ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շիկահողի համայնքապետն ահազանգում է՝ գյուղացիներին զենք է անհրաժեշտ՝ արոտավայր ու ցորենի դաշտեր գնալու համար, բացի այդ՝ ընտանիքներ կան՝ ուզում են հեռանալ 04/14/2021 22:01 | ԼՐԱՀՈՍ
Մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքները մտածում են Շիկահողից հեռանալու մասին, իրենց անվտանգ չեն զգում. համայնքապետն ահազանգում է՝ գյուղացիներին զենք է անհրաժեշտ՝ արոտավայր ու ցորենի դաշտեր գնալու համար
Սյունիքի խոշորացված Կապան համայնքի Շիկահող գյուղում բնակիչները հողային աշխատանքներ կատարելիս էլ վտանգված են, բայց նրանց չի թույլատրվում գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ ունենալ զենք։
Գյուղացիները հողամասերում պետք է աշխատեն, որոնք գտնվում են սահմանամերձ գոտիներում։ Շիկահողի վարչական ղեկավար Նարե Ղազարյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ անզեն են գնում Կապան ու հետ վերադառնում, իսկ հիմա զենքի օգտագործումը՝ ինքնապաշտպանական նպատակներով, թիվ մեկ խնդիրն է դարձել սահմանամերձ գյուղում։
«Գյուղապետարանի զինանոցում է դա պահվում, թույլ չեն տալիս սովորական ժողովրդին տանք։ Դա պահել են զուտ աստված չանի՝ արտակարգ դեպքերի ժամանակ՝ այսինքն, եթե նորից հայտարարվի ռազմական դրություն»։
Ղազարյանը հայտնեց, որ բնակիչներից երեքին, ովքեր ցորենի դաշտեր ունեն և հաճախ են այնտեղ լինում, ինքը զենք է տվել։ Շուտով մյուսներն էլ են սկսելու գյուղատնտեսական աշխատանքները։ Գյուղում 10 անձ ցորենի դաշտեր ունեն, որոնց անհրաժեշտ են լինելու այդ զենքերը։
Ցորենի 13 հա և գարու 15 հա դաշտերը գտնվում են անմիջապես թշնամու թիրախում։ Համայնքապետն էլ սպասում է ԱԺ-ի որոշմանը՝ կապված զենքի թույլտվության հետ։
«Զինանոցում զենք պահելն իմաստ չունի։ Տպավորություն է, որ զենքը թողնում են զինանոցում՝ որ եթե նորից պատերազմ սկսվի՝ գյուղացին զենքը վերցնի վազի ռազմաճակատ, բայց երբ որ գյուղացուն է անհրաժեշտ այդ զենքը՝ որպես ինքնապաշտպանական միջոց, գյուղացին իրավունք չունի՞ այդ զենքը վերցնելու»։
Անասնապահության հարցն էլ լուրջ է։ Հերթ են սահմանել գյուղում ու հերթով են արածացնում կենդանիներին՝ իրենց հսկողության տակ, բայց դա հիմնական միջոց չէ։ Արոտավայրերը ադրբեջանցիների թիրախում են՝ այստեղ էլ է լինելու զենքի անհրաժեշտություն։
«Ես չեմ նայում իրենց թույլ տալ կամ չտալը։ Եթե ես զենքը պետք է դնեմ զինանոցում, ասեմ գնա՝ աստված քեզ օգնական, դա իմ կողմից հիմարություն կլինի՝ մարդը զենքով իրեն որոշակի պաշտպանված է զգում։ Հարցը հրատապ լուծում է պահանջում»։
Ղազարյանը տեղեկացրեց, որ գյուղում համեմատաբար հանգիստ է։, փոխարենը խնդիրներ են լինում Գորիս-Կապան ճանապարհին, որտեղ տեղակայվել են Ադրբեջանական զորքերը։
«Այդ մասն անցնել չի լինում, զզվելի տեսարաններ են՝ աղբ են լցնում ճանապարհի կողքերը»։
Անդրադառնալով Զանգեզուրի նկատմամբ Ադրբեջանի հավակնությունների վերաբերյալ Ալիեւի հայտարարություններին՝ Ղազարյանն արձանագրեց, որ անհանգստացնում է ոչ այնքան Իլհամ Ալիևի հայտարարությունները, որքան այն, որ պաշտոնական Երևանը դրանց հերքում չի տալիս։
«Մինչև այսօր կառավարությունից հերքում չենք ստանում։ Մենք անհամբեր սպասում ենք այն օրվան, երբ է իշխանությունը՝ վարչապետի գլխավորությամբ, հայտարարությամբ հանդես գալու, հանդարտեցնելու, որ նման բան չի լինելու։ Անընդհատ այդ խոսակցությունները քննարկվում են։ Մեկն ասում է՝ ապրիլի 15-ին ինչ-որ խումբ է գալու, մեկ ասում է՝ խումբն արդեն եկել է։ Հստակ չգիտենք՝ ի՞նչ փուլում է և ի՞նչ է կատարվում։ Մեզ հուզում է Մեղրիի ճակատագիրը՝ ինչ է լինելու այդ ճանապարհի հետ կապված։ Կառավարությունը ոչ մի մեկնաբանություն չի անում ու դա սկսում է մեզ անհանգստացնել։ Չգիտենք Սյունիքի հետ կապված այդ թղթում ինչ է նշված ու մինչև օրս, ապրելով Սյունիքում՝ չենք հասկանում ինչ է կատարվում՝ շուրջբոլորը անորոշություն է»։
Շիկահողով անցնող ճանապարհը դեպի Մեղրի շահագործման է հանձնվել 2008 թվականին, որպեսզի ծառայեր բնակիչներին որպես այլընտրանքային ճանապարհ՝ մանավանդ ռազմական դրության ժամանակ։ Մ 17 ճանապարհը սկսվում է Կապանից, անցնում 5 գյուղով, հասնում է Մեղրի, ապա ԻԻՀ։
«Այդքան կարևոր ճանապարհ է ներկա պահին դա, որտեղ կանգնած է թշնամին։ Այն, ինչ կառուցվել է որպես այլընտրանքային ճանապարհ, դա կդառնա անիմաստ, եթե Մեղրիում որևէ դեպք արձանագրվի։ Քանի որ ճանապարհը Մեղրի չհասած հատվում է այն ճանապարհին, որտեղ իրենք իրենց քարտեզը գծել են»։
Նարե Ղազարյանը նաև տեղեկացրեց, որ մինչև օրս պաշտոնական ներկայացուցիչներից Շիկահողում է եղել միայն Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Շիկահող-Կապան ճանապարհին էլ մեկ ամիս առաջ ադրբեջանցիները գյուղի բնակիչներից մեկի մեքենայի հետևից հող են շպրտել, առջևից քարեր գցել, սակայն բնակիչը դեպքի մասին չէր բարձրաձայնել։
Համայնքի ղեկավարը նշեց նաև, որ կան ընտանիքներ, ովքեր փոքր երեխաներ ունեն ու մտածում են գյուղը լքելու մասին, դեռ հույս ունեն, որ ամեն ինչ լավ կլինի։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ