ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գոնե մեկ հարցում ընդդիմադիրները պետք է միասնական լինեն․ «Փաստ» 04/13/2021 10:15 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ներքաղաքական դաշտում ակտիվ եռուզեռ է։ Քաղաքական հարթակում գործող ընդդիմադիր ուժերը իշխանությունների վարկանիշի անկմանը զուգահեռ փորձում են ամուր դիրքավորում ապահովել և արժանանալ հանրության մեծամասնության վստահությանը։ Մյուս կողմից էլ՝ վերջին շրջանում մեծ թափով նոր կուսակցություններ ու շարժումներ են մուտք գործում քաղաքական հարթակ։ Գրեթե օր չկա, որ այդպիսի նորեկի մասին չհայտարարվի: Այս գործընթացի արդյունքում է, որ Հայաստանում գրանցված կուսակցությունների թիվը հասնում է մոտ 100-ի՝ չնայած սրանց մեջ քիչ չեն, այսպես կոչված, «մարդ-կուսակցությունները»։ Հասկանալի է, որ մի կողմից՝ երկրում գրանցված այսքան կուսակցությունները խայտաբղետություն են մտցնում քաղաքական դաշտում, բայց մյուս կողմից էլ՝ վկայում են, որ հայաստանյան քաղաքական մշակույթը դեռևս ձևավորման փուլում է։
Շատերի համոզմամբ, երեք միլիոնանոց Հայաստանում այսքան քաղաքական ուժերը պարզապես «շքեղություն» են: Սակայն եթե այս փուլում նորահայտ քաղաքական ուժերը շտապում են հայտ ներկայացնելու հարցում, ապա դա նշանակում է, որ պետք է փորձեն նոր ասելիքով հանդես գալ։ Իրականում այդպես էլ կա, այդ կուսակցությունները գեղեցիկ փաթեթավորված գաղափարներով են ներկայանում ու ներկայանալու հանրությանը՝ հաշվի առնելով, որ առաջիկայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են սպասվում։ Մի կողմից՝ հասկանալի է, որ այս ուժերը փորձում են գործել ժամանակակից պահանջներին համապատասխան ու իրենց հիմնական շեշտադրումը կատարում են հանրության՝ դեռևս չկողմնորոշված մասի ուղղությամբ՝ հաշվի առնելով, որ մեծ թիվ են կազմում այն մարդիկ, որոնք դեռևս սպասողական փուլում են մինչև քաղաքական դաշտում վերջնական դիրքորոշումների հստակեցում նկատվի։
Բայց մյուս կողմից էլ՝ անկախ նրանից, թե ընտրությունները կկայանան, թե ոչ, փորձը ցույց է տալիս, որ նոր գաղափարներին, նոր դեմքերին մեր հանրությունը դժվար է ադապտացվում, այնքան էլ հեշտությամբ չի գայթակղվում սոսկ գեղեցիկ խոստումներով, քանի որ, ինչպես ասում են, «տառապանքը փորձ ունի». ի վերջո, մեր քաղաքացիները նման գեղեցիկ գաղափարների ու խոստումների պակաս երբեք չեն ունեցել։ Բոլոր ուժերի գաղափարներն էլ սիրուն են: Իսկ թե ինչ է լինում հետո, բոլորիս աչքի առջև է: Հենց միայն 2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձություններն ու մեր երկրին վրա հասած բազում հարվածները դրա վառ վկայությունն են:
Հենց դրա արդյունքում է, որ հանրությունը փորձում է գեղեցիկ ծրագրերից ու գաղափարներից զատ նաև այդ գաղափարների կյանքի կոչման ուղղությամբ կոնկրետ գործողությունների ու այդ հարցում անցած ուղու վրա ուշադրություն դարձնել։ Նաև հասկանալ այդ գաղափարների ու խոսքերի հետևում կանգնած անձանց ով ու ինչպիսին լինելը: Այստեղ կա նաև մեկ այլ կարևոր հանգամանք: Իրական ընդդիմությունը այսօր լուրջ գործոն է և հավակնում է հստակ իշխանափոխության: Դա գիտակցում են նաև իշխանությունները, դրա համար էլ հետևում են իրական ընդդիմության շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և դրան զուգահեռ փորձում քաղաքական դաշտում աճեցնել իրենց կողմից ներդրված քաղաքական ուժերի, որոնք պիտի ընդդիմությունից ինչ-որ կերպ ձայներ փախցնելու գործառույթ իրականացնեն, իսկ հետո, երբ պետք լինի, կարող են սահուն անցնել իշխանական ճամբար։
Բայց խնդիրն այն է, որ հանրության՝ ընդդիմադիր հատվածի ձայները ստանալու տեսանկյունից իրական ընդդիմության, հիմնական դերակատար ուժերի հետ մրցակից են դառնում նաև ընդդիմադիր «պուպուշ» գաղափարներով տոգորված նորահայտ (կամ որպես միավոր նոր հայտ ներկայացնող) քաղաքական ուժերը։ Հասկանալի է, որ ընդդիմադիր դաշտը չի կարող հանդես գալ մեկ միասնական միավորով, դա չափազանց վտանգավոր է, սակայն մյուս ծայրահեղությունը պակաս վտանգավոր չէ. որքան շատ պառակտված ու բազմազան լինի ընդդիմադիր դաշտը, այնքան դա իշխանությունների օգտին է։ Հարցն այն է, որ այս պարագայում առկա է իրական ընդդիմադիր ձայները փոշիացնելու վտանգ, ինչին ձգտում է Նիկոլ Փաշինյանը։ Խոսքն այն ուժերի մասին է, որոնք ո՛չ գործնականում, ո՛չ էլ նույնիսկ տեսականորեն պարզապես չեն կարող անգամ 3 տոկոսին մոտենալ:
Եվ ինչքան էլ գաղափարներն ազնիվ լինեն, այդ ուժերը, առանձին մասնակցելով, նպաստելով ձայների փոշիացմանը, վտանգի տակ են դնում ընդդիմության հիմնական առաքելությունը, այն է՝ վռնդել երկրի գլխին պատուհաս դարձած իշխանություններին։ Գոնե այդ հարցում ընդդիմադիր ուժերը պետք է միասնական լինեն ու որևէ պարագայում չպայքարեն միմյանց դեմ: Այսինքն՝ առկա է մեկ հարց՝ «կոնսենսուս՝ մինուս Նիկոլ»: Սա չափազանց կարևոր է: Այնպես որ, ոչ Նիկոլի գրպանային, այլ իրոք ընդդիմադիր ուժերը առաջիկայում դիրքորոշումների վերջնական հստակեցման առաջնային խնդիր ունեն։ Ու մեկ գլխավոր նպատակ, ինչի մասին խոսեցինք վերևում...»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 13․04.21թ. համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ