ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վահե Հովհաննիսյան. 10 ծրագրային հարց՝ ընտրություններին ընդառաջ 04/15/2021 11:33 | Վերլուծություններ
Ընտրությունը անհատական և կոլեկտիվ բարդ մեխանիզմ է։ Այն ենթադրում է հարցեր, որոնք մենք վախենում ենք բարձր ասել, որոնց վախենում ենք պատասխանել։ Այս բոլորը միասին ձևավորում են ընտրության էկոլոգիան։
1. Ո՞ր երկրում են կայանալու ընտրությունները
Առաջին հայացքից պարզ այս հարցին պատասխանելը անհնարինության չափ դժվար է։ Հայաստանը, որպես պետություն, կորցրել է իր ամողջականությունը։ Փոքր Հայաստանի տարբեր հատվածներ այլևս չունեն ընդհանուր պետականության ընկալում։ Երևանը, Սյունիքը, Լոռին, Տավուշը այլևս մի ամբողջական պետության մասեր չեն։ «Իմ տղան թող չծառայի Արցախում, իմ տղան թող չծառայի Սյունիքում, հետո՝ քաղաքից դուրս, հետո՝ բակից... Իմ պատուհանից չերևացող՝ նոր հայ-ադրբեջանական սահմանը գոյություն չունի, եթե նույնիսկ այն արդեն սյունիքցու բակում է». այս տրամաբանության մեջ ենք ապրում։ Մի պետություն, որտեղ մեքենայով մի քանի ժամում կարելի է ծայրից ծայր հասնել, կորցրել է իր ամբողջականությունը, մեր խնդիրներն այլևս մենք միասնականորեն չենք տեսնում։
2. Ո՞ր ժողովուրդն է մասնակցելու քվեարկությանը
Երկրորդ պարզ հարցին ևս շատ բարդ է ճիշտ պատասխան գտնելը։ Թուրքական բանակը սեփական պատուհանից տեսնո՞ղ ընտրողը, թե՞ «հայ աստղերի նոր լուսանկարը Դուբայից ու Լոսից» խավը, ամեն օր Ջեբրայիլից մինչև Զանգելան աճյուն փնտրող ու սպասո՞ղ ընտրողը, թե՞ նույն պահին ճոխ ռեստորանային քեֆին մասնակցող ընտրազանգվածը։ Հադրութի ու Շուշիի կորստից հետո սեփական կյանքը անիմաստ համարո՞ղ շերտը, թե՞ դրա մասին վաղուց մոռացածը։ Սպայկայի սառնարաններում մինչ օրս հարազատի դիակ փնտրողնե՞րը, թե՞ Իմ քայլի անհոգների բանակը։ Թուրքական բայրաքթարը Աբովյանի երկնքում տեսածնե՞րը, թե՞ արդեն թուրքի հետ մտովի մեղրամիս անողները, Երևանի օդային տագնապի համար 1 աստիճանը հիշողնե՞րը, թե՞ ցուցակների համար կռիվ տվողները, մի ոտքն արդեն Կրասնոդար և ԱՄՆ տեղավորա՞ծը, թե՞ մի այլ շերտ։ Մենք, որպես հասարակություն, չունենք ո´չ ընդհանուր վիշտ, ո´չ ընդհանուր կորուստ, ո´չ ընդհանուր նպատակներ։ Այդ դեպքում տրամաբանորեն ձևավորվում է հաջորդ հարցը.
3. Ինչի՞ մասին է այս ընտրությունը
Կա՞ մեկը, որ կպատասխանի այս հարցին։ Եթե սա ընտրություն է արժանապատվության, ապա շատ ավելի վաղուց պետք է իշխանություն փոխված լիներ, եթե սա ընտրություն է՝ ընդդեմ էքզիստենցիալ վտանգի, ապա ոչ թե նոյեմբերի 10-ից, այլ սեպտեմբերի 27-ից առաջ պետք է դա արվեր, եթե սա ընտրություն է՝ սոլիդ իշխանություն ունենալու համար, ապա վաղուց արդեն այդ ճանապարհին պետք է լինեինք։ Եթե այս փուլերը չեն արվել, ապա ընտրությունը դրանց մասին չէ։ Եթե թվում է, թե ընտրությունը Փաշինյանի՝ իշխանության մնալու մասին է, ապա դա´ էլ չի լինելու. իր թիմակցի եղբոր բառերով ասած՝ եթե 100 տոկոս էլ հավաքի, միևնույն է, չի մնալու իշխանության՝ բնությունը չի թողնելու, պետության բացակայությունը չի թողնելու։Այդ դեպքում ինչի՞ մասին է այս ընտրությունը։ Որ աշխարհին ասենք՝ մենք պետության ունակ չե՞նք։ Պարտության սիմվոլին այլընտրանք մենք չկարողացանք ձևավորել, որովհետև այլընտրանքը պետք է լիներ գաղափարների, մոտեցումների, հավասարակշռված տեսլականների վրա հիմված քաղաքական հոսանքի տեսքով, և ոչ՝ անհատների։ Ի՞նչ կանի ընտրողն այս պայմաններում. մտովի կմերժի պարտության սիմվոլին ու, այլընտրանք չտեսնելով, չի գնա ընտրության։
4. Ո՞ր էլիտաները կարող են փոխել վիճակը
Սին հույսեր պետք չէ ունենալ. հայաստանյան էլիտաների արժեհամակարգում գավառականության ֆոնին վերջում միշտ հաղթում է անձնական շահը։ Կյանքն ապացուցեց, որ մենք չունենք էլիտաներ, որոնք կարող են կրիտիկական պահին կասեցնել անկումը։ Ողբերգական պատերազմից ու պարտությունից անցել է վեց ամիս, բայց մենք չենք կարողացել նույնիսկ համահայկական մի ձևաչափ հավաքել՝ աշխարհի ազդեցիկ հայերից ու քննարկել նոր իրականությունը։Ինձհամար անբացատրելի է, թե վերջին երկու տարում, իսկնոյեմբերի 10-ից՝ հրատապության կարգով, ինչո՞ւ չձևավորվեց այն մեքենան, որը սկզբում կստեղծեր անհրաժեշտ մթնոլորտ, հետո կձևավորեր անհրաժեշտ կառույցներ, հետո կստանար անհրաժեշտ ձայներ և վերջում կպահեր այդ ձայները։
Թեև պատասխանը պարզ է. նրանք, ովքեր հասկանում էին սա և ունակ էին բովանդակություն ու կառուցվածք ապահովել, չունեին անհրաժեշտ ռեսուրսներ։
5. Անհատական ընտրություն. ո՞րն է ավելի ազնիվ
Շատերը, այդ թվում՝ ես, կանգնած ենք դժվար ընտրության առաջ։Այն ամենը, ինչը նախորդ ամիսներին պետք է արվեր՝ ընդդիմադիր թևերի հաջողության համար, ինչը դու անընդհատ ասել ես, չի արվել։Ուրեմն կա հավանականություն, որ ընտրություններով էլ հաջողություն չլինի կամ այն չլինի՝ ցանկալի աստիճանի։ Այ, հենց այստե´ղ ես կանգնում բարդ ընտրության առաջ. կարելի է քաշվել մի կողմ և ասել, որ Փաշինյանի օրոք ընտրության գնալը սխալ է։ Կախված նրանից, թե ո´ր ճամբարում ես, կարելի է տարբեր կոպիտ բառերով ասել։ Շատ լավ, համաձայնենք, դուք ճիշտ եք, և գուցե հենց այդպես էլ կա, բայց այդ դեպքում ի՞նչ եք առաջարկում,ո՞րն է ռացիոնալ ելքը ։ Սպասենք՝ Նիկոլն ավելի՞ քանդի երկիրը, սպասենք Նիկոլի հրահրած նոր պատերազմի՞ն, ինչ՞ին սպասենք, եթե նա դնում է ընտրություն և մասնակցում, ու հանրային ճնշումը չի բավականացնում՝ նրան մինչ ընտրությունները հեռացնելու։ Թե ինչու չի բավականացնում՝ այլ հարց է։
Մասնակցելու և չմասնակցելուկողմնակիցները չեն արել անհրաժեշտ քայլերը, որպեսզի ընտրությունների ժամանակ ուժեղ լինեն։ Այս պայմաններում շատերը կարող են անձնական որոշում կայացնել՝ լինել դիտորդ, և կունենան դրա բարոյական հիմքերը։ Բայց դարձյալ անհատական մակարդակում կառաջանա հարց՝ արդյո՞ք դա դասալքություն չէր։
6. Միջանկյա՞լ, թե՞ վերջնական ընտրություններ
Կա մեծ հավանականություն, որ սա լինելու է միջանկյալ ընտրություն։ Կեղծումների, տուրուդմփոցների արդյունքում կարող է ձևավորվել մի իրականություն, որը երկար չի կարողանա մնալ։ Փաշինյանի ու հիմնական ուժի (ուժերի) բախումից կառաջնա նոր ընտրության և նոր իրականության ձևավորման օբյեկտիվ պահանջ։ Իհարկե, կարելի է այս փուլում մնալ դիտորդ,կարելի է սպասել, որ ուրիշներն իրար մաշելով՝ իրենցհաշվին ավարտեն այս անցումային փուլը, և հետո նոր հայտնվել ավելի երկարատև ընտրության փուլում։ Բայց սա կլինի զուտ քաղաքականություն՝ հանուն մանդատի, հանուն իշխանության, փողի և այլնի։ Բայց ինչ-որ մեկը պետք է սրանց մաշեցնի, չէ՞, թեկուզ իր հաշվին։Չի բացառվում որ խոսքը քաղաքական անզնազոհության մասին է,ինչո՞ւ չէ։ Հակառակ դեպքում այս մղձավանջը կարող է ավելի երկար տևել։Բայց Փաշինյանին երկար դիմանալու ռեսուրս մեր երկիրը չունի։
7. Կարողանալո՞ւ ենք ապրել իրար հետ
Մի բան պետք է պարզ հասկանալ. մինչ թուրքերի կամ ադրբեջանցիների հետ համատեղ ապրելու հնարավորությունը քննարկելը, մենք ունենք մեր ներսում նույնատիպ հարց. կարողանալո՞ւ ենք ապրել իրար հետ նույն երկրում այն մարդկանց հետ, ովքեր Շուշին համարում են թուրքական։ Շատ կոնկրետ հարց, երբ Փաշինյանը՝ պատերազմ հրահրելուց, նոր Սարդարապատ հռչակելուց ու պարտվելուց հետո ելույթ էունենում բանակի լայնածավալ բարեփոխման թեմայով կամ տարածաշրջանային խաղաղության թեմայով ու դրանից հետո նա դեռ ունի համակիրներ, ծագում է պարզ հարց՝ ինչպե՞ս ենք շարունակելու նրանց հետ ապրել նույն հասարակության մեջ, ինչպե՞ս ենք հարաբերվելու։ Եթե մարդը հոկտեմբերի 19-ին չի կանգնեցրել պատերազմը, ու ժողովուրդը նրան դա ներում է, ապա ինչպե՞ս ենք ապրելու ժողովրդի այդ հատվածի հետ։ Նրան հոտնկայս ծափահարող պատգամավորների հետ ինչպե՞ս ենք շարունակելու ապրել։ Սրանք շատ կոնկրետ առարկայական հարցեր են, որ շատերի տներում կան։ Հասարակական ամբողջականություն և համատեղելիություն հնարավոր է ստանալ մեկ դեպքում, երբ հանրային կյանքում չի լինի Փաշինյանը։
8. Ո՞ր պուրակն է ավելի անմարդկային
Բաքվում բացված պուրակը միջնադար է և ազգային ստորացման ակտ։ Բայց այդ պուրակը, պայմանական ասած, Երևանյան պուրակի հետևանքն է։ Իմ քայլի խմբակցությունը «քաղաքական պուրակ» է, և պատերազմն ու պարտությունը քաղաքական պուրակի գոյության հետևանքն են։
Նոյեմբերի 10-ից հետո իշխող խմբակցության պահվածքը մարդկային և քաղաքական թրաֆիքինգ է՝ քաղաքական գերություն։ Եթե Փաշինյանն իր լայվերից մեկում առաջարկի խմել Բայրաքթարների կենացը, ԱԺ ամբիոնում նստած իմքայլականներից և ուսապարկերի ողջ խմբակցությունից քանի՞սը կառարկի։ Հարցը հռետորական չէ։ Ժամանակն է, որ մենք տեսնենք ողբերգության պատճառահետևանքային կապերը։
9. Ի՞նչ է լինելու ընտրություններից հետո
Նախորդ հարցերի պատասխանները հուշում են հավանական արդյունքը. եթե սա ընտրություն է ամբողջականությունը կորցրած պետությունում, միասնական օրակարգեր չունեցող հասարակության մեջ և անհեռատես էլիտաների առկայությամբ, ապա ընտրություններըկարող են և ոչնչի չբերել։Դրանք կկեղծվեն, կանցնեն վարչական ռեսուրսի տոտալ կիրառմամբ։ Կլինի ավելի´ թույլ, ավելի´«նոր» Հայաստան՝ նոր ռիսկերով, նոր աղետներով, որտեղ ընտրությունների հաջորդ իսկ օրվանից մտածելու ենք պետությունը փրկելու ելքերի մասին։Պարզ ասած՝ նոր ընտրությունների մասին։
Կա տարբերակ՝ ամեն դեպքում պայքարել, որ գոնե հետո չասես՝ չարեցի, անկեղծ խոսել հասարակության հետ, քեզնից կախված ամեն ինչ անել. գուցեև ստացվի՝ բեկել իրականությունը ու համոզել, որ պետությունը ավելի կարևոր է՝ քան պետական համակարգին բաժանվող պրեմիան,խաղողի«շպալը», թայֆայական կապերը, «շուստրի» գործարքները իշխանության հետ և այլն։
Կարելի է պայքարել ու, անձնական շահը ստորադասելով, համոզել ընտրողին՝ քվեարկել ո՜ւմ ուզում են՝ բացի Փաշինյանից, իսկ եթե ընտրությունների տրամաբանությունը դարձավ երկբևեռ, ապա քվեարկել, պայմանական ասած, Հայաստանի թեկնածուի օգտին՝ մի կողմ դնելով անձնական նախասիրությունները և այլ ինտելեկտուալ հիմնավորումները։ Ընտրության հնարավոր հետևանքը շատ պարզ է ՝ նոր ստորացում, նոր պատերա՞զմ, թե՞ կայունություն ու արժանապատիվ խաղաղություն։
10. Պատասխան պահանջող հարցը
Կապիտուլյանտն իր իշխանությունը պահելու համար սկսել է «խաղաղության» քարոզը։ Բայց դա կապիտուլյատիվ խաղաղություն է, պայմանական ասած՝ լենանազարյանական խաղաղություն, որն իշխանություն պահելու համար է և որևէ կապ չունի պետության անվտանգության հետ։ Սա նաև էժան ապրանք է, որը Փաշինյանը, իր էությանը համաձայն, փորձում է մեծածախ վաճառել կոտրված, հուսալքված, ինչու չէ՝ պատերազմից վախեցած ժողովրդի վրա։
Սրան պետք է հակադրել շատ ավելի լուրջ, մնայուն, իրական գաղափար, որը չի կարող լինել ոչ «խաղողի շպալը», ոչ էլ՝ Աջարիայի օրինակը։ Կոնտր գաղափարը պետք է լինի արժանապատիվ խաղաղության, արժանապատիվ բանակցությունների մոդելը։ Ընդունենք, որ դրա բանաձևը դեռևս ձևակերպված չէ։ Հենց դա արվեց, բոլոր հարցումներով 40-50 տոկոս չկողմնորոշված ընտրազանգվածը կատարելու է իր ընտրությունը։
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան