Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Զորքի տգետ ղեկավարման պատճառով բազմաթիվ զինվորներ են զոհվել և գերեվարվել, մինչդեռ՝ քավության նոխազ է Իշխան Վահանյանը. փաստաբան 04/12/2021   16:40  |  ԼՐԱՀՈՍ

Պատերազմի ընթացքում հրամանատարի կողմից մարտադաշտն ինքնակամ լքելու և հրամանը չկատարելու գործով կալանավորված Իշխան Վահանյանն օրերս ազատ է արձակվել՝ Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ։ 

Իշխան Վահանյանի պաշտպան Արման Թամրազյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ դեռևս որոշումը չի ստացել՝ հասկանալու, թե ինչ է արձանագրել դատարանը, սակայն ընդգծեց, որ առաջին ատյանի դատարանն ակնհայտ անհիմն որոշում էր կայացրել, ինչը քննարկման ենթակա չէ։ Նշենք, որ Առաջին ատյանի դատարանը կալանավորման հիմքերից հաստատված էր համարել գործի քննությանը խոչընդոտելու ռիսկը, ինչը փաստաբանի գնահատմամբ՝ ակնհայտ անհիմն է։ Փաստաբանը նաև չբացառեց, որ Վերաքննիչ դատարանն անդրադարձած լինի հիմնավոր կասկածին, քանի որ ներկայացված նյութերն այն իրականում չէին հաստատել։

Թամրազյանը հայտնեց, որ Իշխան Վահանյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, ցուցմունքներ տվել է, սակայն այս պահին ձեռնպահ մնաց ցուցմունքների վերաբերյալ տեղեկություններ հայտնելուց։ Ինչ վերաբերում է նրա դեմ ցուցմունքներին, ապա փաստաբանը հայտնեց, որ դրանցում որոշակի տեղեկություններ կան, բայց այդ տեղեկությունները չեն հաստատում հիմնավոր կասկածը, որոշակի առումով շինծու են և հակասական։

Անդրադառնալով պատերազմական գործողությունների ընթացքում վայրը լքելու հանգամանքին՝ փաստաբանը տեղեկացրեց, որ Վահանյանը վիրավորում էր ստացել, այդ կապակցությամբ՝ որպես վիրավոր հեռացել է, քանի որ չէր կարող որևէ գործողություն կատարել, մնալու դեպքում էլ որևէ բան չէր կարող փոխել, հետևաբար՝ տրամաբանական էր, որ նա պետք է հեռանար, ինչն օրենքով արգելված չէ, նրան այդ արարքը չէր կարող մեղսագրվել։

«Ցուցմունքները նաև հիմք ընդունելով՝ կարծում եմ, որ Իշխան Վահանյանը քավության նոխազ է, քանի որ ըստ առկա ցուցմունքների՝ նորակոչիկների գումարտակը տեղակայվել է Հադրութի շրջանի սարի վրա և ստանձնել այդ սարի պաշտպանությունը, երբ գումարտակի մոտ 60 տոկոսը ոչնչացված է եղել և գումարտակի զինծառայողները, ըստ առկա ցուցմունքների, հոգեբանորեն դրան պատրաստ չեն եղել։ Ըստ առկա ցուցմունքների՝ նրանք Ջաբրայիլից արդեն մարտադաշտը թողել, նահանջել և չէին կատարել հրամանները՝ դիրքը պահելու վերաբերյալ»,- նշեց փաստաբանը՝ պատմելով, որ այդ հոգեվիճակում գտնվող ստորաբաժանումը տեղակայվել է նշված դիրքում, ինչը հակառակորդը շրջապատել է, իսկ երբ ցանկացել են նահանջել, Հադրութ քաղաքը և մոտակա գյուղերը ադրբեջանական զորքերն արդեն գրաված են եղել։

Նրա խոսքով՝ այդ ստորաբաժանումը որևէ կերպ տեղեկացված չի եղել, որ իր թիկունքն արդեն գրավված է և փակված է։

«Զորքի այդ տգետ ղեկավարման, կառավարման բացակայության պատճառով՝ բազմաթիվ զինվորներ են զոհվել և գերեվարվել, հիմա ուղղակի մեղավոր են փնտրում, որ ցածր օղակից ինչ-որ մեկի վիզը փաթաթեն, նա կդառնա զինվորների զոհվելու և գերեվարման մեղավոր, իսկ այն, ով իրականում պետք է մեղադրվի՝ չգիտեմ ինչ կլինի»,- նշեց փաստաբանը՝ ընդգծելով, որ հրամանատարությունն այդ տարածքի զորքի կառավարումն ակնհայտ սխալ է իրականացրել կամ առհասարակ չի իրականացրել, բախտի քմահաճույքին ուղղակի սարի վրա տեղակայված են եղել՝ կամ կկոտորվեն, կամ չեն կոտորվի, իսկ երբ հակառակորդը շրջափակել է, Հադրութն արդեն գրավված են եղել և նահանջի ճանապարհ էլ չեն ունեցել։

«Երկու ստորաբաժանում փախուստի դիմած՝ երկու տարբեր հրամանատարների հետ այդ ձորերում, անտառներում փորձել են դուրս գալ, այդտեղ էլ են մարտի բռնվել հակառակորդի հետ։ Այսինքն՝ անվտանգ ճանապարհ, բաց ճանապարհ չի եղել, որով կարող էին այդ երեխեքը գալ, հասնել։ Գնացել են հայկական գյուղեր, որոնք արդեն Ադրբեջանի կողմից գրավված են եղել, ստիպված մնացել են այդտեղ, զանգել են օգնություն են խնդրել, հրամանատարությունն իրենց տեղեկացրել է, որ այդ գյուղերն արդեն Ադրբեջանի հսկողության տակ են, իրենց ոչ ոք չի կարող օգնել, սա է ամբողջ խնդիրը »,- նշեց Թամրազյանը։


Հիշեցնենք, որ Իշխան Վահանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի (հրամանը չկատարելը) 3-րդ մասով և 380-րդ հոդվածի (մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։ Ըստ ՔԿ-ի՝ Վահանյանը, Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի և 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ զբաղեցնելով ԱՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով իր ենթակա անձնակազմի պետը, մարտական գործողությունների ընթացքում չի կատարել իր անմիջական պետի հրամանը, ինչպես նաև ինքնակամ լքել է մարտադաշտը, որի արդյունքում զորամասի ուսումնական գումարտակի անձնակազմից զոհվել, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել և գերեվարվել պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ այդ կերպ առաջացնելով ծանր հետևանքներ: Նշենք, որ այս պահին այս գործով անցնող միակ մեղադրյալը Իշխան Վահանյանն է։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:36 04/04/2021  |  ՄեկնաբանությունԼուծե՛ք բոլորիս հարցը, հակառակ դեպքում մենք ենք ձեզ գրողի ծոցն ուղարկելու. պատերազմի մասնակցի բաց նամակը
18:20 30/03/2021  |  ԼՐԱՀՈՍՀրաձգության ընթացքում զինծառայողները հաջողությամբ կատարել են առաջադրված կրակային խնդիրները
10:58 25/03/2021  |  ՄեկնաբանությունԴՆԹ միջոցով հայտնաբերվել է 5 ամիս անհետ կորած համարվող եղբայրներից Արսեն Աղասյանի աճյունը
19:44 23/03/2021  |  ԼՐԱՀՈՍՎարկ տրամադրող կազմակերպությունները վարկային պարտավորությունները ներում են ըստ հայեցողության
09:44 23/03/2021  |  ԼՐԱՀՈՍՁնաբքի պատճառով մոլորված զինծառայողներից մեկի վիճակը ծանր է, ցավոք,մյուսի կյանքը փրկել չհաջողվեց. ՊՆ
16:37 22/03/2021  |  ԼՐԱՀՈՍՁնաբքի պատճառով անհետացած զինծառայողներից մեկի 10-ամյա որդին փրկել էր ջրանցքում հայտնված քաղաքացու կյանքը
14:25 22/03/2021  |  ԼՐԱՀՈՍՊայմանագրային զինծառայողները եւս հանվում են Արցախից. տեղափոխվածներից երկուսը կորել են Ջերմուկում
13:58 22/03/2021  |  ԼՐԱՀՈՍՋերմուկի զորամասից երկու զինվորի անհետանալու պատճառը ձնաբուքն է. ՊՆ
13:30 22/03/2021  |  ԼՐԱՀՈՍՋերմուկի զորամասից երեկ երկու զինվոր է անհետացել.Mediaoprt
18:33 18/02/2021  |  ԼՐԱՀՈՍՔայլեր են ձեռնարկվում Լիսագոր գյուղի հատվածում զինվորների պայմանները լիարժեք կերպով ապահովելու ուղղությամբ . ԱՀ ՊՆ

Արխիվ

[]