ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանի քարոզչամեքենան անբարո ձևով ձեզ խաբում, մոլորեցնում ու պառակտում է․ «Փաստ» 04/15/2021 08:43 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է․ <<2015 թվականի սահմանադրական փոփոխությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը շրջանառության մեջ դրեց մի թեզ, ըստ որի, այդ փոփոխությունները «կեղծ օրակարգ են»։ Նա գործընթացը չէր համարում քաղաքական։ Բավականին երկար ժամանակ քարոզ տարվեց այս ուղղությամբ, հաջողվեց հանրային և որոշակի քաղաքական մակարդակում ձևավորել հակաքաղաքագիտական ընկալումներ, որի արդյունքում քաղաքական կարևորագույն այդ գործընթացը իսկապես վերածվեց կեղծ օրակարգի՝ իր տեսքով և բովանդակությամբ։ Այս պատմությունը հիշեցի այն պարզ պատճառով, որ նմանատիպ, բայց զգայունության և կարևորության աստիճանով շատ ավելի բարձր մակարդակի մի խնդրի շուրջ նույն դիսկուրսն է ծավալվում։ Խոսքը գերիների, զոհված զինծառայողների և անհետ կորածների հարցը քաղաքականացնելու կամ չքաղաքականացնելու մասին է։ Ի՞նչ է, ըստ էության, տեղի ունենում։
Նախ՝ ինչքան էլ անբարո է թվում, բայց փաստ է, որ զոհերի մասին «պլյուս-մինուս»-ով խոսացող Նիկոլ Փաշինյանին հաջողվել է պառակտում մտցնել գերիների, անհետ կորածների և զոհված զինծառայողների հարազատների շարքերում։ Ավելին՝ Նիկոլին հաջողվել է աննկարագրելի ցավի մեջ գտնվող ծնողների ու հարազատների մի մասին համոզել, որ խնդրի լուծման բանալին պաշտպանության նախարարությունում է, մի մասին համոզել է, որ խնդիրը քաղաքական չէ, այլ պարզ չէ, թե ինչ է, հետևաբար սպասեք, ամեն ինչ արվում է որոշակի արդյունքներ ապահովելու համար, մի մասին համոզել է, որ ընդդիմությունը ցույցեր է անում՝ դրանով իսկ խոչընդոտելով գործընթացին, վերջերս պարզվեց, որ նաև մեղավոր են լրագրողները, որոնք լուսաբանում են բողոքի ակցիաները, և որ ամենազավեշտալին է՝ նախօրեին «կարկառուն» իմքայլականներից մեկն ասաց, թե հանրային դիսկուրսն այս թեմայով այնքան ակտիվ է, որ խանգարում է գերիներին հետ բերել։
Իհարկե, սա անբարոյականության մաստեր կլասի ցուցադրություն է, բայց, ինչևէ, անցնենք առաջ։ Նախ՝ ֆիքսենք՝ գերիներին վերադարձնելու թիվ մեկ պատասխանատուն իշխող քաղաքական թիմն է Նիկոլի գլխավորությամբ, հետևաբար որոշակի դրվագներում նույնիսկ անհասկանալի են պաշտպանության նախարարությունից ակնկալիքներն ու պահանջները։ Երկրորդ՝ Նիկոլը հասել է նրան, որ ծնողների և հարազատների մեծ մասն իրենց խոսքում անպայման նշում են՝ «Մենք քաղաքականությամբ չենք զբաղվում», «Այս հարցը քաղաքական հարթությունում չէ» և այլն։ Գերիների, անհետ կորածների և զոհված զինծառայողների սիրելի և հարգելի հարազատներ, Նիկոլ Փաշինյանի քարոզչամեքենան անբարո ձևով ձեզ խաբում, մոլորեցնում ու պառակտում է։ Այս հարցը քաղաքական, ավելին՝ աշխարհաքաղաքական է, ինչպես նաև բոլոր այն հարցերը, որոնք իշխանությունների պարտադիր լուծման իրավասությունների շրջանակում են գտնվում։ Ապաշնորհ ներքին և արտաքին քաղաքական ձախողումների պատճառով է երկիրն ու ժողովուրդը, դուք, մենք, բոլորս այս վիճակին հասել։ Այդ դեպքում ի՞նչը քաղաքականացնենք։ Քաղաքականության արդյունքների վերացման ոչ քաղաքական ի՞նչ գործիքներ կան։ Չկան, պարզապես չկան։Մի «կուլ տվեք» Նիկոլի քարոզչամեքենայի նետած «խայծը»:
Նա դա անում է մեկ նպատակով՝ իր վրայից քաղաքական և բարոյական պատասխանատվությունն ուրիշների վրա դնելու համար, ինչպես մնացած բոլոր հարցերում։ Դրա հերթական վկայությունն էր ԱԺ երեկվա խայտառակ նիստը՝ ուրախ ու երջանիկ ծափահարություններով: Եթե մենք չենք մատնանշում քաղաքական թիվ մեկ պատասխանատուին ու մեղավորին, ապա դա մի բան է նշանակում, որ մենք պետություն չունենք, քաղաքական իշխանություն չունենք։ Այդ դեպքում բոլոր խնդիրները անհասցե են, չկան դրանք լուծողներ։ Բայց դե ֆակտո և դե յուրե դեռ ունենք պետություն և իշխանություն, հետևաբար նաև ունենք կոնկրետ այս հարցի քաղաքական պատասխանատուներ։ Իսկ ինչ հիմա է կատարվում, կարող էր տեղի ունենալ միայն պետություն և պետականություն չունեցող երկրի հետ։ Չնայած այսպես շարունակվելու դեպքում ոչ ուշ ապագայում կարող ենք չունենալ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը>>։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 15․04.21թ. համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ