ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանի հիստերիկ ելույթները լուրջ կարող են ընդունել միայն իր ուսապարկերը, որոնք հոտընկայս ծափահարեցին նրան 04/14/2021 20:45 | Վերլուծություններ
Նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրումից հետո վախից բունկեր մտած, իսկ հետագա ամիսների ընթացքում ընդդիմության անվճռական քաղաքականության հետևանք որպես վարչապետի աթոռին պինդ կպած անձի այսօրվա ելույթը Ազգային ժողովում ակնհայտ խուճապային էր։ Իսկ խուճապի մեջ գտնվող անձինք հայտնի է, որ հավասարակշիռ խոսք չեն կարող ունենալ։
Մենք գործ ունենք բարբարոս և ցեղասպան Ալիևին կիրթ ու ինտելիգենտ համարող կապիտուլյանտի հետ։ Որը վերջապես սեփական ուսապարկերի հետ առերեսվելուց և ամեն մեկին իր ցանկությամբ խոստումներ տալուց և պատասխան հավատարմության երդումներ ստանալուց հետո, վախը բրոնեժիլետի մեջ սեղմած՝ հասավ ԱԺ ամբիոնին և իր սիրած՝ հաթաթաների ժանրի մեջ սկսեց «ամեն ինչի մեղավորը նախկիններն են»՝ շարքի նախընտրական իր արսենալից մի հատված։ Որի շուրջ, հավանաբար, գիշեր-ցերեկ տքնում է քպական եռյակը /ակամայից մեկ այլ տխուր եռյակ ենք հիշում/։
Այդպիսով երեք տարի շարունակ երկիրը ավերող, բոլոր կայացած ինստիտուտները ոչնչացնող, պատերազմում բանակը պարտության տարած, 6000-ից ավելի երիտասարդ կյանքեր զոհաբերած, 3500 անհայտ կորածների և 200-ից ավելի գերիների և հայրենազրկման մեղավորը ԱԺ էր եկել ասելու, որ տեղը պնդացրել է և որ իր կռիվը ամեն օր հոխորտացող Ալիևի ու ցեղասպան Թուրքիայի հետ չի, այլ՝ նախկինների։ Իսկ նախկիններ ասելով նա առաջին հերթին Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին նկատի ունի։
Ի դեպ, ուշագրավ է, որ վարչապետի աթոռին կառչածը նախորդների 20-ամյա դիվանագիտությունը և վարած բանակցային գործընթացը դիտարկելով այս համատեքստում փորձում է մեղադրել Ռ․ Քոչարյանին ու Ս․ Սարգսյանին, թե՝ նրանք բանակցություններով հույս են ներշնչել Ալիևին, որ իր ուզածն այդ կերպով կստանա։
Այստեղ ուղղակի հարկ է շեշտել՝ մեկը, որ գաղափար չունի՝ ինչ ասել է ի շահ սեփական պետության բանակցություն վարել, որը բանակցող չի կարող լինել, քանի որ դա ոչ սելֆի անել է, ոչ էլ լայվ մտնել ու անհեթեթություններ շաղ տալ և դրանք հաջորդ օրն իսկ մոռանալ, իրավունք չունի իր համար բարդ բաներից խոսել, կարծիք հայտնել, մանավանդ, մինչ օրս, բանակցային ողջ փաթեթին չի տիրապետում։
Ի վերջո, ինչպես կարող են նույն կերպ մտածել և գործել մարդիկ, որ պատերազմում հաղթել ու հաղթողի դիրքերից են գործում, և ասենք, ըստ տեղեկությունների՝ կեղծ հարթաթաթությամբ բանակից ազատված այսինքն՝ չծառայելու համար «մախինացիաների» դիմածը։ Մեկը, որ կարծում է, թե՝ բանակցելը մուտիլովկա-մանիպուլյացիա անել է։
Ընդհանրապես, Փաշինյանի հիստերիկ տեքստերը լուրջ կարող են ընդունել միայն իր ուսապարկերը, որոնք հոտընկայս ծափահարեցին նրան, բայց հետո պատերի տակով էին գնում, որ լրագրողների հարցերի տարափի տակ չընկնեն։ Ցավոք, խորհրդարանական ընդդիմություն կոչվածն այս անգամ էլ փախուստի մեջ էր։
Ի դեպ, նախկիններից բացի Փաշինյանը էլի հակահերոսներ ունի՝ բանակը և ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը։ Այսինքն, նախկիններից բացի էլի կան «մեղավոր նշանակվածներ»։ Այդ շեշտադրումներով էլ /բնականաբար՝ բրոնեժիլետով/՝ նա պատրաստվում է հնարավոր ընտրություններում ներկայանալ և լվանալ հատկապես գյուղի մարդկանց ուղեղները։
Անշուշտ, ամեն կերպ փորձելով խուսանավել թուրք-ադրբեջանական եղբայրությանը պաշտոնական պատասխան տալուց։ Որքան էլ նրանք իրեն ծաղրուծանակի ենթարկեն, պատերազմից կես տարի անց ՝ հայ գերիներին չհանձնեն և ընդհուպ՝ Բաքվում արցախյան պատերազմին նվիրված «պուրակ» ստեղծեն, որն ինքնին թուրք-ադրբեջանական ցեղասպան քաղաքականության ապացույց է։
Ինչ վերաբերվում է նրա զառանցագին մտասևեռումներին՝ առ ՀՀ 2-րդ նախագահ Ռ․ Քոչարյան, ապա այդպիսով վերստին ի ցույց է դնում հոգեկան առողջության հետ կապված իր պրոբլեմները, որն, ըստ ամենայնի, պիտի հետաքրքրի մասնագետներին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից