բողոքարկել։

«Որոշումն ակնհայտ ապօրինի է։ ՀՔԾ-ն նշում է, թե Սահմանադրությամբ վարչապետն առաջարկություն ներկայացնելու իրավունք ունի, նախագահի չստորագրելու դեպքում սահմանադրական կարգավորումներն են բերում, բայց անտեսում են շատ կարևոր հանգամանք, որ կա դատարանի որոշում, որով Օնիկ Գասպարյանը պետք է շարունակի պաշտոնավարել»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ Սահմանադրությամբ տարբեր պետական պաշտոնատար անձանց տարբեր լիազորություններ է տրված և նշել, որ Սահմանադրությամբ իրավունք ունեին, ուրեմն՝ կարող էին, չի արդարացնում կայացրած որոշումը. «Դա նույնն է, որ ԳՇ պետին ազատած չլինեին և նոր ԳՇ պետ նշանակած լինեին»։

Ինչ վերաբերում է նյութերի նախապատրաստման ընթացքին, Մարտիրոսյանը նշեց, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումից կարող է ասել, որ նյութերի նախապատրաստման ընթացքում բացատրություն տվող անձ չի եղել, ինչը ևս խնդրահարույց է։
«Նյութերին չեմ ծանոթացել, միայն որոշման տեքստից կարող եմ ասել, որ որևէ մեկից բացատրություն չի վերցվել, այդ թվում՝ Օնիկ Գասպարյանից։ Փորձ էլ չի կատարվել»,- նշեց փաստաբանը։

Նրա խոսքով՝ վարույթ իրականացնող մարմինն այս վարույթի ընթացքում պատշաճ չի գործել, ընդամենը հղում է տրվել այն հրապարակային տեղեկություններին, թե Օնիկ Գասպարյանն ազատված է պաշտոնից, ինչ որ մարդ նշանակված է պաշտոնում։ Փաստաբանն ընդգծեց, որ անտեսված է այն հանգամանքը, որ կա դատարանի որոշում, որով Օնիկ Գասպարյանը պետք է շարունակի պաշտոնավարել։

Ինչ վերաբերում է բողոքարկմանը, փաստաբանը նշեց, որ իրավական գործընթացներով իրենց վերապահված բոլոր իրավունքները պետք է իրականացվեն, եթե իրենց վստահորդը հակառակի մասին չասի։ Փաստաբանը նշեց, որ ձգտում են, որ խնդիրը լուծվի ներպետական ատյաններում, բայց չեն բացառում նաև ՄԻԵԴ դիմելու հարցը։

«Բացառված չէ, բայց ամեն դեպքում փորձում ենք լուծում ստանալ ներպետական ատյաններում»,- նշեց փաստաբանը։

Նշենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հայտարարել է, թե Օնիկ Գասպարյանի կողմից պետական հեղաշրջման փորձ է եղել։

Այս հայտարարության կապակցությամբ հետաքրքրվեցինք փաստաբանից, թե արդյո՞ք կա որևէ քրեական վարույթ՝ հեղաշրջման փորձի վերաբերյալ, ինչին ի պատասխան Մարտիրոսյանը նշեց, որ իրեն նման վարույթ հայտնի չէ, իսկ եթե խոսքը գնում է Օնիկ Գասպարյանի հայտարարությանը, ապա չի էլ կարծում, որ նման գործ հնարավոր կլինի հարուցել՝ անգամ այս պայմաններում, որովհետև որևէ փորձ չի եղել։ Իսկ թե արդյոք քայլեր կձեռնարկվեն՝ նշված հայտարարություններին ընթացք տալու համար, մասնավորապես՝ զրպարտության կամ սուտ մատնություն կատարելու վերաբերյալ հաղորդման տեսքով, փաստաբանը նշեց, որ ցանկացած վարույթ հնարավոր է, եթե վստահորդը նման ցանկություն հայտնի և քննարկման արդյունքում կորոշվի։

«Կարծեմ՝ մամուլի հրապարակում եղավ, Օնիկ Գասպարյանը պատասխանել է, իսկ եթե ցանկություն ունենա այլ վարույթ նախաձեռնելու, պետք է քննարկվի»,- նշեց նա։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:19 14/04/2021  |  ԼՐԱՀՈՍՕնիկ Գասպարյանն ինքն է տեղյակ պահել Սերժ Սարգսյանի հետ ունեցած զրույցների մասին. Փաշինյան
18:03 14/04/2021  |  ԼՐԱՀՈՍՕնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա քրեական գործ չի հարուցվել
14:17 14/04/2021  |  ԼՐԱՀՈՍԲարոյազուրկ ստախոսներից այլ բան չէր կարելի սպասել. Օնիկ Գասպարյանն արձագանքում է Փաշինյանին.armlur.am
10:49 14/04/2021  |  ԼՐԱՀՈՍՕնիկ Գասպարյանը չի ասել, որ պատերազմը պետք է կանգնեցվի. Նիկոլ Փաշինյանը՝ ԳՇ նախկին պետի հայտարարության մասին
20:44 09/04/2021  |  ԼՐԱՀՈՍՕնիկ Գասպարյանը փորձեց իր վրայից մաքրել ռազմական խայտառակ պարտության արյունը. Միքայել Մինասյան
14:17 06/04/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանի ու Վաղարշակ Հարությունյանի կողմից դիրքը չարաշահելու մասին Օնիկ Գասպարյանի հաղորդման հիմա վրա ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում
16:41 05/04/2021  |  ԼՐԱՀՈՍԴատախազաքննչական մարմինները չեն շտապում արձագանքել դատավոր Մհեր Պետրոսյանին սպառնալու մասին հաղորդմանը
12:55 05/04/2021  |  Դատական ռեպորտաժներՕնիկ Գասպարյանի հայցադիմումը վերադարձնելու որոշման դեմ բողոքներից մեկը կքննի դատավոր Կարեն Ավետիսյանը, մյուսը՝ Արթուր Առաքելյանը
12:13 05/04/2021  |  ԼՐԱՀՈՍՕնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը մերժվել է
16:44 02/04/2021  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ն նախագահի դիմումը կքննի հունիսի 1-ին

Արխիվ

[]