ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շուրջ երկու ամիս անց ԱԱԾ-ն վերադարձրել է Անժելա Էլիբեգովայի համակարգիչը. Սուտ մատնության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 04/13/2021 13:21 | ԼՐԱՀՈՍ
ԱԱԾ-ն այսօր կվերադարձնի ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի համակարգիչը և դրան կից տեխնիկան։ Վերջինս «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ երկու ամիս սպասել են համակարգչի վերադարձին և հուսով են, որ այս էպոպեան սրանով կավարտվի։
«Իրականում անհասկանալի է, թե ինչու այդքան երկար համակարգիչը, հեռախոսը, մյուս սարքերը պահեցին ԱԱԾ-ում, որովհետև արդեն վաղուց զննել և պարզել էին, որ իրենց հետաքրքրող որևէ բան այդտեղ չկա։ Ստիպված եղանք միջնորդություն արդեն ներկայացնել, որ վերադարձնեն տեխնիկան, որ հնարավորություն ունենամ աշխատել։ Կարծում եմ՝ երկրում բոլորն արդեն գիտեն, որ իմ աշխատանքային ֆայլերն այդտեղ են, բայց ԱԱԾ-ն առանձնապես չէր շտապում վերադարձնել իմ աշխատանքային տեխնիկան»,- նշեց Էլիբեգովան՝ հավելելով, որ շփումներն այսքանով չեն ավարտվի, գործը դեռևս քննվում է, իր կոլեգաների համակարգիչները դեռևս ԱԱԾ-ում են։
Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին ԱԱԾ-ն «Գագիկ Սողոմոնյան» հայտնի ֆեյքի գործով խուզարկություն է իրականացրել մի շարք հասարակական-քաղաքական գործիչների, նրանց թվում Անժելա Էլիբեգովայի աշխատասենյակում, ապա բերման ենթարկել։ Վերջինս ԱԱԾ-ում հրաժարվել է բացատրություն տալ եւ ԱԱԾ-ն նրան ազատ էր արձակել։ Նկատենք, որ Էլիբեգովան քրեական գործով չի ունեցել որեւէ կարգավիճակ, սակայն ԱԱԾ-ն առգրավել էր նրա աշխատանքային համակարգիչը, որտեղ ադրբեջանագետը նյութեր օր հավաքել Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների մասին ու պատրաստվում էր զեկույց պատրաստել։
Էլիբեգովան մեզ հետ զրույցում ասաց, որ նշված գործով որևէ կարգավիճակ չունի, առհասարակ չի հասկանում իրեն ինչու են բերման ենթարկել։ Փաստաբան Միքայել Շխիմյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ այս ընթացքում որևէ գործողություն տեղի չի ունեցել և չպետք է տեղի ունենար, համակարգիչը հավանաբար ուղարկվել է փորձագետին, զննվել է և պարզել են, որ քրեական գործին առնչվող որևէ պիտանի տվյալ չկա։
Նշենք, որ ադրբեջանագետը հաղորդում էր ներկայացրել ԱԱԾ՝ իր դեմ սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ, ինչի հիման վրա ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստվել և մերժվել էր քրեական գործի հարուցումը։ Մասնավորապես, Անժելա Էլիբեգովային ԱԱԾ տանելու հանգամանքի վերաբերյալ Վահե Խանդիլյան անունով օգտատերը, որը ներկայանում է որպես քաղաքագետ և «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության անդամ, հայտարարել էր, թե Էլիբեգովային ԱԱԾ են տարել՝ դավաճանության հոդվածով։
«Հաղորդում էինք ներկայացրել, որի վերաբերյալ նյութեր էր նախապատրաստվել, որոշում էր կայացվել՝ մերժել քրեական գործի հարուցումը։ Անժելա Էլիբեգովայի մասով, բնականաբար, գտել էին, որ պետական դավաճանության մասով հանցակազմի հատկանիշներ առկա չեն։ Նույն եզրահանգման էին հանգել նաև սուտ մատնության մասով, ինչի վերաբերյալ բողոք էիք ներկայացրել»,- նշեց Շխիմյանը՝ տեղեկացնելով, որ դատախազությունից քիչ առաջ ստացել է որոշումը, համաձայն որի՝ քրեական գործի հարուցումը մերժելու որոշումը մասնակի վերացվել է, որոշում է կայացվել՝ սուտ մատնություն կատարելու հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին, իսկ պետական դավաճանության հատկանիշներով քրեական գործի հարուցումը մերժելու մասով որոշումը մնացել է անփոփոխ։
Շխիմյանը տեղեկացրեց, որ սուտ մատնության հատկանիշներով հարուցված քրեական գործը կուղարկվի ՔԿ՝ նախաքննության։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Մանրամասները՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից