ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այսուհետ էլ ո՞վ կհավատա նրանց. անվտանգային համակարգը՝ լիովին տապալված․ «Փաստ» 04/15/2021 08:34
«Փաստ» օրաթերթը գրում է․ <<Ճիշտ է՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հենց հունիսի 20-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրությունները, բայց թե ինչքանով են հավատ ներշնչում Փաշինյանի քաղաքական հայտարարությունները, այս երեք տարում մենք լիովին համոզվել ենք։ Շատ հաճախ իշխանությունները մի բան են հայտարարում, բայց անում են հակառակը։ Չհաշված, որ այն, ինչ իշխանական քարոզչամեքենան շտապում է հերքել, պարզվում է՝ դա է իրականությունը։ Մյուս կողմից էլ՝ չի բացառվում, որ ցանկացած պահի անկանխատեսելի զարգացումներ կարող են տեղի ունենալ։ Բայց ենթադրենք, որ արտահերթ ընտրություններն, այնուամենայնիվ, տեղի են ունենալու, ի՞նչ պատկեր կարող ենք ունենալ դրա արդյունքում։
Զարգացած քաղաքական մշակույթ ունեցող երկրներում հանրությունը առավել մեծ ուշադրություն է դարձնում քաղաքական ուժերի ծրագրերին, այնտեղ արտացոլված դրույթներին ու դրանց իրացվելիությանը, քան կուսակցություններում ներգրավված անձանց գործոնին։ Իսկ մեզ մոտ քաղաքական մշակույթն այնպիսի աստիճանի վրա է գտնվում, որ քաղաքացիներն ավելի շատ իրենց ձայնը տալիս են անձնավորություններին, քան ուշադրություն են դարձնում կուսակցությունների գաղափարախոսությանը, ծրագրերին ու դրանց իրականացման հարցին։ Այդ է պատճառը, որ պոպուլիստական գործիչները կարողանում են վստահության մանդատ ստանալ, իսկ իրենց ծրագրում արտացոլված դրույթներն այդպես էլ մնում են թղթի վրա։ Բայց հանրության վստահության քվեին արժանացած այս կամ այն քաղաքական ուժի աշխատանքի ռեալ արդյունքները պետք է որոշել նրանով, թե որքանով են նրանց նախընտրական ծրագրերն իրականություն դարձել։ Այս համատեքստում ուշագրավ է դիտարկել «Իմ քայլը» դաշինքի 2018 թ. նախընտրական ծրագիրը։
Առաջիկայում մենք դրան կանդրադառնանք ըստ տարբեր ոլորտների: Այս անգամ կխոսենք անվտանգության ոլորտին վերաբերող ծրագրային հատվածի մասին։ Չխորանալով «Իմ քայլի» նախընտրական ծրագրում արտացոլված առանձին կետերի մեջ, հարկ է ուղղակի նշել, որ բանակին ու անվտանգությանը վերաբերող ծրագրային խոստումները լիովին տապալված են։ Այդպես, օրինակ՝ ծրագրում խոսվում է արդի պահանջներին համապատասխան բանակ ունենալու մասին, բայց պատերազմի օրինակով տեսանք, թե ինչ արեցին իշխանությունները։ Այդ խնդիրը լուծելու փոխարեն իշխանությունները միայն իրենց փիառի հարցն էին լուծում։ Օրինակ՝ ո՞ւմ էր պետք, որ Փաշինյանը նկարվեր Սու-30 կործանիչների ֆոնին ու փիառվեր այն դեպքում, երբ դրանք հագեցված չէին հրթիռներով։
Իսկ զինած ուժերի կենսունակությունն ու օպերատիվությանը վերաբերող ծրագրային դրույթներն ուղղակի հեքիաթի ժանրից են, քանի որ այս երեք տարվա ընթացքում տարվել է պետության հիմնասյուներից մեկի՝ բանակի վարկաբեկման հետևողական քաղաքականություն, այն դեպքում, երբ տարիներ շարունակ բանակը հանրության համար ամենավստահելի կառույցներից մեկն է եղել։ Արդյունքում սպայակազմը և պատերազմում հերոսական ուղի անցած անձինք թիրախավորվել են, նրանցից կերտվել է «թալանչիների» իմիջ, իսկ բանակում պրոֆեսիոնալիզմի փոխարեն առաջնայնություն է տրվել իշխանությունների նկատմամբ լոյալությանը։ Հենց դրա արդյունքում է, որ հիմա մեր բանակը ծանրագույն օրեր է ապրում։ Այս ամենին զուգահեռ՝ իշխանությունների քաղաքականության արդյունքում Հայաստանի արտաքին անվտանգային միջավայրը դարձել է առավել վտանգավոր և սպառնալիքներով լեցուն։ Իրենց նախընտրական ծրագրում իշխանությունները խոսում էին Արցախը բանակցությունների կողմ դարձնելու անհրաժեշտության մասին, սակայն դրա փոխարեն մենք ունենք մի իրավիճակ, որ Արցախը բզկտված ու վիրավորված վիճակում է գտնվում։
Սրա հետ մեկտեղ իշխանություններն ուղղակի իզորու չեն նաև ՀՀ սահմանների անվտանգության հարցը լուծել, և ստիպված են ռուսական զորքերի օժանդակությանն ապավինել։ Իր նորանկախ պատմության ընթացքում Հայաստանը երբեք այսքան խոցելի չի եղել, երբ թուրք-ադրբեջանական տանդեմը ժամանակի ընթացքում նորանոր սպառնալիքներ է ստեղծում մեր պետականության համար։ Ահա թե ինքնիշխանության մասին ճառեր արտասանող իշխանություններն ուր հասցրին մեր երկիրը։ Իսկ հունիսին սպասվող ընտրություններին ընդառաջ ինչ գեղեցիկ ու կախարդական խոստումներ էլ գրեն իշխող ՔՊ-ի նախընտրական ծրագրում, ո՞վ կհավատա դրանց, եթե նույն այդ մարդկանց նախորդ ծրագրում գրվածի փաստացի հակառակն է տեղի ունեցել>>։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 15․04.21թ. համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ