ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ո՞րն է իրականը, տերն ու տիրականը էս անտերուդուրս անտերության 04/12/2021 22:54 | Վերլուծություններ
Ռուբեն Հախվերդյանի երգի այս տողերը ճիշտ Երևանի քաղաքապետարանի համար են։ Իհարկե, ասել, թե այսօր միայն քաղաքային իշխանությունն է անտերության մատնել քաղաքը, սխալ կլինի, քանի որ «բեսպրեդելը», անտերությունը բոլոր ոլորտներում հիմնական գործող անձինք են։ Իսկ կոնկրետ Երևանի քաղաքապետարանում վաղուց մոռացված է՝ ի՞նչ ասել է քաղաքաշինական նորմեր, ի՞նչ ասել է՝ բանուկ, նոր բարձրահարկերով բնակեցված թաղամասերը միմյանց կապող ճանապարհ, որը բավական է կանգառասրահներ չունի, դեռ մի բան էլ՝ երկկողմանի մայթազուրկ է, այսինքն, մարդ և մեքենա անվտանգ քայլելու և երթևեկելու խնդիր ունեն այստեղ։
Խոսքն այս դեպքում Լենինգրադյան 23/11 շենքն օղակող ճանապարհի զավթմանն է վերաբերվում։ Անհնար է պատկերացնել, թե այս կարգի անոմալ որոշում կարող էր ծնվել Երևանի քաղաքապետարանում, եթե այն անցներ պրոֆեսիոնալների ձեռքի տակով։ Վստահաբար, այս որոշման հեղինակը ոչ միայն քաղաքից իսպառ անտեղյակ է, այլև քաղաքաշինության հետ հեռավոր առնչություն անգամ չունի, ասենք՝ իրավաբան է, դերասան, կոյուղագործ և զուտ ձեռքի տակ ունի ինչ-որ ժամանակ ինչ-որ անձի տրված՝ հողահատկացման որոշում։ Գործ ունենք անպատկերացնելի մի իրավիճակի հետ՝ մարդը սեփականատեր է, մի փոքր կտոր հող ունի, բայց՝ մեծ ախորժակ։ Նրա այդ մեծ ախորժակը ժամանակին, նախորդ իշխանությունները զսպել են, երբ վերջինս ցանկացել է սուպերմարկետ կառուցել գրեթե ճանապարհի վրա։
Հիմա, Երևանի քաղաքապետարանը ոչ գլխավոր ճարտարապետ ունի, Արթուր Մեսչյանի հրաժարականից հետո քաղաքապետը որոշեց, որ առանց ճարտարապետի էլ կարելի է յոլա գնալ։ Երևի ճարտարապետները իմքայլական ավագանիների մտքի թռիչքը զսպում էին․․․ ոչ էլ՝ Երևանի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հանձնաժողովի նախագահն է պրոֆեսիոնալ այսօր․․․դրա համար էլ՝ օդում շենք կառուցելու թույլտվություն է տրվել տվյալ կառուցապատողին։ Անպատկերացնելի է, ո՞նց կարող է բարձրահարկ շենք կառուցվել բանուկ ճանապարհի վրա, ճանապարհը՝ ակնհայտորեն զավթելով։
Մայթերից զուրկ այս ճանապարհի աջ և ձախ կողմերում բնակելի շենքեր են, ընդ որում՝ ձախակողմյան մասում 2000-ականների կեսերին կառուցված նորակառույցներ, քիչ ներքևում՝ նաև՝ նոր գցված հիմքեր, որ փաստում են՝ այս հատվածը երկկողմանի և մայթերով ճանապարհի պետք ունի, հիմա մարդիկ տրանսպորտից օգտվելու համար ուղղակի ստիպված են լինում ճանապարհի մեջ սպասել, ինչը վթարավտանգ իրավիճակ է ստեղծում։ Ավելին, այս ճանապարհը Լենինգրադյանը միացնում է Նոյ նորակառույց թաղամասին, այսինքն, ավտոմեքենաների երթուդարձը խիտ է և մշտական։
ՈՒ գիտե՞ք ո՞րն է տարօրինակը՝ ներկա իշխանությունը, Հայկ Մարությանից մինչև յուրաքանչյուր ավագանու անդամ՝ այն մարդիկ են եղել, որ քաղաքային միջավայրի աղավաղումներից են բարձրաձայնել շարունակ, մի ծառի համար կռիվ տվել, ապօրինի շինարարության համար՝ ակցիաներ արել․․․իսկ հիմա եկել ու օդում շենք կառուցելու թույլտվություն են տալի՞ս։ Ո՞վ չի հիշում, մեկ աղբյուրից գնումների դեմ և մրցույթների կազմակերպման ջատագով հանդես եկող ջահելներին, այդ թվում՝ զանազան՝ «ժողովրդավար» հ/կների անդամներ, որոնք իշխանության գալուց հետո՝ մրցույթները կամ իսպառ մերժում են, կամ էլ՝ ԽԾԲ ներգրավելով մեջ-մեջ անում՝ իշխանության կամոք։ Նույն կերպ՝ ինքնակամ կառույցների դեմ պայքարողները հիմա ապօրինություններն օրինականացնելու ճանապարհով են անտեսում քաղաքաշինական օրենքները։
Եթե անգամ փաստաթղթերով ճիշտ է ամեն բան, ուրեմն, տվյալ փաստաթղթերը կազմողներն են սխալ մասնագետներ․․․ Բայց արդյո՞ք ճիշտ է։
Հույս ունենք, որ Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաները, Երևանի քաղաքապետն անձամբ՝ տեղանքը զննելուց և խնդրին գլոբալ ծանոթանալուց հետո կվերանայեն այս փոքրիկ, ընդ որում, նաև ճանապարհից զավթված տարածքում բնակելի շենքի կառուցման թույլտվությունը։
Թե՞ քաղաքապետարանի գեոդեզիստներն են չափուձև արել ու ճանապարհի վրա կոորդինատները նշահարել․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ