Թեմաներ
Չորեքշաբթի 01 / 22 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/22/2025   17:48 Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գրասենյակի ներկայացուցիչ Ռայմունդ Յելեին 01/22/2025   17:44 Փաշինյանը՝ Դավոսի հանդիպումների մասին 01/22/2025   17:40 Ապրել ենք Չարենցի «Երկիր Նաիրիի» սյուժեում, պիտի դուրս գանք դեպի «իրական Հայաստան». Փաշինյան 01/22/2025   17:37 Մարդկանց գժի տեղ են դնում, ասում ենք կարող եք ավտոբուսի մեջ քնել և տրոլեյբուսի մեջ արթնանալ. Թևանյան (տեսանյութ) 01/22/2025   17:26 Վաղարշապատում 49-ամյա տղամարդը ձերբակալվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար 01/22/2025   17:09 Այս համակարգը կարևոր է՝ ապապետությունից պետություն գնալու անցման տրամաբանության մեջ․ Փաշինյանը՝ հայտարարագրման մասին 01/22/2025   16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս 01/22/2025   16:49 Տավուշում ապրող մեր հայրենակիցները սպասում են այդ հարցի պատասխանին՝ Ոսկեպար-Կիրանց ճանապարհի որևէ հատվածի հանձնում Ադրբեջանին կա՞.Դանիելյանը՝ Գրիգորյանին 01/22/2025   16:46 Գյուղերից կարտագաղթեն, եթե դպրոցները փակեք. պատգամավորը՝ նախարարին 01/22/2025   16:42 Դատավոր Գառնիկ Ստեփանյանի նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի՝ ՔԿ-ում քննվող վարույթի շրջանակներում 01/22/2025   16:32 Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է. մեկնարկել է կառավարության հետ հարց ու պատասխանը (ուղիղ միացում) 01/22/2025   16:29 Նոր ժամկետներ. Թրամփը կարգադրել է Ուկրաինայի հակամարտությունը լուծել 100 օրվա ընթացքում. WSJ 01/22/2025   16:09 Պետդեպն արգելել է ԱՄՆ դրոշից բացի որեւէ այլ դրոշի օգտագործում, այդ թվում՝ սեռական փոքրամասնություններինը 01/22/2025   16:07 Ալիևն ու Զելենսկին հանդիպել են Դավոսի ֆորումում 01/22/2025   15:53 Սնուփ Դոգի չկայացած համերգի համար փոխանցված 6 մլն դոլարը պետական բյուջե չի վերադարձվել 01/22/2025   15:53 «Օդնոկլասսնիկի»-ն թողարկում է ծանոթությունների սեփական ծառայությունը 01/22/2025   15:48 ՀՀ օրհներգը կավարտվի` «Թող միշտ պանծա Հայաստան» տողով. նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ 01/22/2025   15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան 01/22/2025   15:25 Փաշինյանը ցավակցել է Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ 01/22/2025   15:20 Տիգրան Ավինյանը հետքայլ է անում. հանրային տրանսպորտի ակագների կիրառման տրամաբանությունը կվերանայվի 01/22/2025   14:54 Մինչեւ 300.000 դրամ գործարքները հայտարարագրման ենթակա չեն (տեսանյութ) 01/22/2025   14:36 Տիգրան Բալայանը Բելգիայի Սենատի նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր 01/22/2025   14:31 Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել 01/22/2025   14:17 Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ 01/22/2025   14:14 Արսեն Թորոսյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ 01/22/2025   14:09 Արցախը հանձնել են ռուսները՝ Ադրբեջանի հետ համագործակցելով, թող իրենք էլ վերադարձնեն. ՔՊ-ական պատգամավոր 01/22/2025   14:07 Ռուս-իրանական գազատարը կարող էր բարձրացնել ՀՀ անվտանգությունը, դա լավ հնարավորություն էր, որը կորցնում ենք․ Մանվելյան 01/22/2025   13:53 Իրանում հրդեհ է բռնկվել 18 հազար տոննա տարողությամբ նավթի պահեստում 01/22/2025   13:51 Հայաստանում ապրող մեր քաղաքացիները ռելոկանտներ չեն, և պետք չէ ստեղծել մի իրավիճակ, որ մեկ այլ երկրում դառնան ռելոկանտներ. «Տնտեսական պրոյեկտ» 01/22/2025   13:51 Ջերմաստիճանը բարձրանալու է 01/22/2025   13:29 Թալանել են տունս, տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, ժամացույց, վնասի չափը կազմել է 7,5-8 մլն դրամի չափով է. Հրաչյա Հակոբյան 01/22/2025   13:25 Կոլաբորացիոնիստնե՞ր թե՞ դյուրահավատներ. «Հրապարակ» 01/22/2025   13:14 ՀՀ ԱԽ քարտուղարը շնորհավորել է Մայքլ Ուոլցին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ 01/22/2025   13:10 Ծիծաղելի է, թե շահ ունեմ անտառահատումներից, ծեծկռտուք չի եղել ՔՊ նիստին, միայն քննադատել եմ կառավարությանը. Հայկ Սարգսյան 01/22/2025   13:04 Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը 01/22/2025   12:57 «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ձերբակալվել է ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին 01/22/2025   12:49 ԼՂ-ում մնացած մեքենաների համար նույնպես տերերը չպետք է գույքահարկ վճարեն. Խաչատրյան 01/22/2025   12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան 01/22/2025   12:25 Սիրունյանն արդեն իր թեկնածությունը հետ է քաշում, իրավիճակը պետք է պարզաբանվի. Կոնջորյան 01/22/2025   12:08 Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետին 01/22/2025   12:04 Ալեքսանդ Սիրունյանը հրաժարվեց ԲԴԽ անդամի թեկնածությունից 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/22/2025   11:40 Համաշխարհային բանկի խումբը կաջակցի Հայաստանում աշխատատեղերի ստեղծմանն ու դիմակայունությանը 01/22/2025   11:36 Գարիկ Գալեյանն արդեն տնային կալանքի տակ է, բայց դատարանը որոշումներն առ այս պահը չի ուղարկել պաշտպանության կողմին՝բողոքարկման համար․ փաստաբանն ահազանգում է 01/22/2025   11:32 Տարադրամի փոխարժեքները հունվարի 22 -ին 01/22/2025   11:28 «ԽԾԲ»-ով առաջնորդվող դպրոցի տնօրենները կպատժվեն. տեսչական մարմինը վերահսկողության նոր գործիքակազմեր կունենա 01/22/2025   11:21 Սրբուհի Գալյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության դեսպանին 01/22/2025   11:09 Եթե քաղաքացին ստացել է միանվագ գումար, որը չի գերազանցում 300 հազար դրամը, ապա այն համարվում է չհարկվող գումար և հայտարարագրում կարող է չլրացվել. ՊԵԿ 01/22/2025   10:56 Մինչև 300,000 դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. Չախոյան 01/22/2025   10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
01/21/2025   14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում 01/21/2025   20:14 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կեղծ դատավարության երկրորդ նիստն ավարտվել է 01/21/2025   19:10 Ահազանգ. նախկին փաստաբան, այժմ հակակոռուպցիոն դատարանի դատավորը նախկին կնոջը սպառնացել է խլել ունեցվածքը 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/21/2025   08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ» 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/20/2025   19:15 Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան 01/21/2025   08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ» 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/21/2025   14:39 Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, որը պայթել է. shamshyan.com 01/21/2025   18:52 Առողջական խնդիրների դեպքում դրանք լուծվում են մեկուսարանում՝ ըստ ադրբեջանական քարոզչության հայտարարել է Արայիկ Հարությունյանը 01/21/2025   20:49 Կանանց բացատրել են սեքսի ժամանակ ցավի պատճառները եւ նշել դրանից խուսափելու միջոցները 01/21/2025   14:22 Գառնիկ Դանիելյանի ելույթից հետո իրավիճակը լարվել է. վեճ` ԱԺ-ում 01/22/2025   15:20 Տիգրան Ավինյանը հետքայլ է անում. հանրային տրանսպորտի ակագների կիրառման տրամաբանությունը կվերանայվի 01/21/2025   07:55 Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ» 01/21/2025   16:44 Երևանի Մետրոպոլիտենում արտակարգ դեպք է տեղի ունեցել, քաղաքացին հայտնվել է գծերի վրա 01/22/2025   10:56 Մինչև 300,000 դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. Չախոյան 01/21/2025   11:01 Անարդարացի է. էն, ով ունի 1 մլն դոլար արժողությամբ մեկ գույք, վճարում է տասնապատիկ ավելի հարկ, քան էն մեկն, ով ունի 1 մլն-ի 10 հատ գույք. Աղազարյան 01/21/2025   21:43 Բաքվում ԼՂՀ նախկին ղեկավարների «ցուցադրական» դատավարությունը Ալիևի անձնական վրեժխնդրության ակտ է․ Զատուլին

Այսօրվանից մեկնարկել է բուհերի ընդունելության առցանց հայտագրումը և դիմորդների համար հրապարակել է ուղեցույց.ԿԳՄՍՆ 04/15/2021   18:30  |  ԼՐԱՀՈՍ

ԿԳՄՍ նախարարությունը հիշեցնում է, որ այսօրվանից մեկնարկել է բուհերի ընդունելության առցանց հայտագրումը և դիմորդների համար հրապարակել է ուղեցույց:

«Հարգելի՛ դիմորդ,

եթե որոշել ես կրթությունդ շարունակել բարձրագույն ուսումնական հաստատությունում, ուրեմն նախ պետք է էլեկտրոնային տարբերակով լրացնես դիմում-հայտ: Այս տարի ևս ընդունելությունն իրականացվելու է առցանց եղանակով։ Մեկ բուհ, մեկ մասնագիտություն. սա է այս տարվա բուհերի ընդունելության հիմնական մրցույթի սկզբունքը: Դիմում-հայտերի ընդունման ժամկետը սկսվում է ապրիլի 15-ին և ավարտվում մայիսի 10-ին:

Քայլ առաջին. այցելի՛ր www.dimord.am կայք: «Դիմորդ 2021» հղմամբ ծանոթացի՛ր բուհերի ընդունելության կարգին, բուհերի ցանկին, մասնագիտություններին, վարձավճարների չափերին, բուհերում դիմում-հայտերի շարժին, թափուր տեղերին, իսկ միասնական քննությունների ավարտից հետո՝ նաև թեստերին և պատասխաններին։

Քայլ երկրորդ. առցանց դիմում-հայտ լրացնելու համար նախ գրանցվի՛ր համակարգում: Գլխավոր էջի վերևի աջ անկյունում առկա են «Մուտք» և «Գրանցվել» բաժինները: Սեղմի՛ր «Գրանցվել» դաշտի վրա և ծանոթացի՛ր բուհերի ընդունելության կարգի անհրաժեշտ դրույթներին: Անպայման կարդա՛ կարգը, հետո միայն սեղմի՛ր «Ծանոթ եմ 2021 թ. ՀՀ բուհերի ընդունելության կարգին» դաշտի վրա, որից հետո էկրանին կհայտնվի «Գրանցում» պատուհանը:

Քայլ երրորդ. առաջին տողում «ԳԹԿ անձնական համարի» տակ լրացրու՛ այն թիվը, որը քեզ հատկացրել է դպրոցը: Եթե նախորդ տարիների կամ նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության շրջանավարտ ես, ապա ԳԹԿ անձնական համար ստացի՛ր քո բնակության վայրին մոտ գտնվող և այդ նպատակով առանձնացված դպրոցից:

Քայլ չորրորդ. նշի՛ր անունդ: «Էլեկտրոնային հասցե» բաժնում լրացրո՛ւ քո իրական, գործածվող էլեկտրոնային հասցեն, քանի որ հետագա բոլոր գործողությունների մասին տեղեկատվությունը տրամադրվելու է հենց այդ էլեկտրոնային հասցեին: Գաղտնաբառ պատուհանում ստեղծի՛ր բոլորովին նոր գաղտնաբառ (ոչ թե քո էլեկտրոնային հասցեի գաղտնաբառը) ու անպայման հիշի՛ր այն, քանի որ միայն այդ գաղտնաբառով կարող ես մուտք գործել համակարգ: Քո ստեղծած նոր գաղտնաբառը կլինի միայն dimord.am-ինը:

Քայլ հինգերորդ. «Նույնականացման ծածկագիրը» գրելու համար անհրաժեշտ է լրացնել բոլոր տվյալները և սեղմել «Ուղարկել» կոճակը, որից հետո քո նշած էլ. հասցեին կուղարկվի «Նույնականացման ծածկագիրը»: Լրացնելով բոլոր դաշտերը՝ սեղմի՛ր «Գրանցվել» դաշտի վրա, որից հետո էկրանին տե՛ս քո անձնական էջը՝ դիմում-հայտով: Կբացվի պատուհան, որի բովանդակությունն անպայման կարդա՛։ Կայքում քո լրացրած տվյալները՝ բուհը, մասնագիտությունը և մասնագիտության համար սահմանված քննական առարկաները, համարվում են ընդունելության պաշտոնական դիմում-հայտ: Կայքում գրառումները պետք է կատարվեն բացառապես հայերեն: Եղի՛ր ուշադիր. եթե տվյալներում կան անճշտություններ կամ կարիք կա փոփոխությունների, ապա կայքում կարող ես համապատասխանաբար ուղղել կամ կատարել փոփոխություններ վերը նշված ժամկետում: Դիմում-հայտում կեղծ տվյալներ լրացնելու և/կամ ներկայացնելու դեպքում դիմորդը պատասխանատվություն է կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Քայլ վեցերորդ. մասնագիտության ընտրության և ընդունելության քննության կամ քննությունների ընտրության դիմում-հայտում լրացրու՛ անունդ, հայրանունդ, ազգանունդ, անձնագրիդ տվյալները, ծննդյանդ տարեթիվը և սոցիալական քարտիդ համարը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ հավաքի՛ր տասը հատ 0: Ներկայացրու՛ երկու հեռախոսահամար՝ բջջային կամ քաղաքային, որոնք մշտապես հասանելի են։ Նշի՛ր սեռդ, գրի՛ր անապահովության միավորը, եթե այդպիսին կա, քաղաքացիությունդ: Ճշգրիտ լրացրու՛ ուսհաստատությունն ավարտելու տարեթիվը:

Քայլ յոթերորդ. սեղմի՛ր «Միասնական և կենտրոնացված քննության մասնակցության վճարի» դաշտը, նշի՛ր վճարի չափը և ներբեռնի՛ր անդորրագիր(եր)ը։ Մեկ քննություն հանձնելու դեպքում ընտրի՛ր 1500, 2-ի դեպքում՝ 3000, իսկ եթե վճարից ազատված ես, ընտրի՛ր 0 և ներբեռնի՛ր վճարից ազատումը հավաստող փաստաթուղթը։

Քայլ ութերորդ. եթե մասնակցելու ես ՀՀ բուհերի ընդունելության մրցույթին, ապա «Մասնակցում եմ» դաշտում ընտրի՛ր «Քննություններին և ՀՀ բուհերի մրցույթին» դաշտը: Եթե դիմում ես Արցախի Հանրապետության բուհեր, ՀՀ ոստիկանության, Պաշտպանության նախարարության և այլ ուսումնական հաստատություններ, որոնք ընդգրկված չեն կայքում առկա ՀՀ բուհերի ցուցակում, և չես մասնակցում ՀՀ բուհերի մրցույթին, ապա ընտրի՛ր «Միայն քննություններին» դաշտը: «Միայն քննություններ» դաշտը կարող ես ընտրել նաև, եթե որոշել ես ուսումը շարունակել հեռակա համակարգում և քննության գնահատականը հետագայում ներկայացնել համապատասխան բուհ։

Քայլ իններորդ. հաջորդիվ կբացվի մասնագիտությունների ցանկը. դու կարող ես նշել 1 մասնագիտություն (անվճար և վճարովի) և այդ մասնագիտության համար քննությունը կամ քննությունները: Եթե նախորդ տարվա շրջանավարտ ես և ուզում ես պահպանել նախորդ տարվա միասնական քննության գնահատականը, ապա «Քննություններին և ՀՀ բուհերի մրցույթին» դաշտն ընտրելուց հետո սեղմի՛ր «Պահպանում եմ» կամ «Պահպանում կամ հանձնում եմ» կոճակներից մեկը՝ նշելով ԳԹԿ նախորդ տարվա քո անձնական համարը, իսկ եթե այն մոռացել ես՝ դիմի՛ր Գնահատման և թեստավորման կենտրոն:

Քայլ տասներորդ. եթե դեռևս չունես ատեստատ կամ դիպլոմ, ապա ընտրի՛ր «Դեռ չունեմ ավարտական փաստաթուղթ» դաշտը: Եթե ունես ավարտական փաստաթուղթ, ստուգի՛ր՝ արդյոք ճի՞շտ է լրացված ավարտական փաստաթուղթ տրամադրած ուսումնական հաստատության անվանումը: «Ավարտական փաստաթղթի տեսակ» դաշտում ընտրի՛ր ատեստատ կամ դիպլոմ, ապա նշի՛ր փաստաթղթի համարը: Եթե քո ավարտական փաստաթուղթն ատեստատ է, սեղմի՛ր «Ատեստատ»-ը, լրացրու՛ գրանցման սերիան և համարը, նույնը՝ դիպլոմի դեպքում: Եթե ավարտական փաստաթղթի տեսակը նշված է ատեստատ, նշի՛ր ավարտական քննություններից ստացածդ գնահատականները:

Քայլ տասնմեկերորդ. նախապես ընտրի՛ր գնահատման համակարգը: Ավարտական փաստաթղթի բոլոր գնահատականները պետք է նշել: Եթե տվյալ առարկայից գնահատական չունես, ապա համակարգը համապատասխան դաշտում կներմուծի 0: Եթե մեկից ավելի օտար լեզուներից ունես գնահատականներ, ապա օտար լեզուների դաշտում ցանկից ընտրի՛ր և մուտքագրի՛ր քո ուսումնասիրած օտար լեզվի գնահատականը:

Քայլ տասներկուերորդ. եթե ունես արտոնություն՝ մեդալակիր ես կամ հանրապետական օլիմպիադայի առաջին կարգի դիպլոմակիր կամ ունես նպատակային ուսուցման ուղեգիր, ապա համապատասխան նշում արա՛: Եթե որոշել ես մասնակցել Պաշտպանության նախարարության «Պատիվ ունեմ» ծրագրին, ապա նշի՛ր այն: Որևէ արտոնություն ունենալու դեպքում՝ այն նշի՛ր։ Եթե ծանոթ չես արտոնությունների վերաբերյալ կետերի բովանդակությանը, ապա սեղմի՛ր ցանկացած կետ և ծանոթացի՛ր տվյալ կետի բովանդակությանը: Արտոնությունը հավաստող համապատասխան փաստաթղթերը պետք է ներկայացնել Ձեր նախընտրած բուհ։

Քայլ տասներեքերորդ. բոլոր արված նշումներդ կարող ես նորից ստուգել՝ համոզվելու համար՝ ճի՞շտ ես լրացրել արդյոք, թե՞ ոչ: Կարող ես փոխել, ըստ անհրաժեշտության՝ հանել նշումը և նորից լրացնել: Համոզվելուց հետո, որ ամեն ինչ ճիշտ է, սեղմի՛ր հաստատել կոճակը, որից հետո համակարգը կփակի քո էջը:

Քո լրացրած դիմում-հայտը կհասցեագրվի այն էլեկտրոնային հասցեին, որը դու լրացրել ես։ Հաստատելուց հետո՝ մինչև սահմանված ժամկետի ավարտը՝ մայիսի 10-ը՝ ժամը 18:00-ն, կարող ես այցելել www.dimord.am կայք, «Մուտք»-ի վրա սեղմելով՝ գրել նույն էլեկտրոնային հասցեն և նույն գաղտնաբառը և բացել քո դիմում-հայտը։ Դրանում կարող ես փոփոխություններ կատարել կամ նույնիսկ ընդհանրապես հրաժարվել հայտից:

Եթե Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի «Բուժական գործ զինված ուժերում» մասնագիտության դիմորդ ես, ապա զինկոմիսարիատների կազմած անձնական գործերով, հաշվառման և ռազմաբժշկական փորձաքննության ուղեգրման նպատակով պետք է ներկայանալ Բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի ընդունող ենթահանձնաժողով։ Այս և նախորդ տարիների շրջանավարտների գործերի ընդունելությունը տեղի կունենա ապրիլի 15-ից մինչև մայիսի 7-ը՝ ժամը 11:00-ն։

ՀՀ ԶՈՒ-ից զորացրված կամ այս տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդների գործերի ընդունելությունը տեղի կունենա հունիսի 23-ից մինչև հունիսի 30-ը՝ ժամը 11։00-ն։ Ռազմաբժշկական ֆակուլտետի ընդունող ենթահանձնաժողովում հաշվառվելուց հետո բոլոր դիմորդները կուղեգրվեն ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական պոլիկլինիկա՝ ռազմաբժշկական փորձաքննության։ Փորձաքննությունն անցած դիմորդը ռազմաբժշկական հանձնաժողովի տված տեղեկանքը պետք է ներկայացնի ռազմաբժշկական ֆակուլտետի ընդունող ենթահանձնաժողով, որից հետո միայն կլրացնի դիմում-հայտի էլեկտրոնային տարբերակը։

Սիրելի՛ դիմորդ,

եթե էլեկտրոնային համակարգից օգտվելը քեզ համար անհաղթահարելի դժվարություն է, ապա կարող ես դիմել ԳԹԿ անձնական համար տրամադրած դպրոց և խնդրել՝ քեզ գրանցել համակարգում։ Դա կարվի բացարձակապես անվճար։

Մաղթում ենք հաջողություն»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:14 19/02/2021  |  ԼՐԱՀՈՍԱրմատական փոփոխություն բուհերի ընդունելության կարգում՝ առաջին փուլում դիմորդը կհայտագրի բացառապես մեկ մասնագիտություն
16:32 04/08/2020  |  ԼՐԱՀՈՍԴրական միավորներով բուհ չընդունված դիմորդները հանդիպել են դդումի հետ
17:34 03/08/2020  |  ՄեկնաբանությունԱրայիկ Հարությունյանը վերջապես համաձայնվեց հանդիպել չընդունված դիմորդների եւ նրանց ծնողների հետ
15:57 27/07/2020  |  ԼՐԱՀՈՍՈստիկանի գործողությունները կվիճարկվեն դատարանում. Դիմորդների ծնողները ապօրինի ձերբակալվել են
14:37 27/07/2020  |  ԼՐԱՀՈՍԿԳՄՍ նախարարության մոտից երկու քաղաքացի է բերման ենթարկվել
12:50 27/07/2020  |  ԼՐԱՀՈՍԲավարար է լայվերով մեզ փորձեք ինչ որ բաներ տեղեկացնել, մենք ցանկանում ենք առերեսաբար շփվել Ձեզ հետ. դիմորդը՝ նախարարին
16:38 25/07/2020  |  ԼՐԱՀՈՍԵթե իրավաբանը պետք է մրցի իրավաբանի հետ,կարիք չկա դիմորդին տալ 10 հայտ լրացնելու իրավունք, մեկն էլ բավական է. բուհ չընդունված դիմորդ
16:35 25/07/2020  |  ԼՐԱՀՈՍՆորմատիվ իրավական ակտ է ընդունվել և պատշաճ ձևով չի ծանուցվել. Կոչուբաև
15:51 25/07/2020  |  ԼՐԱՀՈՍՊարոն ԿԳՄՍ-ի նախարար Արայիկ Հարությունյան, ուշադիր հետևեք մեզ, մեր ելույթներին. Բուհ չընդունված դիմորդի ծնող
13:44 23/07/2020  |  ԼՐԱՀՈՍ«Դատի ենք տալու ԿԳՄՍ նախարարին». ԲՈՒՀ չընդունված դիմորդներին կառավարությունում չընդունեցին

Արխիվ

[]