ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թող տան այն անբարո գեներալի անունը, որը կազմակերպել է «Լելե Թեփե» «փիառ» շոուն, որի համար քանի հարյուր երեխա զոհվեց.Զոհրաբյան 04/15/2021 14:04 | ԼՐԱՀՈՍ
ԲՀԿ-ն վերջին շրջանում կառավարության բերած նախագծերի քննարկումներին չի մասնակցում, մասնակցում ենք միայն այն նախագծերի քննարկումներին, որոնք նպատակահարմար ենք գտնում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Մեր երկրում հարկային օրենսգրքի կամ ջրային օրենսգրքի «բոլտին կամ շուռուփին» վերաբերող քննարկումները էական չեն, շատ ավելի կարևոր օրակարգ կա, որն այս հարթակում պետք է քննարկվի, բայց չի քննարկվում, այդ պատճառով, մենք ենք որոշում, որ հարցերի քննարկմանը մասնակցենք, որոնց՝ ոչ»,-ասաց Զոհրաբյանը:
Պատգամավորի խոսքով՝ երեկ Նիկոլ Փաշինյանը մեկնարկ տվեց նախընտրական քարոզարշավին և փորձեց ստերով, մանիպուլյացիաներով քողարկել այն բոլոր հարցերը, որոնք քարոզարշավի ժամանակ տալու են իրեն.
«Իրեն հարցնելու էին՝ եթե ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը պատերազմի 4-րդ օրն ասել էր, որ մեր ռեսուրսները բավարար չեն, և մենք ունենալու ենք բանակցային շատ ավելի վատ իրավիճակ, պատերազմը պետք է կանգնեցնել, ինչո՞ւ չեն կանգնեցրել։ Փաշինյանին թվաց, թե կանխեց այն հարցերը, որոնք խնդրահարույց են լինելու քարոզարշավի ժամանակ, բայց երեկ իր հայտարարություններով իրեն դրեց հերթական փակուղու մեջ»,-ասաց Զոհրաբյանը՝ հիշեցնելով, որ դեռևս դեկտեմբերի 16-ին իր տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ Օնիկ Գասպարյանը պատերազմի 4-րդ օրը իրեն ասել է՝ պատերազմը պետք է կանգնեցնել:
Զոհրաբյանը նաև համոզմունք հայտնեց, որ եթե Նիկոլ Փաշինյանը ԱԽ նիստից ձայնագրություն հրապարակի, այն լինելու է մոնտաժված.
«Եթե Օնիկ Գասպարյանը 1,5 ամիս առաջ նման հայտարարություն է արել, և հենց այդ ժամանակ նրա հանդեպ քրեական գործ չի հարուցվել՝ կեղծիք, ապատեղեկատվություն տարածելու համար, այստեղ տրամաբանական հարց է առաջանում՝ եթե Օնիկ Գասպարյանը ստել է, ինչու է լռել Փաշինյանը և ինչու Օնիկ Գասպարյանը պատասխանատվության չի ենթակվել»,-ասաց Զոհրաբյանը:
Պատգամավորի համոզմամբ՝ Լելե Թեփե բարձունքի գրավումը կազմակերպվել է, որպեսզի Փաշինյանը, որ ապացուցվի, թե նախկինների տված հողը հետ է բերել.
«Երբ կազմակերպվում էր «Լելե Թեփեի» գրավումը՝ ընդամենը նրա համար, որ ապացուցվի, թե նախկինները այդ մի քանի 100 հեկտարը տվել են, ես հետ եմ բերել, դա՞ էլ էին անբարո գեներալներն անում։ Դե թող տան այն անբարո գեներալի անունը, որը կազմակերպել է «Լելե Թեփե» «փիառ» շոուն՝ ընդամենը մի ստատուսի համար, որի համար քանի հարյուր երեխա զոհվեց, ուրեմն՝ այդ գեներալը հիմա պետք է կալանավորվի և ենթարկվի քրեական պատասխանատվության»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ