ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ես կարող եմ հասկանալ, որ Արամ Ա-ը հնարավոր է վերանայել է Նիկոլի հրաժարականի իր պահանջը. Միքայել Մինասյան 04/12/2021 22:32 | Մեկնաբանություն
Այսօր ապրիլի 12-ն է։ 6 տարի առաջ այս օրը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն ի լուր աշխարհի տիեզերական վարդապետ հռչակեց Գրիգոր Նարեկացուն, իսկ Հայոց ցեղասպանությունը բնորոշեց որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն՝ համաշխարհային ամոթանքի պատին գամելով Թուրքիային։ Այս մասին Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է ֆեյսբուքյան իր էջում:
«Այդ օրը Սուրբ Պետրոսի տաճարի խորանից խոսեցին Հռոմի Պապը, Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն: Քչերը գիտեն, թե թիմային ինչ ահռելի ջանք պահանջվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հռոմի Պապի հետ միասին Սուրբ Պետրոսի տաճարի խորանից խոսքի իրավունքի հնարավորություն ստանալու նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի համար:
Ամիսներ տևած բարդ բանակցություններում մեր փաստարկը հետևյալն էր. հայկական աշխարհիկ ու կրոնական բոլոր մնացած միավորները չունեն այնչափ բարոյական լեգիտիմություն, որը պատմության բերումով վերապահված է Սիսի կաթողիկոսությանը: Չէ՞ որ Սիսից հեռացավ հայոց կաթողիկոսը։ Հետևաբար, Կիլիկիո թեմն ուղիղ ժառանգորդն է և՛ ցեղասպանվածների, և՛ Հայկական հարցի, և՛ Ցեղասպանության միջազգային ճանաչման։ Բոլոր մնացած հայկական աշխարհիկ ու կրոնական միավորների կապն ուղիղ չէ կամ պայքարի առաջնագծում չեն։ Հետևաբար, եթե այդ օրն Արամ Ա-ն նստած է Սուրբ Պետրոսում, սակայն ելույթ չի ունենում, ապա դա նշանակում է, որ մենք չենք ճանաչում Ցեղասպանությունը։ Այլ կերպ ասած, Արամ Ա-ն պետք է ներկա լինի որպես Հայկական հարցի միակ իրավատիրոջ և պահանջատիրության միակ իրավական սուբյեկտի կարգավիճակում։
Ու այդ փաստարկը համոզիչ թվաց բոլորին։ Խորանից հնչեց Հայկական հարցը։ Հնչեց երեք եկեղեցապետերի շուրթերից: Եվ ամենակարևորը՝ հնչեց այն մարդուց, որի պատմական առաքելությունն է Հայկական հարցը։ Այն նույն հարցը, որն այսօր հօգուտ թուրքերի է լուծում Նիկոլ Փաշինյանը՝ սեղմելով «թրքասիրության ու թրքաներության» կոճակը, աշխատելով ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի դեմ, նորովի հարաբերություններ կառուցելու մասին ոչնչություններին հրահանգով խոսեցնելով և նախապատրաստելով մոլորված հասարակությանը։ Եվ այդ ամենը, ցավոք, համառորեն չի նկատում Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը։
Սուրբ Զատիկի առթիվ Արամ Ա-ն «Հայրապետական օրհնութեամբ և հայրական ջերմ սիրով» նամակ է հղել «Սիրելի՛ Պրն. Վարչապետ, նորին վսեմություն, տիար» Նիկոլին։ Մի կողմ թողնենք, որ Նիկոլը ո՛չ սիրելի է, ո՛չ հարգելի ու, հաշվի առնելով արյունն ու դավաճանությունը, ո՛չ էլ տիար։ Եթե նույնիսկ մի կողմ թողնենք, որ ոչ հեռավոր անցյալում Արամ Ա-ն պահանջում էր Նիկոլի հրաժարականը։
Ընդհանրապես, տպավորություն է, թե արդեն ոչ ոք չի ուզում հիշել, որ նույն Նիկոլի օրոք է Հայ Առաքելական եկեղեցին անդադար ենթարկվում հարձակման՝ իշխանությունների ուղղորդմամբ։ Հենց նրա օրոք է Մայր Աթոռի խորանը փակվել շինարարության համար և այդպես էլ չի բացվել՝ կառավարական բյուրոկրատիայի պատճառով, նույն Նիկոլի, որ հանձնեց Արցախը, իսկ այսօր սաբոտաժի է ենթարկում Հայոց ցեղասպանությունը։ Ցեղասպանությունը, որի գլխավոր իրավատերերից է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։
Ես կարող եմ հասկանալ, որ Արամ Ա-ը հնարավոր է վերանայել է Նիկոլի հրաժարականի իր պահանջը։ Նույնիսկ կարող եմ ընդունել, որ իմ ու իր գնահատականները Նիկոլի վերաբերյալ կարող են չհամընկնել։ Բայց չեմ հավատում, որ նամակն ուղարկելու օրերին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունում չէին նկատել Հայաստանի իշխանության հակապետական ու ընդդեմ Հայոց ցեղասպանության ուղղորդված քաղաքականությունը։
Բոլոր նրանք, ովքեր կարդալով այս տողերն արդեն պատրաստվում են արդարանալ քրիստոնեական տոնը շնորհավորելու Արամ Ա-ի քաղաքավարությամբ կամ եկեղեցապետի ու պետության ղեկավարի քաղաքակիրթ արարողակարգի պահանջներով, հիշեցնեմ, որ Արամ Ա-ն փայլուն տիրապետում է իր անհամաձայնությունը հայտնելու նուրբ արվեստին ու երբ ուզել է, արել է դա։ Այնպես որ, նա կարող էր և՛ շնորհավորել, և՛ իր վերաբերմունքը հայտնել։ Բայց նա ընտրեց, պարզունակ քաղցրախոսությունը՝ շատ ուղիղ, առանց երկիմաստության։ Նա չընտրեց նույնիսկ լռությունը։
Չէի ուզենա մտածել, որ սա պայմանավորվածության արդյունք է, թեև այլ պնդման որևէ հիմք անգամ չկա։
Ես չեմ սիրում հիշել «նախկին կյանքը», որովհետև այն արդեն չկա։ Ինչպես չկա պետություն-ժողովուրդ-եկեղեցի եռամիասնությունը, ինչպես չկան Արցախն ու 5000 լուսավոր տղաները, ինչպես չկա Նարեկացու գերեզմանը։ Բայց այսօր ես հիշեցի 2015-ի ապրիլի 12-ն այլ պատճառով։ Ես հասկացա, որ Սուրբ Պետրոսի տաճարում տեղի ունեցած պատարագը շուտով հիշողություն կդառնա ոչ միայն որպես իրադարձություն, այլև որպես վերջին համաշխարհային իրադարձություն, որտեղ դեռ կար Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը՝ որպես Հայոց հարցի և պահանջատիրության մարմնավորում։ Որովհետև այսօր հենց դա է Նիկոլին խոչընդոտող ու «խանգարող» գլխավոր թեման»,- գրլ է Մինասյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ