ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի իշխանությունները չեն օժանդակել Կանադային՝ «Բայրակթարների» վերաբերյալ հետաքննությանը 04/13/2021 17:47 | ԼՐԱՀՈՍ
Ապրիլի 12-ին Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնեաուն հայտարարություն է տարածել, ըստ որի` ղարաբաղյան վերջին պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից կանադական տեխնոլոգիաների օգտագործման հետաքննության ավարտից հետո, կանադական կառավարությունունը դադարեցնում է կանադական ռազմական արտադրանքի և տեխնոլոգիաների արտահանումը Թուրքիա։
Կանադայի արտգործնախարարը փաստված է համարել Թուրքիայի կողմից կանադական տեխնոլոգիաների կիրառումը ղարաբաղյան պատերազմի ընթացքում և կասեցրել Թուրքիա ռազմական նշանակության արտադրանքի արտահանման գործող արտոնագրերը։ Մասնավորապես խոսքը գնում է «Բայրակթար» անօդաչուների տեղորոշման և տեսանկարահանման կանադական Wescam համակարգերի մասին, որոնք առանցքային նշանակություն ունեն անօդաչու սարքի համար։
Թուրքիային ռազմական նշանակության արտադրանքի վաճառքի հետ կապված հարցերը մշտապես եղել են ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախմբի քաղաքական առաջնահերթությունների շարքում։ Խնդիրը կանադական հասարակական-քաղաքական շրջանակներում սկսեց քննարկվել դեռևս 2019թ․ աշնանը, երբ կանադական կողմը, Հյուսիսային Սիրիա թուրքական ուժերի ներխուժմամբ պայմանավորված, կասեցրեց հատուկ նշանակության ռազմական արտադրանքի վաճառքը Թուրքիային։ Սակայն, Թուրքիան, վարձելով կանադական լոբբիստական կազմակերպությունների, 2020թ․ առաջին կեսին մոլորության մեջ գցեց կանադական կառավարությանը՝ հավաստիացնելով, թե «Բայրակթար» անօդաչուների համար անհրաժեշտ կանադական համակարգերը չեն կիրառվելու հարվածային անօդաչուների պատրաստման ժամանակ, այլ բացառապես օգտագործվելու են Սիրիայում թուրքահպատակ բնակչության պաշտպանության համար։
Կանադայի կառավարության կողմից նման որոշման ընդունումը ռազմաքաղաքական ապտակ է թուրքական պետությանը։ Աշխարհում մեծ չէ այն պետությունների թիվը, որոնք Թուրքիայի նկատմամբ ռազմական արտադրանքի վաճառքի արգելք/կասեցում ունեն, բացի այդ Կանադան ՆԱՏՕ-ի առանցքային անդամներից է և Թուրքիայի համար ռազմական նշանակության արտադրանքի ձեռքբերման առաջնային շուկաներից մեկը։ Հատկանշական է, որ Թուրքիայի կողմից ձեռքբերված կանադական ռազմական արտադրանքի ճնշող մեծամասնությունը ներառում է հենց Wescam-ի արտադրանքը։ Այսպիսով, այս կասեցումից հետո, ռազմարդյունաբերության ոլորտում, գրեթե ի սպառ խզվում են թուրք-կանադական առևտրային հարաբերությունները։ Բացի այդ, կանադական հասարակական-քաղաքական շրջանակներում, խիստ դժգոհության առիթ է տվել այն հանգամանքը, որ, ըստ էության, Թուրքիան խաբեությամբ է ձեռք բերել կանադական առաջատար տեխնոլոգիաները։
Խիստ տարակուսելի է, որ Կանադայի արտգործնախարարության կողմից հրապարակված հետաքննության մեջ գրված է. «Կանադան դիմել է Հայաստանին` տրամադրել ցանկացած տեղեկատվություն, որը կարող է օժանդակել «Բայրակթար» անօդաչուներում կանադական տեխնոլոգիաների կիրառման փաստին, սակայն Հայաստանի իշխանությունները նման տեղեկատվություն չեն տրամադրել», փաստորեն հետաքննության ընթացքում չօժանդակոլով կանադական իշխանություններին։
ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախումբը շարունակելու է ջանքերը` հասնելու Թուրքիայի նկատմամբ Կանադայի կողմից ռազմական նշանակության ցանկացած արտադրանքի վաճառքի արգելքին։
ՀՅԴ ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ
13 ապրիլի 2021 թ.
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ