ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գյուղապետն ահազանգում է՝ Քարահունջում բնակիչն իր սահմանը հստակ չգիտի. Ոչ մի գծանշում չկա, ադրբեջանցիներ են տեսել ու չեն հասկացել , թե նրանք ում սահմանում են 04/15/2021 17:10 | ԼՐԱՀՈՍ
Սյունիքի մարզի Քարահունջ գյուղում սահմանազատման հետևանքով այգիներից ու արոտավայրերից հատվածներ կանցնեն թշնամու վերահսկողության ներքո, ինչի պատճառով գյուղացիները ստիպված կլինեն հեռագնա անասնապահությամբ զբաղվել։
«Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ Քարահունջի գյուղապետ Լուսինե Ավետյանն ասաց, որ սահմանազատման աշխատանքները դեռ չեն իրականացվել և սահմանները հստակ նշված չեն, սակայն արդեն պարզ է, որ արոտավայրերից ու այգիներից որոշ մաս մնալու է հակառակորդի հսկողության տակ. «Դեռ մի կերպ արածացնում են անասուններին, բայց արոտը հաստատ չի բավականացնի։ Երևի հեռագնա կանենք, ուրիշ տարբերակ չունենք։ Հիմա գյուղացիները, հովիվներն ուշադիր են, որ անասունները սահմանը չանցնեն։ Այս ընթացքում եղել է, որ անասունները մոտենան ադրբեջանական կողմի սահմանին, բայց խաղաղապահները զգուշացրել են, այնպես որ անասունների կորուստ չունենք»,-նշեց Լուսինե Ավետյանը՝ հավելելով, որ թեև խոշոր ֆերմերները քիչ են, բայց ընդհանուր առմամբ անասնապահությամբ զբաղվողների թիվը գյուղում զգալի է, ինչը նրանց ապրուստի միակ միջոցն է։ Ընդ որում` արդեն եղել են գյուղացիներ, որոնք վաճառել են իրենց անասուններին։
Գյուղապետը նշում է՝ քանի որ հստակ սահմանազատում չկա, բնակիչները, հովիվները չգիտեն՝ որ սահմանն է մերը, որը՝ թշնամունը. «Երեկ մեր հովիվներն ասում էին, որ ադրբեջանցի են տեսել, սկզբում չեն հասկացել՝ ում սահմանում են։ Զինվորական հագուստով երկու ադրբեջանցի են եղել, մերոնց տեսել ու փախել են։ Հետո նկարներ ուղարկեցին, դիտարկում արեցինք ու հասկացան, որ իրենց սահմանում են եղել»,-ասաց Լուսինե Ավետյանը։
Նրա խոսքով մարզպետարանից հավաստիացրել են, որ ստեղծվել է հանձնաժողով, որն առաջիկայում գյուղ առ գյուղ կգնա և կիրականացնի սահմանազատման աշխատանքները։
Հարցին՝ արդյոք բնակիչները գյուղից գնալու մտադրություն ունե՞ն, գյուղապետն ասաց, որ այս պահին դեռ նման տրամադրվածություն չկա, սակայն եթե այսկերպ շարունակվի, չի բացառում, որ գյուղը լքողներ կլինեն. «Դեռ մարդիկ էլ հստակ պատկերացում չունեն՝ ինչ անեն, ինչպես անեն։ Ամեն դեպքում տուն, տեղ ունեն այստեղ, դժվար թողնեն ու գնան»,-նշեց Լուսինե Ավետյանը։
Վերջինս, սակայն, կարծում է, որ անվտանգային խնդիրներ կլինեն, քանի որ անասուններին արածացնելու ժամանակահատվածը նոր է սկսել, այս պայմաններում այն բարդ է լինելու. «Անասուններ են անցնելու, դժվար է լինելու այդքանը վերահսկել։ Բնակիչն իր սահմանը հստակ չգիտի։ Գուգլով նայում են, բայց հստակ ոչ մի գծանշում, ոչ մի բան չկա»,-ասաց գյուղապետը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
- 01/22/2025 10:18 Հրդեհ՝ կրպակներում. շենքի նկուղից տարհանել են 2 քաղաքացու
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել