ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ազգայնականության բեմականացում ցույց տվեց, գիտակցում է՝ գլոբալիստական գաղափարներով չի կարող ձայներ ստանալ. քաղտեխնոլոգ 04/14/2021 20:31 | Քաղաքական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԱԺ ելույթն ամբողջությամբ նախընտրական էր։ Նա սկսել է նախընտրական քարոզարշավը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ նման կարծիք արտահայտեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթին։
Նրա դիտարկմամբ՝ 2018 թվականից սկսած Նիկոլ Փաշինյանը բոլոր խնդիրների մեջ մեղադրում է այլ մարդկանց, քանի որ անձի անսխալականության սինդրոմով է տառապում. «Այդկերպ նա ցանկանում է ազատվել արցախյան պատերազմից և դրա ծանր հետևանքներից։ Այդ հետևանքների խնդիրը դնում է մյուս մարդկանց վրա, մասնավորապես անուղղակի կերպով մեղադրում է ՀՀ երկրորդ նախագահին և խոսքն այնպես է դասավորում, որ իրեն չկարողանան մեղադրեն ու դատի տան։ Ասում է, որ երկրորդ նախագահը Թուրքիայի գործակալ է, որովհետև իր ժամանակ ԱԺ նախագահ, ՀՀ վարչապետ են սպանել, բայց նախադասության շարադասությունն այնպես է անում, որ խուսափի անմիջականորեն մեղադրելուց»,-ասաց Արմեն Բադալյանը։
Մեղադրելուց բացի, քաղտեխնոլոգի խոսքով, վարչապետը նաև ազգայնականության բեմականացում է ցույց տալիս՝ հայտարարելով, որ Թուրքիան և Ադրբեջանը թշնամիներ են. «Նախկինում Ադրբեջանի ղեկավարը շատ ինտելիգենտ, կուլտուրական մարդ էր, իսկ հիմա դարձավ թշնամի, ինչն, իհարկե, ընտրությունների հետ է կապված։ Նա հասկանում է, որ իր թիմը գլոբալիստական գաղափարներով չի կարող ձայներ ստանալ, դրա համար հրահանգ է տվել, որ ազգային դիտարկվեն, բայց դա իրեն չի օգնելու»,-նշեց քաղտեխնոլոգը։
Հարցին՝ ստացվում է, որ նրանք Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապված իրենց գաղափարախոսությունը փոխու՞մ են, Արմեն Բադալյանը նկատեց՝ ընտրություններով պայմանավորված ժամանակավորապես փոխում են, բայց անմիջականորեն՝ ոչ. «Ընդամենը երկու օր առաջ Ադրբեջանի նախագահն անցավ այն հայտնի այգիով, որտեղ հայկական ռազմական տեխնիկան էր, զոհված զինվորների մոմե արձաններ, իսկ Հայաստանի իշխանությունները դրա հետ կապված ոչ մի բան չասաց։ Մինչդեռ ԱԺ-ում նախընտրական ելույթ ունեցավ և Ադրբեջանին հայտարարեց թշնամի երկիր, ինչպես նաև նշեց, որ Հայաստանն ու Արցախն ապագա ունեն, և այդ ապագան կապում է իր հետ»,-նշեց Արմեն Բադալյանը։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ «Իմ քայլ»-ի պատգամավորների հոտնկայս ծափահարություններին, քաղտեխնոլոգը հիշեց, որ երբ 2018թ.-ին այդ թիմն իշխանության եկավ, արժեքների հեղափոխությունից էին խոսում, այնինչ իրականությունը ցույց տվեց, որ իրենց մոտ անձի պաշտամունքն ավելի շատ է զարգացած, քան նախորդ նախագահների ղեկավարման շրջանում։
«Նման բուռն, հոտնկայս ծափահարությունը, հատկապես նման երիտասարդների կողմից, ցույց է տալիս, որ նրանց արժեքային համակարգն ամբողջովին խեղաթյուրվել է։ Նախկինում այդպես բուռն ու երկարատև ծափահարություններով չէին ողջունում ղեկավարներին, այդպես լինում էր 30-ական, 70-ական թվականներին, սակայն այն սերունդը, որն այսօր ծափահարում էր, այդ թվականների սերունդը չէ։ Նրանք անկախության սերունդ են, և այս քայլը ցույց տվեց, որ արժեքային համակարգով շատ ավելի հետադիմական են»,-նշեց Արմեն Բադալյանը։
Վերջինս ընդգծեց՝ եթե մյուս արտահերթ ընտրությունների մյուս մասնակիցները, ղեկավարները թույլ տան, որ հաղթի, ապա նա կհաղթի. «Այդ մասնակիցներից կախված է գրագետ ընտրարշավ անցկացնել։ Արդեն թող իրենք մտածեն՝ ինչպես անեն»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/24/2024 14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից