ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատապարտում ենք լրագրողներին և նրանց ընտանիքների անդամներին թիրախավորելու բոլոր փորձերը․ Ժուռնալիստների միություն 04/14/2021 20:35 | ԼՐԱՀՈՍ
Այս մարդիկ անգամ թիրախավորեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին՝ բռնության սպառնալիքներ տեղալով վերջինիս հասցեին, և կրկին որևէ իրավական գնահատական չհետևեց այս գործելակերպին: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել «Հայաստանի ժուռնալիստների միությունը»:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Երեկ իրենց «Հեղափոխության պահապաններ» անվանող իշխանամերձ խմբի անդամներից մեկն իր ֆեյսբուքյան էջում տարածել է Antifake.am կայքի լրագրող Մարի Ամիրջանյանի սոցիալական ցանցի անձնական էջն ու վերջինիս լուսանկարը՝ դրանք համեմելով ծաղրական, գռեհիկ գրառմամբ, լրագրողի անձի նկատմամբ գեներացնելով ատելություն, անձնական վիրավորանքների տարափ, սպառնալիքներ ու հայհոյանքներ:
Այսօր այս խմբի մեկ այլ անդամ թիրախավորել է Tert.am կայքի լրագրող Անի Գևորգյանին՝ տարածելով ոչ միայն նրա, այլև լրագրողի երեխայի լուսանկարը՝ համեմված հայհոյախառն գրառումներով: Այս մասին տեղեկացրել է Անի Գևորգյանը:
Մամուլում շրջանառվող տարբեր տեղեկությունների համաձայն, լրագրողին նման սպառնալիքներ են հղել իշխանություննների հետ ուղղակի կամ անուղղակի կապված տարբեր օգտագրերեր։
Հիշեցնենք, որ սա այն նույն խումբն է, որը ձվերով հարձակում գործեց «Հայելի» ակումբի վրա և որևէ պատժի չարժանացավ:
Այս մարդիկ անգամ թիրախավորեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին՝ բռնության սպառնալիքներ տեղալով վերջինիս հասցեին, և կրկին որևէ իրավական գնահատական չհետևեց այս գործելակերպին:
Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողի մասնագիտական գործունեության առնչությամբ նման հակաօրինական քայլերը, առավել ևս՝ մանկահասակ երեխաների թիրախավարումը։ Դա հակասում է մարդկային բարոյականությանը, մասնագիտական էթիկային և միևնույն ժամանակ՝ քրեորեն պատժելի արարք է, որի հեղինակները պետք է ենթարկվեն պատասխանատվության՝ ապագայում նման դեպքերը բացառելու համար։
Հայաստանի ժուռնալիստների միությունն իրավապահ մարմիններից պահանջում է քննության ենթարկել տեղի ունեցածը։ Լրագրողի մասնագիտական աշխատանքի խոչընդոտման ցանկացած փորձ քրեորեն պատժելի արարք է և պետք է արժանանա համապատասխան գնահատականի:
Միևնույն ժամանակ՝ պահանջում ենք իշխանության ներկայացուցիչներից՝ զսպել իրենց հետ փոխկապակցված անձանց՝ նրանց չօգտագործելով անցանկալի լրագրողների հետ հաշվեհարդար տեսնելու զազրելի գործում»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ