ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ կառավարությունը նպատակադրվել է ԲՏ ոլորտի համար զարգացման նոր հնարավորություններ ստեղծել.Հակոբ Արշակյան 04/15/2021 19:40 | ԼՐԱՀՈՍ
Ամեն ջանք գործադրելու եմ Հայաստանի առաջխաղացման և հաջողությունների համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանը:
Նա մասնավորապես գրել է.
«Սիրելի հայրենակիցներ,
Ցանկանում եմ անդրադառնալ որոշ շրջանակների կողմից հայկական արբանյակներին և տիեզերական տեխնոլոգիաների զարգացմանը վերաբերվող, վերջերս ակտիվորեն շրջանառվող թեմային, որը նաև քննարկման արժանացավ Ազգային ժողովում՝ ՀՀ վարչապետի հետ վերջին հարց ու պատասխանի ընթացքում։
Ստորև ներկայացված են տիեզերական տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ ԲՏԱ նախարարության և ԱԽ գրասենյակի կողմից ձեռնարկված քայլերը, ինչպես նաև կատարված են որոշ դիտարկումներ արբանյակների և դրանց կիրառման մասով.
- Տիեզերական տեխնոլոգիաները՝ ներառյալ արբանյակներ, թողարկման կայաններ, արբանյակների վրա տեղադրվող սկանավորման, տեսադիտարկման, կապի և այլ համակարգեր, համարվում են համաշխարհային տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից մեկը
- Հաշվի առնելով վերոգրյալը, ԱԽ գրասենյակի և ԲՏԱ նախարարության կողմից մշակվել և 2020 թ. մարտի 6-ին ԱԺ կողմից ընդունվել է «Տիեզերական գործունեության մասին» օրենքը, որը համապատասխան կառավարության որոշումների փաթեթի հետ միասին ամբողջապես սահմանում է տիեզերական գործունեության կանոններն ու տեխնիկական կանոնակարգերը, ինչպես նաև անվտանգության ստանդարտները, լիցենզավորման, թողարկման, կառավարման կարգերը և այլն...
Օրենսդրական այդ փաթեթով նաև հարկային արտոնություն է տրամադրվում ոլորտում աշխատող լիցենզավորված ընկերություններին։ Տեղեկացնեմ նաև, որ որոշ արտասահմանյան ընկերությունների կողմից արդեն իսկ կա հետաքրքրություն լիցենզավորված գործունեություն ծավալել Հայաստանում, որը հետագայում նշված ուղղությամբ գիտելիքի և կիրառման համար հավելյալ հնարավորություններ կստեղծի մեր երկրում։
Օրենքին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=140629
- Արբանյակներն իրենց կիրառությունն են գտել բազմաթիվ ոլորտներում, սկսած պաշտպանականից մինչև հեռուստատեսային, ինտերնետային, գյուղատնտեսական, տրանսպորտային, բնապահպանական։
ԲՏԱ նախարարությունը ձեռնմուխ է եղել բոլոր պետական գերատեսչություններից տվյալների հավաքագրման գործընթացին, որի արդյունքում հնարավոր է հասկանալ սեփական արբանյակ ունենալու հեռանկարը, ինչպես նաև դրա մասնրամասն տեխնիկական պարամետրերը։
Ֆունկցիաներից և պարամետրերից կախված արբանյակների գները կարող են տատանվել մի քանի հարյուր հազարից մինչև մի քանի հարյուր միլիոն դոլարի սահմաններում։
Նախարարության կողմից բանակցային գործընթաց է սկսվել մի քանի ընկերությունների հետ, որի արդյունքում կարող է ստեղծվել նման մասշտաբային ծրագիր։ Նմանատիպ ծրագրերն ընդանրապես տարիներ են տևում և իրագործվում են կառավարությունների, հաճախ նաև միջկառավարական համագործակցության մակարդակով։
Նշեմ նաև, որ սեփական արբանյակ չունենալու պարագայում էլ հնարավոր է օգտվել տարբեր տեսակի արբանյակային ծառայություններից, ինչը ընդունված պրակտիկա է աշխարհում
- Առանձին կետով ցանկանում եմ անդրադառնալ պաշտպանական նպատակներով արբանյակների գործածությանը։ Որպես սպառազինության միջոց, արբանյակների կիրառումների մասով ԲՏԱ նախարարությունը ֆունկցիաներ չունի, քանի որ այն ամբողջապես գտնվում է ՊՆ, ԶՈՒ տիրույթում և բացառապես կախված է մարտի վարման տակտիկայի, ստրատեգիայի, կառավարման հետ։ Նման գործառույթները գտնվում են պաշտպանական գերատեսչության տիրույթում, ինչպես ցանկացած այլ տեսակի սպառազինության կիրառման դեպքում։
Որպեսզի ավելի պարզ լինի հանրության համար, բերեմ օրինակ. ԲՏԱ նախարարությունը զբաղվում է գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական աշխատանքների ֆինանսավորմամբ և ընկերություներին պատվիրում է ստեղծել ՌԷՊ համակարգ կամ ԱԹՍ, սակայն դրանց ռազմական կիրառման գործառույթ նախարարությունը չունի, քանի որ դրանք պաշտպանական զինատեսակներ են, որոնց կիրառումն իրականացվում է ՊՆ ԶՈՒ կողմից, այլ բան, որ դրանց ստեղծման կարիքի և տեխբնութագրերի կազմման ընթացքում ինտենսիվ համագործակցություն է իրականացվում ՊՆ, ԿԳՄՍ Գիտության կոմիտե և այլ գերատեսչությունների հետ։
Նախկինում նշել եմ, որ ԲՏԱ նախարարությանը, ենթակա հիմնարկները և Ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունները պատերազմի ընթացքում աշխատել են 24/7 ռեժիմով և մշտապես կանգնած են եղել ԶՈՒ կողքին՝ օժանդակություն ցուցաբերելով բոլոր հնարավոր միջոցներով
- Վերջում անդրադառնամ 2020 թ. օգոստոսին իմ մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողի հետ հարց ու պատասխանին, որը կից ներկայացված է տեսագրության տեսքով։
Լրագրողի հարցին իպատասխան խոսել եմ բացառապես տեղեկատվական հեռուստատեսային արբանյակի սեփականն ունենալու նպատակահարմարություն մասին։ Հեռուստառադիոհեռարձակման ոլորտը գտնվում է ԲՏԱ նախարարության իրավասության տակ, և իմ պատասխանը կապ չի ունեցել արբանյակների ռազմական կամ այլ նպատակներով օգտագործման հետ։
Հասկանալի է սակայն, որ նշված ոլորտները բովանդակային առումով խիստ մասնագիտական են, և, ենթադրաբար որոշ շրջանակների կողմից բավարար ուսումնասիրության չեն ենթարկվել մինչև հրապարակումները, այդպիսով դրանք դարձնելով քննարկման համար ոչ պիտանի, քանի որ արբանյակների մասով ֆունկցիոնալ կիրառական իմաստ չեն արտահայտում, ընդամենը մի քանի հնչեղություն ձեռք բերած տերմինների միացություն են, օրինակ. «Տիեզերք», «Տեղեկատվական արբանյակ», «ՌԷՊ» և այլն...
Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Հայաստանի և Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ իրենց ներդրած ջանքերի համար և համոզմունք հայտնել, որ Հայաստանում անհրաժեշտ ինժեներական տաղանդ ու ներուժ կա` հետագա ակտիվ զարգացման համար։
Բարձր տեխնոլոգիաները Հայաստանի զարգացման համար ամենակարևոր ուղղություններից է, ՀՀ կառավարությունը նպատակադրվել է ոլորտի համար զարգացման նոր հնարավորություններ ստեղծել և հստակ ծրագրերով է հանդես գալիս։
Ամեն ջանք գործադրելու եմ Հայաստանի առաջխաղացման և հաջողությունների համար»։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից